«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2006 թվականի N 648-Ա
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ` ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ ու 33-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1656-Ն, 2003 թվականի հուլիսի 10-ի N 851-Ա ու 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1883-Ա որոշումներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Բավարարել «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Ջրաշատի 1, գործունեության իրականացման վայրերը (հասցեները)` քաղ. Երևան, Ջրաշատի 1 և քաղ. Երևան, Նորքի 7-րդ զանգվ., Ավետիսյան փող., ունիվերսամ), այլ վայրում ևս (քաղ. Երևան, Գարեգին Նժդեհի 29), հոգեմետ նյութերի առևտրի գործունեություն իրականացնելու վերաբերյալ հայտը:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. մայիսի 24 |