Գլխավոր տեղեկություն
Համար
N 441-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.04.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.04.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 ապրիլի 2006 թվականի N 441-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր, օտարել 2005 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ հաշվեկշռային մեթոդով գնահատված ավտոմեքենաները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ առաջին աճուրդում գույքը չվաճառվելու դեպքում այն վաճառելու նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր միավոր գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով պահանջվող տեղեկությունները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքն աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդի կազմակերպումը:

5. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`

ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի` աճուրդով վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը.

գ) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. ապրիլի 10
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի 
ապրիլի 6-ի N 441-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ԴԱՍԱԿԱՆ  ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՎՈՂ  ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ

NN
ը/կ

Գույքի անվանումը

Թողարկման տարեթիվը

Պետհամարանիշը

Շարժիչի համարը

Գույքի մեկնարկային գինը` գնահատված արժեքով
(հազ. դրամ)

Գնահատման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

Տեխնիկական վիճակը

1.

Ավտոմեքենա «Վազ-2106»

1980 թ.

338UL28

4717830

597.8

15.08.2005 թ.

ոչ բարվոք

2.

Ավտոմեքենա
«Մ-412»

1990 թ.

198US29

6559414

187.5

15.08.2005 թ.

ոչ բարվոք

Ընդամենը

 

 

 

785.3

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան