«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2006 թվականի N 132-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կարիքների համար համակարգչային տեխնիկա և գրասենյակային գույք ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար հատկացնել 20000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր» հոդվածով՝ 10000.0 հազ. դրամ, և «Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածով՝ 10000.0 հազ. դրամ):
|
Ա. Մարգարյան |
2006 թ. փետրվարի 20 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|