Գլխավոր տեղեկություն
Համար
N 1362-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.10.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2006 թվականի N 1362-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՆԴՐՈՆ» ՏԵԽՆՈՊԱՐԿ» ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 100-Ն որոշմամբ հաստատված` աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006 թվականների միջոցառումների ցանկի 5-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն համակարգի ձևավորման 2005-2010 թվականների ծրագրի մասին» N 1729-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` թույլատրել «Անդրոն» տեխնոպարկ» գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանն օտարել իր սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Մանանդյան 33 հասցեում գտնվող 10443.7 քառ. մետր տարածքը (այսուհետ՝ գույք)` աճուրդային եղանակով, որպես գույքի առանձին տարրեր` համաձայն հավելվածի:

2. Սահմանել՝

ա) լիցենզավորված անկախ գնահատողի կողմից 2006 թվականի հունիսի 30-ին շուկայական մեթոդով գնահատված անշարժ գույքի օբյեկտների արժեքները` համաձայն հավելվածի.

բ) աճուրդային եղանակով օտարվող գույքի մեկնարկային գները՝ հավելվածում ներկայացված գնահատված արժեքներին համապատասխան.

գ) որ աճուրդում հաղթողին օտարվում է նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը՝ կադաստրային արժեքով.

դ) որ վաճառքի գինն ավելացվում է ավելացված արժեքի հարկի չափով:

3. Առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ յուրաքանչյուր միավոր գույքի գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան գնահատված արժեքի 60 տոկոսը:

4. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` հանձնարարել «Անդրոն» տեխնոպարկ» գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին աճուրդը կազմակերպել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:

5. Սահմանել, որ աճուրդում հաղթողները պարտավոր են`

ա) գույքի ձեռքբերման համար առաջարկված վճարները կատարել աճուրդի արձանագրությունն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով, «Անդրոն» տեխնոպարկ» գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության հաշվարկային հաշվին, իսկ հողի կադաստրային արժեքի վճարն ուղղել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին.

բ) իրենց միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարումներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) սույն որոշման 5-րդ կետի «ա» ենթակետում նշված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. սեպտեմբերի 28
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի 
սեպտեմբերի 22-ի N 1362-Ա որոշման

NN
ը/կ

Անշարժ գույքի օբյեկտները

Գնահատված
արժեքը
(դրամ)

Օտարվող
հողատարածքի
չափերը (քառ.մ)

1.

N 7 բաժնի ինժեներական մասնաշենքի 2-րդ հարկը (415.5 քառ.մ)

4 600 000

100

2.

N 8 բաժնի  մասնաշենքն ամբողջությամբ (2105.9 քառ.մ)

21 300 000

2700

3.

Փորձնական կառուցվածքների արտադրամասի 2-րդ և 3-րդ հարկերը  (2548.2 քառ.մ) 

27 700 000

1700

4.

Ճաշարանը` մարզադահլիճով  (1125.5 քառ.մ)

9 250 000

1400

5.

Տրանսֆորմատորների լաբորատորիա (1800 քառ.մ)

19 000 000

3200

6.

Լաբորատորիայի մասնաշենքի նկուղը (500 քառ.մ)

4 200 000

1000

7.

Լաբորատորիայի մասնաշենքի 2-րդ հարկը (500 քառ.մ)

4 900 000

125

8.

Լաբորատորիայի մասնաշենքի  N 20 բաժինը  (1328.6 քառ.մ)

11 250 000

2100

9.

Կցակառույց` տատանման լաբորատորիան (70 քառ.մ)

700 000

120

10.

Տրանսպորտի բաժինը (50 քառ.մ)

483 000

500

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան