Գլխավոր տեղեկություն
Համար
N 556-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.11.01/26(235)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.09.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

26 սեպտեմբերի 2006 թ.

N 556-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՆԻԿՈ ԵՎ ՆԱՅՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով «Նիկո և Նայս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2006 թվականի հուլիսի 25-ի և 2006 թվականի սեպտեմբերի 6-ի հայտերը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2006 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 43 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Նիկո և Նայս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ գործունեությունը քաղաք Երևան, Ն. Տիգրանյան 16 հասցեում իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. սեպտեմբերի 29
 Երևան