«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հունվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2006 թվականի N 1900-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևան քաղաքի Տերյան փողոցի N 74 հասցեում, Աբովյան փողոցին հարող` «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված տարածքում, պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա «Օրինաց երկիր» կուսակցության կողմից ինքնակամ կառուցված և Երևանի քաղաքապետի 2006 թվականի օգոստոսի 16-ի N 1345-Ա որոշմամբ պետական սեփականություն ճանաչված` 65.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 4.123 հազ. դրամ արժողությամբ շինությունները՝ դրանց զբաղեցրած հողատարածքի հետ միասին, ամրացնել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով:
2. Երևանի քաղաքապետին՝ մեկամսյա ժամկետում «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2007 թ. հունվարի 11 |