Գլխավոր տեղեկություն
Համար
N 552-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.05.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.04.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2006 թվականի N 552-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Երևանի Մոլդովական փողոցի N 41 հասցեում գտնվող` 4260.0 քառ. մետր մակերեսով, 50367.8 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով 2 մասնաշենքը և հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը` բաժնետոմսերի հետգնման և մարման ճանապարհով` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված մասնաշենքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Սահմանել, որ`

ա) սույն որոշման 1-ին կետում նշված մասնաշենքերի գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.

բ) մասնաշենքերի առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի գումարի վճարումն իրականացվելու է «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. մայիսի 4
Երևան