«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2006 թվականի N 756-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի N 553 որոշմամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հանձնված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Էջմիածնի նախկին ակումբագրադարանային տեխնիկումի 540 քառ. մետր մակերեսով հանրակացարանային N 1 մասնաշենքը որպես բնակելի վերակառուցելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Էջմիածին քաղաքի Աթարբեկյան N1 հասցեում գտնվող Էջմիածնի պետական քոլեջի հանրակացարանային N 2 մասնաշենքը N 1 մասնաշենքին միացնող և անցումային հատվածից յուրաքանչյուր հարկի 24 քառ. մետր մակերեսով տարածքն անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` շինարարական աշխատանքներն ավարտելուց և շահագործման հանձնելուց հետո ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հունիսի 7 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|