Գլխավոր տեղեկություն
Համար
N 1031-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.08.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հուլիսի 2006 թվականի N 1031-Ա

 

ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով պատերազմական իրավիճակի հետևանքով Լիբանանի Հանրապետությունում ստեղծված ճգնաժամը և Լիբանանում ստվար հայկական համայնքի առկայութունը, ընդառաջելով Լիբանանի կառավարության` Լիբանանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու միջազգային հանրությանն ուղղված կոչերին, ինչպես նաև նկատի ունենալով տարածաշրջանում կայունության և խաղաղության արագ վերականգնման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 20.0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Դեղորայք և վիրակապային նյութեր» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հուլիսի 28
Երևան