Գլխավոր տեղեկություն
Համար
N 1383-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.10.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.10.18/54(509) Հոդ.1111
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հոկտեմբերի 2006 թվականի N 1383-Ն

2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «2006 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-229-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:

Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

ա) 2006 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.

բ) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության դատախազության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`

ա) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ.

բ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և օրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ` Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող` զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու համար:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևերից) ղեկավարներին`

ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

բ) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) 2006 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

բ) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ մասնագետներին.

գ) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2007 թվականի գարնանային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

ա) անհրաժեշտության դեպքում` համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովի կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ:

9. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

ա) ապահովել զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում.

բ) ապահովել զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.

գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության 2 անձնակազմ:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:

12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով աշնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

13. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 7
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1383-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ս. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Մ. Հարությունյան

- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ- պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ա. Հարությունյան

- ՀՀ զինվորական կոմիսար

Հ. Հարությունյան

- ՀՀ ոստիկանության պետ

Գ. Հակոբյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Ա. Հովսեփյան

- ՀՀ գլխավոր դատախազ

Ն. Դավիդյան

- ՀՀ առողջապահության նախարար

Ա. Մանուկյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Լ. Մկրտչյան

- ՀՀ կրթության և գիտության նախարար

Ա. Գրիգորյան

- ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ  (համաձայնությամբ)

Հ. Խառատյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ

Բ. Ոսկանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1383-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

Մարզերի և
զինկոմիսա-
րիատների
անվանումները
Հանձնաժողովների անդամները

1

2

Երևան    
Արաբկիր Ե. Զախարյան - Երևանի քաղաքապետ
 (հանձնաժողովի նախագահ)
Մաշտոց Յու. Խաչատուրով - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Կենտրոնական   - Երևան քաղաքի դատախազ
Նոր Նորք   - Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ
Շահումյան   - Երևան քաղաքի կայազորի ռազմական
Շենգավիթ   ոստիկանության բաժնի պետ
Էրեբունի    
Արագածոտն Գ. Գյոզալյան - Արագածոտնի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Աշտարակ Մ. Ս. Գրիգորյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ապարան   - Արագածոտնի մարզի դատախազ
Թալին   - մարզային ոստիկանության վարչության պետ
    - Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության Աշտարակի բաժանմունքի պետ
Արարատ Ա. Սարգսյան - Արարատի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Արտաշատ Ա. Աղաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Արարատ   - Արարատի մարզի դատախազ
Մասիս   - մարզային ոստիկանության վարչության պետ
    - ՀՀ պաշտպանության նախարարության
    ռազմական ոստիկանության վարչության
պետի տեղակալ
Արմավիր Ա. Հերոյան - Արմավիրի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Արմավիր Ա. Միրզաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Էջմիածին   - Արմավիրի մարզի դատախազ
    - մարզային ոստիկանության վարչության պետ
    - Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Գեղարքունիք Ա. Գրիգորյան - Գեղարքունիքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Գավառ Հ. Բաղմանյան - 2-րդ բանակային կորպուսի հրամանատար
Մարտունի   - Գեղարքունիքի մարզի դատախազ
Սևան   - մարզային ոստիկանության վարչության պետ
Վարդենիս   - Սևանի կայազորի  ռազմական ոստիկանության բաժնի պետ
Կրասնոսելսկ    
Լոռի Հ. Քոչինյան - Լոռու մարզպետ
 (հանձնաժողովի նախագահ)
Վանաձոր Լ. Երանոսյան - 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
Սպիտակ   - Լոռու մարզի դատախազ
Ստեփանավան   - մարզային ոստիկանության վարչության պետ
Տաշիր   - Լոռու կայազորի  ռազմական ոստիկանության
Թումանյան   Վանաձորի բաժանմունքի պետ
Կոտայք Կ. Շահգալդյան -Կոտայքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Կոտայք(Աբովյան) Ա. Մելոյան - ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական-վարչական ապարատի ղեկավար
Հրազդան   - Կոտայքի մարզի դատախազ
Չարենցավան   - մարզային ոստիկանության վարչության պետ
Նաիրի   - Երևանի կայազորի ռազմական ոստիկանության Աբովյանի բաժանմունքի պետ
Շիրակ Ռ. Մանուկյան  - Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

Գյումրի

Գ. Մելքոնյան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Արթիկ
 
- Շիրակի մարզի դատախազ

Աշոցք
 
- մարզային ոստիկանության վարչության

Անի
 
պետի պաշտոնակատար

Ախուրյան
 
- Շիրակի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Սյունիք Ս. Խաչատրյան - Սյունիքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Կապան Գ. Գաբրիելյան - 1-ին բանակային կորպուսի հրամանատար
Գորիս   - Սյունիքի մարզի դատախազ
Սիսիան   - մարզային ոստիկանության վարչության պետ
Մեղրի   - Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Վայոց ձոր Ս. Սարգսյան - Վայոց ձորի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Եղեգնաձոր Ս. Սարոյան - 4-րդ ԲԿ-ի հրամանատար
Վայք   - Վայոց ձորի մարզի դատախազ
    - մարզային ոստիկանության վարչության պետ
    - Եղեգնաձորի կայազորի ռազմական
    ոստիկանության բաժնի պետ
Տավուշ Ա. Ղուլարյան - Տավուշի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
    - ՀՀ պաշտպանության նախարարի հատուկ
Իջևան Մ. Գ. Գրիգորյան հանձնարարությունների գծով գեներալ
Տավուշ (Բերդ)   - Տավուշի մարզի  դատախազ
Նոյեմբերյան   - մարզային ոստիկանության վարչության պետ
Դիլիջան   - Լոռու կայազորի ռազմական ոստիկանության
բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1383-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)

Ս. Ղասաբյան

- ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ

Ա. Փարսադանյան

- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ

Լ. Նանիջանյան

- թերապևտ

Վ. Տեր-Գրիգորյան

- թերապևտ-սրտաբան

Ս. Թադևոսյան

- հոգեբույժ

Գ. Հովհաննիսյան

- նյարդաբան

Ա. Մուրադյան

- քիթ-կոկորդ-ականջի մասնագետ

Ա. Ուզանկիչյան

- վիրաբույժ

Հ. Շահինյան

- ակնաբույժ

Կ. Բաբայան

- մաշկավեներոլոգ

Վ. Այվազյան

- վնասվածքաբան

Հ. Հովսեփյան

- հանձնաժողովի քարտուղար

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան