«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ապրիլի 2006 թվականի N 549-Ա
ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ԹՈՒՆԵԼԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման 18.1-ին կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 03 ենթախմբի «01.«ՈԱՍ ԹՇ վարչություն» ՊՀ-ի պահպանում, Որոտան-Արփա-Սևան ջրային համակարգի շահագործում, տեխնիկական վիճակի բարելավում և նորոգում» ծրագրով նախատեսված «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի պահպանման, Որոտան-Արփա-Սևան ջրային համակարգի շահագործման, տեխնիկական վիճակի բարելավման և նորոգման 2006 թվականի ծրագիրը` համաձայն hավելվածի:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. ապրիլի 28 |
Հավելված |
2 0 0 6 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ
NN |
Ծրագրի, ենթածրագրի անվանումները |
Աշխատանքների նկարագիրը |
Ծրագրի, ենթածրագրի արժեքը* (հազ. դրամ) |
Ենթածրագրի իրականացման հետևանքով հիդրոհանգույցում առաջացող արդյունքը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
«Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի պահպանում, Որոտան-Արփա-Սևան ջրային համակարգի շահագործում, տեխնիկական վիճակի բարելավում և նորոգում այդ թվում՝ |
1320690.0 |
||||
1. |
«Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի պահպանում |
պետական հիմնարկի պահպանման ծախսերի իրականացում` համաձայն պահպանման ծախսերի նախահաշվի |
50210.0 |
Հիմնարկն իրականացնում է նաև վերականգնողական աշխատանքների նկատմամբ որակի տեխնիկական հսկողության գործառույթները: |
|
2. |
Որոտան-Արփա-Սևան ջրային համակարգի շահագործում |
հավատարմագրային կառավարչի կողմից իրականացվող հիդրոհանգույցի շահագործում և պահպանում |
270480.0 |
դեպի Սևանա լիճ տեղափոխվող ջրի նախատեսված ծավալի ապահովում |
Ծառայությունները մատուցվում են հավատարմագրային կառավարչի կողմից` համաձայն 17.08.2004 թ. NԾՁԲ-04/36 պայմանագրի: |
3. |
Որոտան-Արփա-Սևան ջրային համակարգի տեխնիկական վիճակի բարելավում և նորոգում այդ թվում` |
1000000.0 |
|||
3.1. Արփա-Սևան ջրատարի թիվ 2 թունելի վերականգնման և վերակառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի (ՆՆՓ) կազմում և փորձաքննության անցկացում |
50000.0 |
առաջիկա 2 տարվա վերականգնողական աշխատանքների աշխատանքային նախագծերի զգալի մասի իրականացում |
Կապալառուի ընտրությունն իրականացվում է բաց մրցույթով: | ||
3.1.1. Եղեգիսի շինարարական տեղամասի վերականգնման (իր բոլոր օժանդակ շինություններով ) համար անհրաժեշտ ՆՆՓ-ի մշակում և փորձաքննություն |
10000.0 |
||||
3.1.2. թիվ 2 թունելի ՈՒՀ 186+50 փ ՈՒՀ 356+00 հատվածի առանձին տեղամասերի վերականգնման-վերակառուցման աշխատանքների իրականացման («Եղեգիս» շինհրապարակից) համար անհրաժեշտ ՆՆՓ-ի կազմում և փորձաքննություն |
30000.0 |
||||
3.1.3. թիվ 2 թունելի ՈՒՀ 356+00 փ ՈՒՀ 483+31 հատվածի առանձին տեղամասերի վերականգնման-վերակառուցման աշխատանքների իրականացման («Ծովինար» շինհրապարակից) համար անհրաժեշտ ՆՆՓ-ի կազմում և փորձաքննություն |
10000.0 |
||||
3.2. Որոտան-Արփա-Սևան ջրային համակարգի տեխնիկական վիճակի բարելավում և նորոգում (Արփա-Սևան ջրատարի թիվ 2 թունելի վերականգնման և վերակառուցման աշխատանքներ) |
950000.0 |
Աշխատանքներն իրականացվելու են հավատարմագրային կառավարչի կողմից` համաձայն 17.08.2004 թ. NԾՁԲ-04/36 պայմանագրի: | |||
3.2.1. Եղեգիսի շինարարական տեղամասի վերականգնում՝ իր բոլոր օժանդակ շինություններով (էլեկտրաքարշային դեպո, մեխանիկական արհեստանոց, վարչակենցաղային մասնաշենք, բետոնահանգույց, օդակայան և այլն) |
150000.0 |
Արդյունքում ստեղծվում է շինարարական տեղամաս, որը հնարավորություն է տալիս թունելի ամբողջ թափով վերակառուցման աշխատանքների իրականացման դեպքում ապահովել աշխատանքների կազմակերպման առավելագույն նորմալ մակարդակ: |
|||
3.2.2. Ծովինարի տեղամասի թիվ 2 թունելի ելքային հանգույցի վերականգնում՝ համաձայն գոյություն ունեցող ՆՆՓ-ի: |
146000.0 |
Արդյունքում ապահովվում է թունելից դուրս եկող ջրի բնականոն ելքը, քայքայումից պաշտպանվում են հարակից տարածքները, ինչպես նաև պնևմոանվավոր տրանսպորտի համար ապահովվում է բնականոն մուտք դեպի թունել` վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով: |
ՆՆՓ-ն պատրաստ է: | ||
3.2.3. թիվ 2 թունելի ՈՒՀ 186+50 փ ՈՒՀ 246+50 հատվածի առանձին տեղամասերի վերականգնման-վերակառուցման աշխատանքների իրականացում («Եղեգիս» շինհրապարակից)` ընդամենը` 6000 գծմ Այդ նպատակով Եղեգիսի տեղամասից սկսած իրականացվում են` |
654000.0 |
Արդյունքում վերականգնվում է թիվ 2 թունելի սկզբնամասի հատակը, ապահովվում են հաղորդակցուղիները` թունելի առավել վատ վիճակում գտնվող հատվածների վերականգնողական աշխատանքներն իրականացնելու համար: |
|||
3.2.3.1. սկսած Եղեգիսի տեղամասից` հակադարձ թաղի քայքայված հատվածների (մինչև 400 գծմ) վերականգնում` դրանք համապատասխանեցնելով նախագծային լուծումներին, միաժամանակ ապահովելով երկաթուղային տրանսպորտի անցանելիությունը |
220000.0 |
||||
3.2.3.2. սկսած Եղեգիսի տեղամասից` երեսարկի քայքայված հատվածների (մինչև 30 գծմ) վերականգնում` դրանք համապատասխանեցնելով նախագծային լուծումներին |
75000.0 |
||||
3.2.3.3. էլեկտրահաղորդման մալուխների, էլեկտրալուսավորման լարերի, կապի և ազդանշանային միջոցների լարերի մոնտաժ, ըստ անհրաժեշտության, նախատեսելով տրանսֆորմատորային ենթակայաններ (ջրի բացթողման ընթացքում դրանք ապամոնտաժելու հնարավորությամբ) և դրանց համար համապատասխան խորշեր |
40000.0 |
||||
3.2.3.4. ճնշաօդատար խողովակների մոնտաժ |
100000.0 |
||||
3.2.3.5. 900 մմ լայնություն ունեցող նեղծիր երկաթգծի վերականգնում` յուրաքանչյուր 1կմ-ի վրա նախատեսելով ուղետարանցային հանգույցներ |
200000.0 |
||||
3.2.3.6. թիվ 2 հորանաբակի ստորին հատվածում, ինչպես նաև միջանկյալ հատվածներում էլեկտրաքարշերի մարտկոցների լիցքավորման կետերի ապահովում |
5000.0 |
||||
3.2.3.7. Թիվ 2 հորանաբակի ստորին հատվածում ժամանակավոր միջանկյալ շինարարական նախապատրաստական տեղամասի կազմակերպում |
14000.0 |
Արդյունքում ապահովվում է թունելի առավել վատ վիճակում գտնվող հատվածների վերականգնողական աշխատանքներն իրականացնելու համար միջանկյալ շինարարական տեղամաս: |
* Վերականգնողական աշխատանքների արժեքները նախնական են, որոնց համար հիմք է ընդունվել «Աուդիտի, խորհրդատվությունների, ինֆորմացիայի և վերլուծությունների» ՓԲԸ-ի և «Թունել» ՍՊԸ-ի կողմից 2004 թվականին համատեղ մշակված «Արփա-Սևան ջրատարի համալիր կառույցների վերականգնման ներդրումային ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը», և դրանք կճշտվեն գոյություն ունեցող նախահաշվային փաստաթղթերի վերահաշվարկներից և նորերի հաստատումից հետո:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|