«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2006 թվականի N 1522-Ա
Ս. ՄԻՆԱՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մինասյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել 4 տարի ժամկետով՝ մինչև 2010 թվականի նոյեմբերի 21-ը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի նոյեմբերի 21-ից։
|
Ա. Մարգարյան |
2006 թ. նոյեմբերի 1 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|