Գլխավոր տեղեկություն
Համար
N 273-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.11.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.12.01/28(237) Հոդ.420
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
14.11.2006
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

14 նոյեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 273-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 90 (ԻՆՆՍՈՒՆ) ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՎԱՃԱՌԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի «ԱրմենՏել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակը հաստատելու մասին» 1465-Ն որոշմամբ հաստատված թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակի 9. Ա կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության, Հելենիք Թելեքոմունիքեյշնզ Օրգանիզեյշն Ս. Ա (ՕՏԵ) կազմակերպության (այսուհետև` ՕՏԵ) և «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված հաշտության համաձայնությանը հավանություն տալու մասին» N 1570-Ա որոշմամբ հաստատված Հաշտության Համաձայնագրի 5 (e) կետը, ՕՏԵ կազմակերպության 2006 թվականի նոյեմբերի 7-ի, «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 2006 թվականի նոյեմբերի 7-ի, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի N 01-05/4826 գրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի «Գնելու նախապատվության իրավունքից հրաժարվելու մասին» N 1539-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է`

1. Համաձայնություն տալ ՕՏԵ կազմակերպության սեփականության իրավունքով պատկանող «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 90 (իննսուն) տոկոս բաժնետոմսերը «Վիմպել-կոմունիկացիի» բաց բաժնետիրական ընկերությանը վաճառելուն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան