Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1/1167-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.11.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.02.16/4(152)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ընդունման ամսաթիվ
20.11.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ

20 նոյեմբերի 2006 թ.

թիվ 1/1167-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«Հ ԵՎ Ֆ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության  վարչության 2006 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 13/7 արձանագրությամբ արձանագրվել է «Հ ԵՎ Ֆ» ապահովագրական ՍՊԸ-ի կողմից թույլ տրված ապահովագրության վերաբերյալ օրենքների և այլ իրավական ակտերի հետևյալ խախտումը.

«Հ ԵՎ Ֆ» ապահովագրական ՍՊԸ-ի կողմից 2006 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված ապահովագրական սակագների հիմնավորումը չի ընդունվել, քանի որ այն իրականացվել է «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի թիվ 1296-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական սակագների հիմնավորման կարգի» պահանջներին համապատասխան, ինչի մասին ընկերությանը տեղյակ է պահվել Հայատանի Հանրապետության կենտրոնական բանկի 2006 թվականի օգոստոսի 18-ի թիվ 13-08/2200 գրությամբ: Սակայն ընկերությունը շարունակել է իրականացնել ապահովագրություն չհիմնավորված սակագներով:

Նշված խախտումը նախատեսված է «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետով:

Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 36-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի  լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (09.11.2006 թ. թիվ 52 արձանագրություն), որոշում եմ.

1. «Հ ԵՎ Ֆ» ապահովագրական ՍՊԸ-ի կողմից սույն որոշման նախաբանով նկարագրված խախտման համար կասեցնել «Հ ԵՎ Ֆ» ՍՊԸ ապահովագրական ընկերությանը տրամադրված ոչ կյանքի ապահովագրության իրականացման ԱՊՈ թիվ 0044 լիցենզիայի գործողությունը:

2. Կասեցված ժամանակաշրջանում ընկերությունն իրավունք չունի կնքել լիցենզիայով վերապահված ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրեր և տրամադրել վկայագրեր:

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված սահմանափակումները չեն տարածվում ընկերության կողմից մինչև սույն որոշման մեջ ուժի մեջ մտնելը կնքած պայմանագրերից բխող պարտավորությունների վրա:

Նախագահ`

Տ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան