«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2006 թվականի N 543-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
2006 թվականի սեպտեմբերին Երևանում կայանալիք` Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովի նախապատրաստման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 72862.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հետևյալ հոդվածներով`
Գրասենյական ապրանքներ և նյութեր` 3862.5 հազ. դրամ,
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ` 22000.0 հազ. դրամ,
Տրանսպորտային ծառայությունների վճարներ` 8000.0 հազ. դրամ,
Այլ ծախսեր` 39000.0 հազ. դրամ, այդ թվում` շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր` 2000.0 հազ. դրամ,
Ներկայացուցչական ծախսեր` 7500.0 հազ. դրամ,
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր` 29500.0 հազ. դրամ:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. մայիսի 4 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.08.2006, N 1135-Ա | 22.08.2006, N 543-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|