Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.07.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2006.12.28/8(16)2
Ընդունող մարմին
Միավորված Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ)
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2006

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՐԳԵԼՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Մ Ա Ս  I

 

ԴԻՏԱՐԿՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

Ա. Ընդհանուր դրույթներ

 

1. Դիտարկման միջազգային համակարգը բաղկացած է 4-րդ հոդվածի 16-րդ կետում նշված դիտարկող սարքավորումներից և հաղորդակցության համապատասխան միջոցներից:

2. Դիտարկման միջազգային համակարգի մեջ համակցված դիտարկող սարքավորումները բաղկացած են Արձանագրության 1-ին Հավելվածում նշված սարքավորումներից: Դիտարկման միջազգային համակարգը պետք է համապատասխանի գործարկման համապատասխան ձեռնարկներում նշված տեխնիկական և գործարկման պահանջներին:

3. Կազմակերպությունը, 2-րդ հոդվածի համաձայն, պետք է, համագործակցելով և խորհրդակցելով Մասնակից պետությունների, այլ պետությունների և համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ, հիմնի և համակարգի Դիտարկման միջազգային համակարգի գործունեությունը և գործարկումը, Դիտարկման միջազգային համակարգի հետագա յուրաքանչյուր համաձայնեցված փոփոխությունը կամ զարգացումը:

4. Համաձայն համապատասխան համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների և ընթացակարգերի` Մասնակից պետությունը կամ Դիտարկման միջազգային համակարգի սարքավորումները ստացող կամ այլ կերպ նրանց համար պատասխանատվություն ստանձնող այլ պետությունը և Տեխնիկական քարտուղարությունը պայմանավորվում և համագործակցում են այդպիսի Մասնակից պետության կամ այլ պետության իրավասության կամ վերահսկողության ներքո գտնվող տարածքներում կամ միջազգային իրավունքի համաձայն որևէ այլ տեղ գտնվող դիտարկող սարքավորումների, նրանց վերաբերող` վկայագրված լաբորատորիաների և համապատասխան կապի միջոցների ստեղծման, գործարկման, արդիականացման, ֆինանսավորման և սպասարկման գործում: Այդպիսի համագործակցությունն իրագործվում է անվտանգության և նույնականացման վերաբերյալ պահանջների և համապատասխան ործարկման ձեռնարկներում պարունակվող տեխնիկական մասնագրերի համաձայն: Այդպիսի պետությունն իրավունք է տրամադրում Տեխնիկական քարտուղարությանը սարքավորումների և հաղորդակցման կապերի ստուգման նպատակով մոտենալ դիտարկող սարքավորմանը և համաձայնում է սարքավորումների ու գործարկման ընթացակարգերի մեջ անհրաժեշտ փոփոխություններ մտցնել համաձայնեցված պահանջները բավարարելու նպատակով: Տեխնիկական քարտուղարությունն այդպիսի պետություններին տրամադրում է համապատասխան տեխնիկական օգնություն, որը, ործադիր խորհրդի կարծիքով, անհրաժեշտ է Դիտարկման միջազգային համակարգի կազմում սարքավորման պատշաճ կերպով գործելու համար:

5. Կազմակերպության և Մասնակից պետությունների կամ Դիտարկման միջազգային համակարգի սարքավորումներն ստացող կամ այլ կերպ դրանց համար պատասխանատվություն ստանձնող պետությունների միջև այդպիսի համագործակցության պայմանները պետք է շարադրված լինեն յուրաքանչյուր առանձին դեպքին համապատասխանող համաձայնագրերում կամ պայմանավորվածություններում:

 

Բ.  Երկրաշարժաբանական դիտարկում

 

6. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պարտավորվում է համագործակցել երկրաշարժաբանական տվյալների միջազգային փոխանակման գործում` սույն Պայմանագրի համապատասխանության վերահսկողությանը աջակցելու նպատակով: Այդ համագործակցությունը ներառում է  երկրաշարժաբանական դիտարկման հիմնական և օժանդակ կայանների գլոբալ ցանցի ստեղծումը և գործարկումը: Այդ կայանները, համաձայնեցված ընթացակարգերի համաձայն, տվյալներ են տրամադրում Տվյալների միջազգային կենտրոնին:

7.  Հիմնական կայանների ցանցը բաղկացած է սույն Արձանագրության 1-ին Հավելվածի 1.Ա աղյուսակում նշված 50 կայաններից: Այդ կայանները համապատասխանում են Երկրաշարժաբանական դիտարկման և երկրաշարժաբանական տվյալների միջազգային փոխանակման ործարկման ձեռնարկում նշված տեխնիկական և գործարկման պայմաններին: Հիմնական կայաններից անընդհատ ստացվող տվյալներն անմիջականորեն կամ տվյալների ազգային կենտրոնի միջոցով ուղիղ միացման ռեժիմով փոխանցվում են Տվյալների միջազգային կենտրոնին:

8. Ի լրումն առաջնային ցանցի՝ 120 կայաններից բաղկացած օժանդակ ցանցը հարցման դեպքում անմիջականորեն կամ Տվյալների ազգային կենտրոնի միջոցով տեղեկատվություն է փոխանցում Տվյալների միջազգային կենտրոնին: Օգտագործման ենթակա օժանդակ կայանները թվարկված են սույն Արձանագրության 1-ին Հավելվածի 1.Բ աղյուսակում: Օժանդակ կայանները համապատասխանում են Երկրաշարժաբանական դիտարկման և երկրաշարժաբանական տվյալների միջազգային փոխանակման ործարկման ձեռնարկում նշված տեխնիկական և գործարկման պահանջներին: Օժանդակ կայաններից տվյալները կարող են ցանկացած ժամանակ պահանջվել Տվյալների միջազգային կենտրոնի կողմից և անհապաղ տրամադրվել ուղիղ միացման ռեժիմով` համակարգչային կապի միջոցով:

 

Գ. Ռադիոնուկլիդային դիտարկում

 

9. Յուրաքանչյուր Մասնակից պետություն սույն Պայմանագրին համապատասխանության վերահսկողությանն աջակցելու նպատակով պարտավորվում է համագործակցել մթնոլորտում ռադիոնուկլիդների մասին տվյալների միջազգային փոխանակման գործում: Այդ համագործակցությունը ներառում է ռադիոնուկլիդային դիտարկող կայանների և վկայագրված լաբորատորիաների գլոբալ ցանցի ստեղծումը և գործարկումը: Այդ ցանցը, համաձայնեցված ընթացակարգերի համաձայն, տվյալներ է տրամադրում Տվյալների միջազգային կենտրոնին:

10. Մթնոլորտում ռադիոնուկլիդների չափման կայանների ցանցը պետք է կազմի 80 կայաններից բաղկացած  ընդհանուր ցանց, ինչպես նշված է սույն Արձանագրության 1-ին Հավելված 2.Ա աղյուսակում: Բոլոր կայանները պետք է ունակ լինեն իրականացնելու մթնոլորտում համապատասխան մասնիկների առկայության դիտարկում: Այդ կայաններից 40-ը պետք է նաև ունակ լինեն սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելուն պես իրականացնելու համապատասխան ազնիվ գազերի առկայության դիտարկում: Այդ նպատակով Խորհրդաժողովն իր նախնական նիստում հաստատում է Նախապատրաստական հանձնաժողովի առաջարկությունն այն մասին, թե Արձանագրության 1-ին Հավելվածի 2.Ա աղյուսակի 40 կայաններից որոնք են ունակ իրականացնելու ազնիվ գազերի դիտարկում: Իր առաջին հերթական ամենամյա նիստում Խորհրդաժողովը քննարկում և ընդունում է ամբողջ ցանցով ազնիվ գազերի դիտարկման հնարավորությունների իրագործման ծրագիրը: Գլխավոր տնօրենը Խորհրդաժողովի համար պատրաստում է այդպիսի իրագործման ընթացակարգերի մասին զեկույց: Բոլոր դիտարկումային կայանները համապատասխանում են Ռադիոնուկլիդային դիտարկման և ռադիոնուկլիդային տվյալների միջազգային փոխանակման ործարկման ձեռնարկում նշված տեխնիկական և գործարկման պահանջներին:

11. Ռադիոնուկլիդային դիտարկման կայանների ցանցն օժանդակվում է լաբորատորիաների կողմից, որոնք պետք է վկայագրվեն Տեխնիկական քարտուղարության կողմից` համապատասխան ործարկման ձեռնարկի համաձայն իրագործման համար, Կազմակերպության հետ ունեցած պայմանագրի և  սպասարկման վճարունակության հիման վրա, ռադիոնուկլիդային դիտարկման կայաններից փորձանմուշների վերլուծության համար: Սույն Արձանագրության 1-ին Հավելվածի 2.Բ աղյուսակում նշված և պատշաճ կերպով սարքավորված լաբորատորիաները Տեխնիկական քարտուղարության կողմից ներգրավվում են ռադիոնուկլիդային դիտարկող կայաններից փորձանմուշների լրացուցիչ վերլուծության գործում: ործադիր խորհրդի համաձայնությամբ Տեխնիկական քարտուղարությունն անհրաժեշտության դեպքում կարող է վկայագրել լրացուցիչ լաբորատորիաներ` դիտարկող ոչ ինքնավար կայաններից փորձանմուշների ընթացիկ վերլուծություն անցկացնելու համար: Բոլոր վկայագրված լաբորատորիաներն այդպիսի վերլուծության արդյունքները տրամադրում են Տվյալների միջազգային կենտրոնին` այդ անելիս իրագործելով Ռադիոնուկլիդային դիտարկման և ռադիոնուկլիդային տվյալների միջազգային փոխանակման ործարկման ձեռնարկում նշված տեխնիկական և գործարկման պահանջները:

 

Դ.  Հիդրոձայնագիտական դիտարկում

 

12. Յուրաքանչյուր Մասնակից պետություն սույն Պայմանագրին համապատասխանության վերահսկողությանն աջակցելու նպատակով պարտավորվում է համագործակցել հիդրոձայնագիտական տվյալների միջազգային փոխանակման գործում: Այդ համագործակցությունը ներառում է հիդրոձայնագիտական դիտարկման գլոբալ ցանցի ստեղծումը և գործարկումը: Այդ կայանները, համաձայնեցված ընթացակարգերի համաձայն, տվյալներ են տրամադրում Տվյալների միջազգային կենտրոնին:

13. Հիդրոձայնագիտական կայանների ցանցը բաղկացած է սույն Արձանագրության 1-ին Հավելվածի 3-րդ աղյուսակում նշված կայաններից և կազմում է 6 հիդրոֆոնային և 5 T-ֆազային կայանների ընդհանուր ցանց: Այդ կայանները կատարում են Հիդրոձայնագիտական դիտարկման և հիդրոձայնագիտական տվյալների միջազգային փոխանակման Գործարկման ձեռնարկում նշված տեխնիկական և գործարկման պահանջները:

 

Ե.  Ենթաձայնային դիտարկում

 

14. Յուրաքանչյուր Մասնակից պետություն սույն Պայմանագրին համապատասխանության վերահսկողությանն աջակցելու նպատակով պարտավորվում է համագործակցել ենթաձայնային տվյալների միջազգային փոխանակման գործում: Այդ համագործակցությունը ներառում է ենթաձայնային դիտարկման կայանների գլոբալ ցանցի ստեղծումը և գործարկումը: Այդ կայանները, համաձայնեցված ընթացակարգերի համաձայն, տվյալներ են տրամադրում Տվյալների միջազգային կենտրոնին:

15. Ենթաձայնային կայանների ցանցը բաղկացած է սույն Արձանագրության 1-ին Հավելվածի 4-րդ աղյուսակում նշված կայաններից և կազմում է 60 կայաններից բաղկացած ընդհանուր ցանց: Այդ կայանները կատարում են Ենթաձայնային դիտարկման և ենթաձայնային տվյալների միջազգային փոխանակման Գործարկման ձեռնարկում նշված տեխնիկական և գործարկման պահանջները:

 

Զ. Տվյալների միջազգային կենտրոնի գործառույթները

 

16. Տվյալների միջազգային կենտրոնն իրականացնում է Դիտարկման միջազգային համակարգի սարքավորումներից տվյալների ստացումը, հավաքումը, մշակումը, վերլուծությունը, հաշվետվությունը և արխիվացումը, ներառյալ վկայագրված լաբորատորիաներում անցկացվող վերլուծության արդյունքները:

17. Ընթացակարգերը և իրադարձությունների ընտրության ստանդարտ չափանիշները, որոնք օգտագործվելու են Տվյալների միջազգային կենտրոնի կողմից համաձայնեցված գործառույթները կատարելիս, մասնավորապես ստանդարտ հաշվետու արդյունքների արտադրության և Մասնակից պետություններին ծառայությունների ստանդարտ տեսակակազմ տրամադրելու վերաբերյալ, մշակվում և աստիճանաբար զարգացվում են Տվյալների միջազգային կենտրոնի ործարկման ձեռնարկում: Նախապատրաստական հանձնաժողովի կողմից նախապես մշակված ընթացակարգերն ու չափանիշները նախապես հավանության են արժանանում Խորհրդաժողովի կողմից՝ նրա նախնական նիստում:

 

Տվյալների միջազգային կենտրոնի ստանդարտ արդյունքներ

 

18. Տվյալների միջազգային կենտրոնն ընթացիկ հիմունքներով Դիտարկման միջազգային համակարգի նախնական տվյալների նկատմամբ պետք է կիրառի ավտոմատ մշակման մեթոդներ և ինտերակտիվ մարդկային վերլուծություն` բոլոր Մասնակից պետությունների անունից Տվյալների միջազգային կենտրոնի ստանդարտ արդյունքների արտադրության և արխիվացման նպատակով: Այդ արդյունքները Մասնակից պետություններին տրամադրվում են անվճար և չեն վնասում որևէ իրադարձության բնույթի վերաբերյալ վերջնական եզրակացությունները, որոնք շարունակում են մնալ Մասնակից պետությունների պարտականությունը, և ներառում են.

ա) Դիտարկման միջազգային համակարգի կողմից հայտնաբերված բոլոր ազդանշանների ամբողջացված ցանկերը, ինչպես նաև ստանդարտ իրադարձությունների ցանկերը և տեղեկագրերը, ներառյալ Տվյալների միջազգային կենտրոնի կողմից տեղայնացված յուրաքանչյուր իրադարձության համար հաշվարկված արժեքները և զուգորդվող անորոշությունները` հիմնված ստանդարտ չափորոշիչների հավաքակազմի վրա,

բ) ընտրված իրադարձությունների ստանդարտ տեղեկագրերը, որոնք հանդիսանում են Տվյալների միջազգային կենտրոնի կողմից յուրաքանչյուր իրադարձության նկատմամբ իրադարձությունների զտման ստանդարտ չափանիշների կիրառման արդյունք՝ սույն Արձանագրության 2-րդ Հավելվածում մատնանշված՝ բնորոշման չափորոշիչների օգտագործմամբ, նպատակ ունենալով իրադարձությունների ստանդարտ տեղեկագրում բնորոշել, առանձնացնել և զտել այն իրադարձությունները, որոնք համարվում են համատեղելի բնական երևույթների հետ կամ ոչ միջուկային, մարդածին երևույթների հետ: Իրադարձությունների ստանդարտ տեղեկագրերը յուրաքանչյուր իրադարձության վերաբերյալ պետք է թվայնորեն նշեն, թե որքանով է տվյալ իրադարձությունը համապատասխանում կամ որքանով չի համապատասխանում իրադարձությունների զտման չափանիշներին: Իրադարձությունների ստանդարտ զտում կիրառելիս Տվյալների միջազգային կենտրոնն օգտագործում է զտման ինչպես գլոբալ, այնպես էլ լրացուցիչ չափանիշները` կիրառելիության դեպքում հաշվի առնելով տարածաշրջանային տարբերությունները: Դիտարկման միջազգային համակարգի գործարկման փորձ կուտակելուն զուգընթաց Տվյալների միջազգային կենտրոնն աստիճանաբար ընդլայնում է իր տեխնիկական հնարավորությունները,

գ) Տվյալների միջազգային կենտրոնի կողմից ստացված և արխիվացված տվյալները, Տվյալների միջազգային կենտրոնի արդյունքները, ինչպես նաև Դիտարկման միջազգային համակարգի և Տվյալների միջազգային կենտրոնի արդյունավետությունն ու գործարկման վիճակն ընդհանրացնող ամփոփումները, և

դ) Տվյալների միջազգային կենտրոնի ստանդարտ արտադրանքի՝ «ա»-ից «գ» կետերում մատնանշված քաղվածքները կամ ենթահավաքակազմերը՝ ընտրված առանձին Մասնակից պետության հարցումով:

19. Տվյալների միջազգային կենտրոնը Կազմակերպության կամ Մասնակից պետության կողմից հարցման դեպքում Մասնակից պետությունների համար անվճար անցկացնում է Դիտարկման միջազգային համակարգի տվյալների փորձագիտական վերլուծության միջոցով խորացված տեխնիկական տեսություն ապահովելու համար հատուկ հետազոտություններ` ազդանշանների և իրադարձությունների ստանդարտ չափորոշիչների հաշվարկային արժեքների ճշտման նպատակով:

 

Տվյալների միջազգային կենտրոնի կողմից Մասնակից պետություններին տրամադրվող ծառայություններ

 

20. Տվյալների միջազգային կենտրոնը Մասնակից պետություններին տրամադրում է բաց, հավասար, ժամանակին և հարմար հասանելիության իրավունք Դիտարկման միջազգային համակարգի՝ չմշակված կամ մշակված բոլոր տվյալներին, Տվյալների միջազգային կենտրոնի բոլոր արդյունքներին և Տվյալների միջազգային կենտրոնի արխիվում գտնվող՝ Դիտարկման միջազգային համակարգի բոլոր այլ տվյալներին կամ Տվյալների միջազգային կենտրոնի միջոցով՝ Դիտարկման միջազգային համակարգի սարքավորումների տվյալներին: Տվյալներին մուտքի իրավունքի ապահովման և տվյալների տրամադրման մեթոդները ներառում են հետևյալ ծառայությունները.

ա) Մասնակից պետության կողմից Տվյալների միջազգային կենտրոնի բոլոր արդյունքների ավտոմատ և կանոնավոր փոխանցում Մասնակից պետությանը կամ այդ արդյունքների փոխանցում տվյալ պետության ընտրությամբ, և, եթե պահանջվում է, Դիտարկման միջազգային համակարգի արդյունքների փոխանցում Մասնակից պետությանը կամ դրանց փոխանցում տվյալ պետության ընտրությամբ,

բ) Դիտարկման միջազգային համակարգի սարքավորումներից և Տվյալների միջազգային կենտրոնի արխիվներից, ի պատասխան Մասնակից պետությունների հատուկ հայցերի, տվյալների և արդյունքների ստացում, ներառյալ էլեկտրոնային մուտքը Տվյալների միջազգային կենտրոն,

գ) Առանձին Մասնակից պետություններին օգնության ցուցաբերում՝ նրանց հայցով և անվճար` առանց մեծ ճիգեր գործադրելու, Դիտարկման միջազգային կենտրոնի տվյալների և հայց ներկայացնող Մասնակից պետության կողմից տրամադրված այլ համապատասխան տվյալների փորձագիտական տեխնիկական վերլուծության օգտագործմամբ՝ կոնկրետ երևույթների սկզբնաղբյուրների ինքնությունը պարզելու գործում համապատասխան Մասնակից պետությանն օգնություն ցուցաբերելու նպատակով: Այդպիսի տեխնիկական ցանկացած վերլուծության արդյունք համարվում է հայց ներկայացնող Մասնակից պետության արդյունք, սակայն մատչելի է բոլոր Մասնակից պետություններին:

Տվյալների միջազգային կենտրոնի` «ա» և «բ» ենթակետերում նշված ծառայություններն անվճար տրամադրվում են յուրաքանչյուր Մասնակից պետության: Տվյալների ծավալն ու ձևաչափը մատնանշվում են Տվյալների միջազգային կենտրոնի Գործարկման ձեռնարկում:

 

Իրադարձությունների ազգային զտում

 

21. Մասնակից պետության հարցման դեպքում Տվյալների միջազգային կենտրոնն իր ստանդարտ արդյունքներից յուրաքանչյուրի նկատմամբ ինքնաբերաբար կամ կանոնավոր կերպով կիրառում է այդ Մասնակից պետության կողմից հաստատված իրադարձությունների զտման ազգային չափանիշները և այդ Մասնակից պետությանն է տրամադրում այդպիսի վերլուծության արդյունքները: Հայց ներկայացնող Մասնակից պետության համար այդ ծառայությունն ապահովվում է անվճար: Իրադարձությունների ազգային զտման այդպիսի գործընթացների արդյունքները համարվում են հայց ներկայացնող Մասնակից պետության արդյունք:

 

Տեխնիկական օգնություն

 

22. Տվյալների միջազգային կենտրոնը անհրաժեշտության դեպքում տեխնիկական օգնություն է ցուցաբերում առանձին Մասնակից պետություններին.

ա) տվյալների և արդյունքների ընտրման ու զտման նրանց պահանջների ձևակերպման գործում,

բ) Տվյալների միջազգային կենտրոնի ործարկման ձեռնարկում չընդգրկված ազդանշանների և երևույթների նոր չափորոշիչները հաշվարկելու նպատակով հայց ներկայացնող Մասնակից պետության կողմից տրամադրված համակարգչային ալգորիթմները և ծրագրային միջոցները Տվյալների միջազգային կենտրոնում առանց մեծ ճիգեր պահանջելու՝ անվճար այդպիսի պետության համար ներդնելու միջոցով. ընդ որում՝ արդյունքները համարվում են հայց ներկայացնող Մասնակից պետության արդյունքներ, և

գ) Տվյալների ազգային կենտրոնում Դիտարկման միջազգային համակարգի տվյալների ստացման, մշակման և վերլուծության բնագավառում հնարավորությունների զարգացման գործում Մասնակից պետություններին աջակցություն ցուցաբերելու միջոցով:

23. Տվյալների միջազգային կենտրոնը շարունակաբար դիտարկում է Դիտարկման միջազգային համակարգի սարքավորումների գործարկման կարգավիճակը, կապի միջոցները, իր սեփական մշակման համակարգերը և հաշվետվություններ է ներկայացնում դրա վերաբերյալ: Այն դեպքում, երբ ցանկացած բաղադրամասի գործարկման կատարումը չի համապատասխանում ործարկման ձեռնարկում շարադրված համաձայնեցված մակարդակներին, նա այդ մասին անհապաղ ծանուցում է պատասխանատվություն կրողներին:

 

Մ Ա Ս  II

 

ՏԵՂՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

 

Ա. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մասում նշված ընթացակարգերն իրագործվում են 4-րդ հոդվածում նշված՝ տեղում տեսչական ստուգումների անցկացման դրույթներին համաձայն:

2. Տեղում տեսչական ստուգումն անցկացվում է այն տարածքում, որտեղ տեղի է ունեցել տեղում տեսչական ստուգման հայց հրահրած իրադարձությունը:

3. Տեղում անցկացվող տեսչական ստուգման տարածքը պետք է հանդիսանա մի ամբողջություն, և դրա չափը չպետք է գերազանցի 1,000 քառակուսի կիլոմետրը: ծային հեռավորությունը ցանկացած ուղղությամբ չպետք է գերազանցի 50 կիլոմետրը:

4. Տեղում անցկացվող տեսչական ստուգման տևողությունը չպետք է գերազանցի 60 օրը` սկսած 4-րդ հոդվածի 46-րդ կետի համաձայն տեղում անցկացվող տեսչական ստուգման վերաբերյալ հարցմանը հավանություն տալու օրվանից, սակայն, 4-րդ հոդվածի 49-րդ կետի համաձայն, կարող է երկարաձգվել առավելագույնը մինչև 70 օր:

5. Եթե տեսչական ստուգման մանդատում նշված տեսչական ստուգման տարածքի մեջ մտնում են ավելի քան մեկ Մասնակից պետության իրավասության կամ վերահսկողության ներքո գտնվող տարածքներ կամ այլ վայրեր, ապա տեղում տեսչական ստուգումներ անցկացնելու վերաբերյալ դրույթները համապատասխանության դեպքում կիրառվում են Մասնակից պետություններից յուրաքանչյուրի նկատմամբ, որի տարածքում անցկացվում է տեսչական ստուգումը:

6. Այն դեպքերում, երբ տեսչական ստուգման շրջանը  գտնվում է տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության իրավասության կամ վերահսկողության ներքո, սակայն գտնվում է այլ Մասնակից պետության տարածքում, կամ երբ մուտքի կետից դեպի տեսչական ստուգման շրջան մուտքի իրավունքը պահանջում է տարանցել տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետություն չհանդիսացող այլ Մասնակից պետության տարածքը, տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունը այդպիսի տեսչական ստուգումների վերաբերյալ իր իրավունքները կենսագործում և պարտավորությունները կատարում է սույն Արձանագրության համաձայն: Այդ դեպքերում այն Մասնակից պետությունը, որի տարածքում գտնվում է տեսչական ստուգման շրջանը, դյուրացնում է տեսչական ստուգման անցկացումը և ցուցաբերում է անհրաժեշտ աջակցություն, որպեսզի տեսչական թիմը իր առաջադրանքները կարողանա կատարել ժամանակին և արդյունավետորեն: Մասնակից պետությունները, որոնց տարածքով պահանջվում է տարանցում տեսչական շրջան հասնելու համար, պետք է դյուրացնեն այդպիսի տարանցումը:

7. Այն դեպքերում, երբ տեսչական ստուգման շրջանը գտնվում է տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության իրավասության կամ վերահսկողության ներքո, սակայն գտնվում է սույն Պայմանագրի Մասնակից չհանդիսացող պետության տարածքում, տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի տեսչական ստուգումն անցկացվի սույն Արձանագրության համաձայն: Սույն Պայմանագրի Մասնակից չհանդիսացող պետության տարածքում իր իրավասության կամ վերահսկողության ներքո մեկ կամ ավելի շրջաններ ունեցող Մասնակից պետությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի այն պետությունը, որի տարածքում գտնվում է տեսչական ստուգման շրջանը, ընդունի տվյալ Մասնակից պետության համար նշանակված տեսուչներին և տեսուչների օգնականներին: Եթե տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունն ի վիճակի չէ ապահովելու մուտքի իրավունքը, ապա նա պետք է ցույց տա, որ ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները մուտքի իրավունքն ապահովելու համար:

8. Այն դեպքերում, երբ տեսչական ստուգման շրջանը գտնվում է սույն Պայմանագրի Մասնակից չհանդիսացող պետության իրավասության կամ վերահսկողության ներքո, սակայն գտնվում է Մասնակից պետության տարածքում, Մասնակից պետությունը, առանց վնասելու միջազգային իրավունքների նորմերը և պրակտիկան, ձեռնարկում է տեսչական ստուգման ենթակա Մասնակից պետությունից և այն Մասնակից պետությունից, որի տարածքում գտնվում է տեսչական ստուգման շրջանը, պահանջվող բոլոր անհրաժեշտ միջոցները` սույն Արձանագրության համաձայն տեղում տեսչական ստուգման անցկացումն ապահովելու նպատակով: Եթե Մասնակից պետությունն ի վիճակի չէ ապահովելու մուտքը տեսչական ստուգման շրջան, նա պետք է ցույց տա, որ ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները մուտքի իրավունքն ապահովելու համար` առանց վնասելու միջազգային իրավունքի նորմերը և պրակտիկան:

9. Տեսչական թիմի թվակազմը հասցվում է տեսչական ստուգման մանդատի պատշաճ կատարման համար անհրաժեշտ նվազագույնին: Տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության տարածքում ցանկացած պահի, բացառությամբ հորատման անցկացման ժամանակաշրջանի, գտնվող տեսչական թիմի անդամների ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 40-ը: Հայց ներկայացնող Մասնակից պետության կամ տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության քաղաքացին չպետք է հանդիսանա տեսչական թիմի անդամ:

10. Գլխավոր տնօրենը որոշում է տեսչական թիմի թվակազմը և ընտրում է նրա անդամներին տեսուչների և տեսուչների օգնականների ցուցակից` հաշվի առնելով կոնկրետ հայցի հանգամանքները:

11. Տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունն ապահովում է տեսչական թիմի համար անհրաժեշտ այնպիսի հարմարությունների կազմակերպումը, ինչպիսիք են կապի միջոցները, թարգմանչական ծառայությունները, փոխադրամիջոցները, աշխատանքային և բնակելի տարածքները, սնունդը և բժշկական սպասարկումը:

12. Տեսչական ստուգման ավարտից ընդունելի կարճ ժամկետից հետո Կազմակերպությունը բավականին կարճ ժամանակահատվածում փոխհատուցում է տեսչական ստուգման ենթարկված Մասնակից պետության` նրա տարածքում տեսչական թիմի գտնվելու և ֆունկցիոնալ գործունեության հետ կապված բոլոր ծախսերը, ներառյալ 11-րդ և 49-րդ կետերում հիշատակված ծախսերը:

13. Տեղում տեսչական ստուգման իրականացման ընթացակարգերը մանրամասն նշվում են Տեղում տեսչական ստուգման անցկացման վերաբերյալ ործարկման ձեռնարկում:

 

Բ. ՄՇՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Տեսուչների և տեսուչների օգնականների նշանակում

 

14. Տեսչական թիմը կարող է բաղկացած լինել տեսուչներից և տեսուչների օգնականներից: Տեղում տեսչական ստուգումը անցկացվում է միայն այդ գործառույթի կատարման համար հատուկ նշանակված արհեստավարժ տեսուչների կողմից: Նրանց կարող են օգնել հատուկ նշանակված տեսուչների օգնականները, այնպիսիք, ինչպիսիք են տեխնիկական և վարչական անձնակազմը, օդանավի անձնակազմը և թարգմանիչները:

15. Տեսուչների և տեսուչների օգնականների թեկնածություններն առաջադրվում են Մասնակից պետությունների կողմից կամ, Տեխնիկական քարտուղարության աշխատակազմի դեպքում, Գլխավոր տնօրենի կողմից` հաշվի առնելով տեղում տեսչական ստուգումների նպատակների և գործառույթների վերաբերյալ նրանց հատուկ փորձաքննությունը և փորձը: Նրանց թեկնածությունները նախօրոք հավանության են արժանանում Մասնակից պետությունների կողմից` 18-րդ կետի համաձայն:

16. Յուրաքանչյուր Մասնակից պետություն իր համար սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 30 օր հետո Գլխավոր տնօրենին ծանուցում է տվյալ Մասնակից պետության կողմից որպես տեսուչներ և տեսուչների օգնականներ առաջարկվող անձանց ազգանունները, ծննդյան թվերը, սեռը, աստիճանները, որակավորման և մասնագիտական փորձը:

17. Սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 60 օր հետո Տեխնիկական քարտուղարությունը գրավոր հայտնում է բոլոր Մասնակից պետություններին Գլխավոր տնօրենի և Մասնակից պետությունների կողմից նշանակման համար առաջարկվող տեսուչների և տեսուչների օգնականների նախնական ցուցակը` նշելով նրանց ազգանունները, քաղաքացիությունը, ծննդյան թվերը, սեռը և աստիճանները, ինչպես նաև նրանց որակավորման և մասնագիտական փորձի վերաբերյալ տվյալները:

18. Յուրաքանչյուր Մասնակից պետություն անհապաղ հաստատում է նշանակման համար առաջարկվող տեսուչների և տեսուչների օգնականների նախնական ցուցակի ստացումը: Այդ ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր տեսուչ կամ տեսուչի օգնական համարվում է ընդունված, եթե միայն Մասնակից պետությունը ցուցակի ստացումը հաստատելուց ոչ ուշ, քան 30 օր հետո գրավոր չի հայտնում իր համար նրա անընդունելիության մասին: Մասնակից պետությունը կարող է նշել մերժման պատճառը: Անընդունելիության դեպքում առաջարկված տեսուչը կամ տեսուչի օգնականը չի զբաղվում և չի մասնակցում իր անընդունելիության մասին հայտարարած Մասնակից պետության տարածքում կամ նրա իրավասության կամ վերահսկողության ներքո գտնվող տարածքում անցկացվող` տեսչական ստուգմանն առնչվող գործունեությանը: Տեխնիկական քարտուղարությունն անհապաղ հաստատում է մերժման վերաբերյալ ծանուցման ստացումը:

19. Ամեն անգամ, երբ Գլխավոր տնօրենը կամ Մասնակից պետությունն առաջարկում է լրացումներ կամ փոփոխություններ կատարել տեսուչների և տեսուչների օգնականների ցուցակում, փոխարինող տեսուչները և տեսուչների օգնականները նշանակվում են այն նույն կարգով, որը կիրառվում է նախնական ցուցակի նկատմամբ: Յուրաքանչյուր Մասնակից պետություն անհապաղ ծանուցում է Տեխնիկական քարտուղարությանը, եթե իր կողմից առաջադրված տեսուչը կամ տեսուչի օգնականն այլևս չի կարող կատարել տեսուչների և տեսուչների օգնականի պարտականությունները:

20. Տեխնիկական քարտուղարությունը նորացնում է տեսուչների և տեսուչների օգնականների ցուցակը և բոլոր Մասնակից պետություններին ծանուցում է ցուցակում յուրաքանչյուր լրացման կամ փոփոխության մասին:

21. Տեղում տեսչական ստուգման հայց ներկայացնող Մասնակից պետությունը կարող է առաջարկել, որ տեսուչների կամ տեսուչների օգնականների ցուցակից որևէ տեսուչ հանդես գա որպես իր դիտորդ` 4-րդ հոդվածի 61-րդ կետի համաձայն:

22. 23-րդ կետի պայմանով` Մասնակից պետությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ մերժելու արդեն ընդունած տեսուչին կամ տեսուչի օգնականին: Նա պետք է գրավոր ծանուցի Տեխնիկական քարտուղարությանն իր մերժման մասին և կարող է նշել մերժման պատճառը: Այդպիսի մերժումը սկսում է գործել ծանուցումը Տեխնիկական քարտուղարության ստանալուց 30 օր հետո: Տեխնիկական քարտուղարությունն անհապաղ հաստատում է մերժման վերաբերյալ ծանուցման ստացումը և տեղեկացնում մերժող և առաջադրող Կողմ պետություններին այն օրվա մասին, որից սկսած տեսուչը կամ տեսուչի օգնականը դադարում է հանդիսանալ այդ Մասնակից պետության համար նշանակված:

23. Տեսչական ստուգման վերաբերյալ տեղեկացված Մասնակից պետությունը չի ձգտում տեսչական թիմից հեռացնել տեսչական ստուգման մանդատում հիշատակված ցանկացած տեսուչի կամ տեսուչի օգնականի:

24. Մասնակից պետության կողմից ընդունված տեսուչների և տեսուչների օգնականների թվաքանակը պետք է բավարար լինի տեսուչների և տեսուչների օգնականների համապատասխան թվաքանակի առկայությունը ապահովելու համար: Եթե, գլխավոր տնօրենի կարծիքով, առաջարկված տեսուչների և տեսուչների օգնականների անընդունելիությունը Մասնակից պետության կողմից խոչընդոտում է տեսուչների և տեսուչների օգնականների բավարար թվաքանակի նշանակմանը կամ այլ կերպ դժվարացնում է տեղում տեսչական ստուգման նպատակների արդյունավետ կատարումը, գլխավոր տնօրենը հարցը փոխանցում է ործադիր խորհրդին:

25.  Տեսուչների և տեսուչների օգնականների ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր տեսուչ անցնում է համապատասխան վերապատրաստում: Այդպիսի վերապատրաստումն ապահովվում է Տեխնիկական քարտուղարության կողմից` համաձայն Տեղում անցկացվող տեսչական ստուգումների վերաբերյալ ործարկման ձեռնարկում նշված ընթացակարգերի: Մասնակից պետությունների հետ համաձայնեցնելով` Տեխնիկական քարտուղարությունը համակարգում է տեսուչների վերապատրաստման ժամանակացույցը:

 

Արտոնություններ և անձեռնմխելիություններ

 

26. 18-րդ կետում նախատեսված կամ հետագայում 19-րդ կետի համաձայն փոփոխված` տեսուչների կամ տեսուչների օգնականների նախնական ցուցակի ընդունումից հետո յուրաքանչյուր Մասնակից պետություն պարտավոր է իր ազգային ընթացակարգերի համաձայն և տեսուչի կամ տեսուչի օգնականի միջնորդությամբ տրամադրել բազմակի մուտքի/ելքի և/կամ տարանցիկ արտոնագրեր և այլ համապատասխան փաստաթղթեր, որոնք թույլ կտան ցանկացած տեսուչի կամ տեսուչի օգնականի մուտք գործել այդ Մասնակից պետության տարածք և գտնվել այնտեղ բացառապես տեսչական գործունեություն իրականացնելու համար: Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է այդ նպատակի համար անհրաժեշտ մուտքի արտոնագրեր կամ ուղևորության փաստաթղթեր պատրաստի միջնորդությունը ստանալուց ոչ ուշ, քան 48 ժամ հետո կամ Մասնակից պետության տարածքում գտնվող մուտքի կետ տեսչական թիմի ժամանելուն պես: Այդպիսի փաստաթղթերը վավերական են համարվում այնքան ժամանակ, ինչքան դա անհրաժեշտ է բացառապես տեսչական գործունեություն իրականացնելու նպատակով տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության տարածքում տեսուչի կամ տեսուչի օգնականի գտնվելու համար:

27. Տեսչական թիմի անդամների կողմից նրանց գործառույթների արդյունավետ կատարման համար նրանց շնորհվում են «ա»-«թ» ենթակետերում նշված արտոնություններն ու անձեռնմխելիությունները: Արտոնություններն ու անձեռնմխելիությունները շնորհվում են տեսչական թիմի անդամներին սույն Պայմանագրի շահերից ելնելով, այլ ոչ թե այդ անձանց անձնական օգուտի համար: Այդպիսի արտոնություններն ու անձեռնմխելիությունները նրանց շնորհվում են տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության տարածք ժամանելու պահից մինչև այդ տարածքից մեկնելն ընկած ամբողջ ժամանակամիջոցում և այնուհետև` նախկինում նրանց պաշտոնական գործառույթների կատարման հետ կապված գործողությունների առնչությամբ:

ա) Տեսչական թիմի անդամներն օգտվում են նույն անձեռնմխելիությունից, ինչ դիվանագիտական գործակալները` Դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թ. ապրիլի 18-ի Վիեննայի կոնվենցիայի 29-րդ հոդվածի համաձայն:

բ) Սույն Պայմանագրի համաձայն` տեսչական գործունեություն իրականացնող տեսչական թիմի կողմից զբաղեցված բնակելի և ծառայողական հաստատությունները օգտվում են նույն անձեռնմխելիությունից և պահպանությունից, ինչ դիվանագիտական գործակալները` Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 30-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն:

գ) Տեսչական թիմի թղթերը և գրագրությունը, ներառյալ գրառումները, պետք է ունենան նույն անձեռնմխելիությունը, ինչ դիվանագիտական գործակալների բոլոր թղթերը և ամբողջ գրագրությունը` Դիվանագիտական հարաբերությունների մասին  Վիեննայի կոնվենցիայի 30-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Տեխնիկական քարտուղարության հետ հարաբերությունների համար տեսչական թիմն իրավունք ունի օգտագործելու ծածկագրեր:

դ) Տեսչական թիմի անդամների կողմից տեղափոխվող փորձանմուշները և հաստատված սարքավորումները օգտվում են անձեռնմխելիությունից, սույն Պայմանագրի դրույթներից ելնելով, և ազատվում են բոլոր մաքսային տուրքերից: Վտանգավոր փորձանմուշների փոխադրումը կատարվում է համապատասխան կանոնակարգերի համաձայն:

ե) Տեսչական թիմի անդամներին շնորհվում են նույնպիսի անձեռնմխելիություններ, ինչպիսիք շնորհվում են դիվանագիտական գործակալներին` Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:

զ) Սույն Պայմանագրով նախատեսված գործունեությունն իրականացնող տեսչական թիմի անդամներն ազատվում են այն տուրքերից և հարկերից, որոնցից ազատվում են դիվանագիտական գործակալները` Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն:

է) Տեսչական թիմի անդամներին թույլատրվում է տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության տարածք առանց որևէ մաքսատուրքի կամ դրա հետ կապված գանձման վճարման ներմուծել անձնական օգտագործման իրեր` բացառությամբ այն իրերի, որոնց ներմուծումը կամ արտահանումն արգելվում է օրենքով կամ կարգավորվում է կարանտինային  կանոններով:

ը) Տեսչական թիմի անդամներին շնորհվում են դրամի և տարադրամի փոխանակման վերաբերյալ այն նույն արտոնությունները, որոնք շնորհվում են ժամանակավոր ծառայողական գործուղման մեջ գտնվող օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչներին, և

թ) Տեսչական թիմի անդամները տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության տարածքում չպետք է զբաղվեն որևէ մասնագիտական կամ առևտրային գործունեությամբ անձնական օգուտի նպատակներով:

28. Տեսչական ստուգման չենթարկվող Մասնակից պետությունների տարածքները տարանցելիս տեսչական թիմի անդամներին շնորհվում են այն նույն արտոնություններն ու անձեռնմխելիությունները, որոնք տրամադրվում են դիվանագիտական գործակալներին`  Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 40-րդ հոդված 1-ին կետի համաձայն: Թղթերը և գրագրությունը, ներառյալ գրառումները, ինչպես նաև նրանց կողմից տեղափոխվող փորձանմուշները և հաստատված սարքավորումները օգտվում են 27.գ և դ կետերում նշված արտոնություններից ու անձեռնմխելիություններից:

29.  Առանց վնասելու իրենց արտոնություններն ու անձեռնմխելիությունները` տեսչական թիմի անդամները պարտավոր են հարգել տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության օրենքներն ու կանոնակարգերը և, այնքանով, որքանով դա համապատասխանում է տեսչական ստուգման մանդատին, պարտավոր են չմիջամտել այդ պետության ներքին գործերին: Եթե տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունը համարում է, որ տեղի է ունեցել սույն Արձանագրության մեջ նշված արտոնությունների ու անձեռնմխելիությունների չարաշահում, Մասնակից պետության և գլխավոր տնօրենի միջև անցկացվում են խորհրդակցություններ` նպատակ ունենալով պարզել, թե արդյոք տեղի է ունեցել այդպիսի չարաշահում, և այդպիսի փաստի հաստատման դեպքում` կանխարգելել այդպիսի չարաշահման կրկնությունը:

30. Գլխավոր տնօրենը տեսչական թիմի անդամներին կարող է զրկել շնորհված անձեռնմխելիությունից այն դեպքում, երբ, գլխավոր տնօրենի կարծիքով, այդ անձեռնմխելիությունը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը, և դրանից կարելի է հրաժարվել` առանց վնասելու սույն Պայմանագրի դրույթների իրագործումը: Հրաժարումը միշտ պետք է լինի որոշակիորեն հստակ:

31. Դիտորդներին շնորհվում են այն նույն արտոնություններն ու անձեռնմխելիությունները, ինչպիսիք տրամադրվում են տեսչական թիմի անդամներին` սույն բաժնից ելնելով, բացառությամբ 27.դ կետի համաձայն շնորհված արտոնությունների ու անձեռնմխելիությունների:

 

Մուտքի կետեր

 

32. Յուրաքանչյուր Մասնակից պետություն նշանակում է իր մուտքի կետերը և պահանջվող տեղեկատվությունը տրամադրում է Տեխնիկական քարտուղարությանը իր համար սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 30 օր հետո: Այդ մուտքի կետերը նշանակվում են այնպես, որ տեսչական խումբը առնվազն մեկ մուտքի կետից կարողանա հասնել ցանկացած տեսչական ստուգման վայր 24 ժամվա ընթացքում: Տեխնիկական քարտուղարությունը բոլոր Մասնակից պետություններին հայտնում է մուտքի կետերի տեղակայման մասին: Մուտքի կետերը կարող են նաև ծառայել որպես ելքի կետեր:

33. Յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է փոփոխել իր մուտքի կետերը` այդպիսի փոփոխությունների մասին ծանուցելով Տեխնիկական քարտուղարությանը: Փոփոխությունները սկսում են գործել այդպիսի ծանուցումը Տեխնիկական քարտուղարության ստանալուց 30 օր հետո` բոլոր Կողմ պետություններին համապատասխան ծանուցումն ապահովելու համար:

34. Եթե Տեխնիկական քարտուղարությունը գտնում է, որ տեսչական ստուգումները ժամանակին անցկացնելու համար մուտքի կետերը բավարար չեն, կամ Մասնակից պետության կողմից առաջարկվող մուտքի կետերի փոփոխությունը դժվարացնում է տեսչական ստուգումների ժամանակին անցկացումը, նա խորհրդակցություններ է սկսում համապատասխան Մասնակից պետությունների հետ` խնդիրը լուծելու նպատակով:

 

Պայմանավորվածություններ ոչ չվերթային օդանավերի օգտագործման վերաբերյալ

 

35. Երբ չվերթային առևտրային ուղիներով հնարավոր չէ ժամանակին հասնել մուտքի կետ, տեսչական խումբը կարող է օգտագործել ոչ չվերթային օդանավ: Յուրաքանչյուր Մասնակից պետություն իր համար սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 30 օր հետո Տեխնիկական քարտուղարությանը տեղեկացնում է տեսչական խումբը և տեսչական ստուգման համար անհրաժեշտ սարքավորումները տեղափոխող ոչ չվերթային օդանավի համար դիվանագիտական թույլտվության համարի մասին: Ավիացիոն երթուղիները պետք է անցնեն գործող միջազգային օդային մայրուղիներով, որոնք պետք է համաձայնեցվեն Մասնակից պետության և Տեխնիկական քարտուղարության միջև` որպես հիմք այդպիսի դիվանագիտական թույլտվության տրամադրման համար:

 

Տեսչական ստուգման հաստատված սարքավորումները

 

36. Խորհրդաժողովն իր նախնական նիստում քննարկում և հաստատում է տեղում անցկացվող տեսչական ստուգման ընթացքում օգտագործվող սարքավորումների ցանկը: Յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է հանդես գալ ցանկում սարքավորումների ներառման վերաբերյալ առաջարկով: Սարքավորումների օգտագործման առանձնահատկությունները, ինչպես դրանք մանրամասն նշված են Տեղում տեսչական ստուգումների անցկացման վերաբերյալ ործարկման ձեռնարկում, հաշվի են առնում անվտանգության և խորհրդապահության նկատառումները այն դեպքերում, երբ հնարավոր է այդպիսի սարքավորումների օգտագործումը:

37. Տեղում անցկացվող տեսչական ստուգման ընթացքում օգտագործելու համար նախատեսված սարքավորումները բաղկացած են տեսչական գործունեության և 69-րդ կետում նշված տեխնիկական մեթոդների համար նախատեսված հիմնական սարքավորումներից և տեղում տեսչական ստուգման ժամանակին և արդյունավետ անցկացնելու համար նախատեսված օժանդակ սարքավորումներից:

38. Երբ պահանջվում է, Տեխնիկական քարտուղարությունն ապահովում է տեղում անցկացվող տեսչական ստուգման համար նախատեսված հաստատված սարքավորումների բոլոր տեսակների առկայությունը: Երբ տեղում տեսչական ստուգման անցկացման համար պահանջվում է, Տեխնիկական քարտուղարությունը պետք է պատշաճորեն հավաստի, որ սարքավորումները տրամաչափավորված, պահպանված և պաշտպանված են: Տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության կողմից մուտքի կետում սարքավորումների ստուգմանն աջակցելու նպատակով Տեխնիկական քարտուղարությունը տրամադրում է փաստաթղթեր և կնքում է դրանք` այդ հավաստումը նույնականացնելու նպատակով:

39. Մշտապես պահվող յուրաքանչյուր սարքավորում գտնվում է Տեխնիկական քարտուղարության հոգածության ներքո: Տեխնիկական քարտուղարությունը պատասխանատու է այդ սարքավորումների պահպանման և տրամաչափավորման համար:

40. Համապատասխան դեպքերում Տեխնիկական քարտուղարությունը պայմանավորվածություններ է ձեռք բերում Մասնակից պետությունների հետ ցանկում ընդգրկված սարքավորումների տրամադրման կապակցությամբ: Այդ Մասնակից պետությունները պատասխանատու են այդպիսի սարքավորումների պահպանման և տրամաչափավորման համար:

 

Գ. ՏԵՂՈՒՄ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՅՑԸ, ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԱՆԴԱՏԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

Տեղում տեսչական ստուգում անցկացնելու հայցը

 

41. 4-րդ հոդվածի 37-րդ կետի համաձայն` տեղում տեսչական ստուգում անցկացնելու հայցը պարունակում է առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

ա) հայցը հրահրած իրադարձության տեղակայման գնահատված աշխարհագրական և ուղղահայաց կոորդինատները` սխալի հնարավոր սահմանի նշումով,

բ) քարտեզի վրա նշված և 2-րդ և 3-րդ կետերի համաձայն տեսչական ստուգման ենթարկվող տարածքի առաջարկվող սահմանները,

գ) տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունը կամ Մասնակից պետությունները կամ նշումն այն բանի մասին, որ տեսչական ստուգման ենթարկվող տարածքը կամ դրա մի մասը չեն գտնվում որևէ պետության իրավասության կամ վերահսկողության շրջանակում,

դ) հայցը հրահրած իրադարձության հավանական միջավայրը,

ե) հայցը հրահրած իրադարձության գնահատված ժամանակը` սխալի հնարավոր սահմանի նշումով,

զ) այն բոլոր տվյալները, որոնց վրա հիմնված է հարցումը,

է) առաջարկվող դիտորդի, վերջինիս առկայության դեպքում, անհատական տվյալները, և

ը) 4-րդ հոդվածի համաձայն` խորհրդակցությունների և պարզաբանումների գործընթացի արդյունքները կամ, համապատասխան դեպքերում, խորհրդակցությունների և պարզաբանումների գործընթացը չկայանալու պատճառների բացատրությունը:

 

Տեսչական ստուգման մանդատը

 

42. Տեղանքում տեսչական ստուգման մանդատը ներառում է.

ա) ործադիր խորհրդի որոշումը տեղանքում տեսչական ստուգում անցկացնելու հայցի վերաբերյալ,

բ) Մասնակից պետության կամ Մասնակից պետությունների անվանումները, որոնք պետք է տեսչական ստուգման ենթարկվեն, կամ նշում այն բանի մասին, որ տեսչական ստուգման ենթարկվող տարածքը կամ դրա մի մասը չեն գտնվում որևէ պետության իրավասության կամ հսկողության ներքո,

գ) տեսչական ստուգման տարածքի գտնվելու վայրը և սահմանները` քարտեզի վրա նշված, հաշվի առնելով այն ամբողջ տեղեկատվությունը, որի վրա հիմնված է հայցը, և այլ ամբողջ մատչելի տեխնիկական տեղեկատվությունը` հայց ներկայացնող Մասնակից պետության հետ խորհրդակցելով,

դ) տեսչական ստուգման տարածքում տեսչական թիմի գործունեության ծրագրված տեսակները,

ե) տեսչական թիմի կողմից օգտագործվելիք մուտքի կետը,

զ) ցանկացած համապատասխան տարանցիկ կամ հիմնական կետը,

է) տեսչական թիմի ղեկավարի անունը,

ը) տեսչական թիմի անդամների անունները,

թ) առաջարկված դիտորդի անունը. վերջինիս առկայության դեպքում, և

ժ) տեսչական ստուգման տարածքում օգտագործվելիք սարքավորումների ցուցակը:

Եթե Գործադիր խորհրդի` 4-րդ հոդվածի 46-49-րդ կետերի համաձայն ընդունած որոշումն առաջացնի տեսչական ստուգման մանդատի փոփոխության անհրաժեշտություն, գլխավոր տնօրենը կարող է համապատասխան վերանայման ենթարկել մանդատը «դ», «ը» և «ժ» ենթակետերի կապակցությամբ: Գլխավոր տնօրենը տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությանը անհապաղ ծանուցում է այդպիսի փոփոխության մասին:

 

Տեսչական ստուգման մասին ծանուցումը

 

43. Գլխավոր տնօրենի կողմից` 4-րդ հոդվածի 55-րդ կետի համաձայն արված ծանուցումը ներառում է հետևյալ տեղեկատվությունը.

ա) տեսչական ստուգման մանդատը,

բ) մուտքի կետ տեսչական թիմի ժամանման ամսաթիվն ու նախատեսվող ժամանակը,

գ) մուտքի կետ ժամանելու միջոցները,

դ) անհրաժեշտության դեպքում` ցուցակներում տեղ չգտած օդանավի համար հաստատված դիվանագիտական արտոնագրի համարը, և

ե) բոլոր սարքավորումների ցուցակը, որը գլխավոր տնօրենը տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությանը հայցում է մատչելի դարձնել տեսչական թիմին` տեսչական ստուգման տարածքում օգտագործելու համար:

44. Տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունը հաստատում է գլխավոր տնօրենի կողմից ծանուցման ստացումը ոչ ուշ, քան ծանուցումը ստանալուց 12 ժամ հետո:

 

Դ. Նախատեսչական գործունեություն

 

Մուտք տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության տարածք, գործողությունները մուտքի կետում և անցումը տեսչական ստուգման վայր

 

45. Տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունը, որին ծանուցել են տեսչական թիմի ժամանման մասին, անհապաղ ապահովում է տեսչական թիմի մուտքն իր տարածք:

46. Երբ դեպի մուտքի կետ գնալու համար օգտագործվում է ոչ չվերթային օդանավ, Տեխնիկական քարտուղարությունը Ազգային իշխանության միջոցով տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությանը տրամադրում է թռիչքի ծրագիրը` օդանավի թռիչքի համար Մասնակից պետության օդային տարածք մտնելուց առաջ վերջին թռիչքադաշտից, ոչ ուշ, քան այդ թռիչքադաշտից դեպի մուտքի կետ դրա նախատեսված մեկնումից վեց ժամ առաջ: Այդպիսի ծրագիրն արձանագրվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ընթացակարգի համաձայն կիրառելի քաղաքացիական օդանավի համար: Տեխնիկական քարտուղարությունը թռիչքի ծրագրի նշումների բաժնում ներառում է հաստատված դիվանագիտական արտոնագրի համարը և համապատասխան ծանուցումը` նշելով օդանավի` որպես տեսչական ստուգման օդանավ լինելու փաստը: Եթե օգտագործվում է ռազմական օդանավ, Տեխնիկական քարտուղարությունը տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունից նախապես խնդրում է լիազորագիր նրա օդային տարածք մտնելու համար:

47. Ոչ ուշ, քան տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության օդային տարածք մտնելուց երեք ժամ առաջ, վերջին թռիչքադաշտից տեսչական թիմի նախատեսված մեկնումից առաջ, տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունն ապահովում է 46-րդ կետի համաձայն գրանցված թռիչքի պլանի հաստատումն այնպես, որ տեսչական թիմը կարողանա ժամանել մուտքի կետ մինչև ժամանման նախատեսված ժամանակը:

48. Անհրաժեշտության դեպքում տեսչական թիմի ղեկավարը և տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության ներկայացուցիչը համաձայնեցնում են սկզբնակետը և թռիչքի ծրագիրը` մուտքի կետից դեպի սկզբնակետ և, անհրաժեշտության դեպքում, դեպի տեսչական ստուգման վայր:

49. Տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունն ապահովում կամ կազմակերպում է ավտոկանգառ, անվտանգության պահպանություն, ծառայություններ և վառելիք, ինչպես պահանջվել է Տեխնիկական քարտուղարության կողմից, մուտքի կետում տեսչական թիմի օդանավի համար և, անհրաժեշտության դեպքում, սկզբնակետում ու տեսչական ստուգման վայրում: Այդպիսի օդանավը չի ենթարկվում վայրէջք կատարելու վարձի, մեկնումի հարկի և նմանատիպ վճարների: Այս կետը կիրառվում է նաև այնպիսի օդանավի նկատմամբ, որն օգտագործվել է տեղում տեսչական ստուգման անցկացման ընթացքում տեղանքի վրայով իրացվող թռիչքների համար:

50. 51-րդ կետի պայմանով՝ տեսչական ստուգման մանդատին համապատասխան՝ Մասնակից պետության տարածք հաստատված սարքավորում բերելու կամ, Պայմանագրին և նրա Արձանագրության պայմաններին համաձայն, դրա օգտագործման հարցում տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության կողմից տեսչական թիմի նկատմամբ սահմանափակումներ չեն կիրառվում:

51. Տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունն իրավունք ունի, առանց խախտելու 54-րդ կետում նշված ժամանակահատվածը, մուտքի կետում տեսչական թիմի անդամների ներկայությամբ ստուգել սարքավորման հաստատումն ու վկայագրումը` 38-րդ կետի համաձայն: Տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունը կարող է մերժել այն սարքավորումները, որոնք չեն համապատասխանում տեսչական ստուգման մանդատին կամ չեն հաստատվել և վկայագրվել 38-րդ կետի համաձայն:

52. Մուտքի կետ ժամանելուց անմիջապես հետո և առանց խախտելու 54-րդ կետում նշված ժամանակահատվածը տեսչական թիմի ղեկավարը ներկայացնում է տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության ներկայացուցչին տեսչական թիմի կողմից պատրաստված տեսչական ստուգման մանդատն ու տեսչական ստուգման նախնական ծրագիրը` մատնանշելով դրա կողմից իրականացվելիք գործողությունները: Տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության ներկայացուցիչները հակիրճ տեղեկություններ են տալիս տեսչական թիմին քարտեզների և այլ համապատասխան փաստաթղթերի օգնությամբ: Հակիրճ տեղեկացումը ներառում է առնչվող բնական տարածքի հատկանիշները, անվտանգության և գաղտնիության հարցերը և տեսչական ստուգման համար տարածքի տրամադրման բնույթի պայմանավորվածությունները: Տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունը մատնանշում է տեսչական ստուգման տարածքում գտնվող այն տեղանքները, որոնք, իր կարծիքով, չեն առնչվում տեսչական ստուգման նպատակին:

53. Նախատեսչական հակիրճ ճեպազրույցից հետո տեսչական թիմը, ընդունված կարգի համաձայն, փոփոխում է տեսչական ստուգման նախնական պլանը` հաշվի առնելով տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության կողմից արված ցանկացած դիտողություն: Տեսչական ստուգման փոփոխված պլանը մատչելի է դառնում տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության ներկայացուցչին:

54. Տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունը իր ուժերի սահմաններում անում է ամեն ինչ` տեսչական թիմին աջակցելու և նրա անվտանգ գործունեությունն ապահովելու, 50-րդ և 51-րդ կետերում նշված հաստատված սարքավորման և ուղեբեռի անվտանգ տեղափոխումը մուտքի կետից դեպի տեսչական ստուգման տեղը ոչ ուշ, քան մուտքի կետ ժամանելուց 36 ժամ հետո ապահովելու համար, եթե այլ ժամանակահատված համաձայնեցված չէ 57-րդ կետում:

55. Հաստատելու համար, որ այն տեղը, ուր տեսչական թիմը փոխադրվել է, համապատասխանում է տեսչական ստուգման մանդատում նշված տեսչական ստուգման վայրին, տեսչական թիմն ունի տեղանք գտնող հաստատված սարքավորումը օգտագործելու իրավունք: Տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունն օգնում է տեսչական թիմին այս գործում:

 

Ե. Տեսչական ստուգման անցկացումը

 

Ընդհանուր կանոններ

 

56. Տեսչական ստուգման թիմը կատարում է իր գործառույթները Պայմանագրի և սույն Արձանագրության դրույթների համաձայն:

57. Տեսչական թիմն սկսում է իր տեսչական գործունեությունը տեսչական ստուգման վայրում հնարավորին չափ շուտ, բայց ոչ մի դեպքում ոչ ուշ, քան մուտքի կետ ժամանելուց 72 ժամ հետո:

58. Տեսչական թիմի գործողությունները կազմակերպվում են այնպես, որ ապահովվի գործառույթների ժամանակին և արդյունավետ կատարումը և հնարավորինս նվազագույն անհարմարություն պատճառվի տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությանը և տեսչական ստուգման վայրին:

59. Այն դեպքերում, երբ տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությանը 43.ե կետի համաձայն կամ տեսչական ստուգման ընթացքում ներկայացվել է տեսչական ստուգման վայրում տեսչական թիմի կողմից օգտագործվելիք ցանկացած սարքավորում մատչելի դարձնելու հայց, տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունը պետք է հնարավորին չափ կատարի այդ հայցի պահանջները:

60. Տեղանքում տեսչական ստուգման ընթացքում տեսչական թիմն, այդ թվում, ունի.

ա) իրավունք՝ որոշելու, թե ինչպես կանցկացվի տեսչական ստուգման` տեսչական ստուգման մանդատին համապատասխան և հաշվի առնելով տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության ցանկացած քայլ, որը ձեռնարկվել է կառավարվող մուտքի վերաբերյալ պայմաններին համապատասխան,

բ) անհրաժեշտության դեպքում տեսչական ստուգման ծրագիրը փոփոխելու իրավունք` տեսչական ստուգման արդյունավետ իրականացման համար,

գ) տեսչական ստուգման ծրագրի վերաբերյալ տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության առաջարկներն ու առաջարկված փոփոխությունները հաշվի առնելու պարտավորություն,

դ) տեսչական ստուգման ընթացքում ծագած հարցերի կապակցությամբ պարզաբանումներ խնդրելու իրավունք,

ե) միայն 69-րդ կետում նշված տեխնիկական միջոցների օգտագործման և տեսչական ստուգման նպատակին չառնչվող գործողություններից ձեռնպահ մնալու պարտավորություն: Թիմը հավաքում և փաստագրում է տեսչական ստուգման նպատակին առնչվող փաստեր, սակայն չի որոնում և չի փաստագրում դրան հստակորեն չառնչվող տեղեկություններ: Ցանկացած հավաքված և հետագայում հայտնաբերված չառնչվող նյութ վերադարձվում է տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությանը,

զ) տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության դիտարկման ազգային ցանցերից և այլ աղբյուրներից տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության կողմից տրամադրվող` հայցը հրահրած իրադարձության բնույթի վերաբերյալ բացատրությունները և տվյալները հաշվի առնելու և հաշվետվության մեջ ներառելու պարտավորություն,

է) տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության հայցի դեպքում այդ պետությանը տեսչական ստուգման վայրում հավաքված տեղեկությունների և տվյալների պատճենները տրամադրելու պարտավորություն, և

ը) տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության՝ գաղտնիության, անվտանգության ու առողջապահության վերաբերյալ կանոնները հարգելու պարտավորություն:

61. Տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունը տեղում անցկացվող տեսչական ստուգման ընթացքում, այդ թվում, ունի.

ա) ցանկացած պահի տեսչական թիմին տեսչական ստուգման ծրագրի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու իրավունք,

բ) տեսչական թիմի հետ կապը պահպանելու նպատակով ներկայացուցիչ հատկացնելու իրավունք և պարտավորություն,

գ) տեսչական թիմին նրա պարտականությունների կատարման ընթացքում ուղեկցելու և տեսչական խմբի կողմից իրականացվող գործողություններին հետևելու նպատակով ներկայացուցիչներ ունենալու իրավունք: Սա չպետք է հետաձգի կամ որևէ այլ կերպ խանգարի տեսչական թիմի կողմից գործառույթների կատարմանը,

դ) տեսչական ստուգմանն առնչվող լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու և լրացուցիչ փաստերի հավաքում և փաստագրում խնդրելու իրավունք, որոնք, իր կարծիքով, առնչվում են տեսչական ստուգմանը,

ե) տեսչական ստուգման նպատակին չառնչվող զգայուն բնույթի տեղեկություններ հաղորդող բոլոր լուսանկարչական և չափման արդյունքները, ինչպես նաև փորձանմուշները քննելու և ցանկացած լուսանկար կամ դրա մասեր վերցնելու և իրեն պահելու իրավունք. տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունը պետք է իրավունք ունենա ստանալու բոլոր լուսանկարչական և չափման արդյունքների կրկնօրինակները: Տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունն իրավունք ունի վերցնելու լուսանկարչական բնօրինակները և առաջին սերնդի լուսանկարչական արդյունքները և լուսանկարները կամ դրանց մասերը համատեղ կնքել իր տարածքում: Տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունն իրավունք ունի իր սեփական տեսախցիկի օպերատորին հնարավորություն տալ նկարահանել անշարժ տեսանյութեր և լուսանկարներ` տեսչական թիմի խնդրանքի դեպքում: Այլապես այդ գործառույթներն իրականացվում են տեսչական թիմի անդամների կողմից,

զ) տեսչական թիմին իր դիտարկման ազգային ցանցերից և այլ սկզբնաղբյուրներից հայցը հրահրած իրադարձության բնույթի վերաբերյալ տվյալներ և բացատրություններ տրամադրելու իրավունք,

է) տեսչական թիմին տեսչական ստուգման ընթացքում ծագող ցանկացած հարցի լուծման համար անհրաժեշտ պարզաբանում տրամադրելու պարտավորություն:

 

Հաղորդակցություն

 

62. Տեսչական թիմի անդամներն իրավունք ունեն տեղում տեսչական ստուգում անցկացնելու ամբողջ ընթացքում հաղորդակցվելու միմյանց և Տեխնիկական քարտուղարության հետ: Այդ նպատակով նրանք տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության համաձայնությամբ կարող են օգտագործել իրենց սեփական` սահմանված կարգի համաձայն հաստատված և վկայագրված սարքավորումն այն չափով, որքանով տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունը նրանց չի ապահովում մուտք դեպի հեռահաղորդակցության այլ միջոցներ:

 

Դիտորդ

 

63. 4-րդ հոդվածի 61-րդ կետի համաձայն՝ տեսչական թիմի ժամանումից հետո՝ ընդունելի ժամկետում, հայց ներկայացնող Մասնակից պետությունը կապվում է Տեխնիկական քարտուղարության հետ՝ համակարգելու համար դիտորդի ժամանումը մուտքի այն նույն կետը կամ սկզբնակետը, որտեղ ժամանում է տեսչական թիմը:

64. Դիտորդն իրավունք ունի տեսչական ստուգման ողջ ընթացքում հաղորդակցվելու տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունում գտնվող՝ հայց ներկայացնող Մասնակից պետության դեսպանության հետ կամ, դեսպանության  բացակայության դեպքում, իր` հայց ներկայացնող Մասնակից պետության հետ:

65. Դիտորդն իրավունք ունի ժամանելու տեսչական ստուգման վայր և մուտք ունենալու դեպի տեսչական ստուգման վայր տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության թույլտվությամբ:

66. Դիտորդն իրավունք ունի առաջարկներ ներկայացնելու տեսչական թիմին տեսչական ստուգման ամբողջ ընթացքում:

67. Տեսչական ստուգման ընթացքում տեսչական թիմը դիտորդին տեղեկացված է պահում տեսչական ստուգման անցկացման և հայտնաբերված արդյունքների մասին:

68. Տեսչական ստուգման ընթացքում տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունը դիտորդին ապահովում է անհրաժեշտ նույն հարմարություններով կամ կազմակերպում է դրանց ապահովումը, որոնցից օգտվում է տեսչական թիմը` 11-րդ կետի համաձայն: Տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության տարածքում դիտորդի մնալու հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հայց ներկայացնող Մասնակից պետությունը:

 

Տեսչական ստուգման գործողությունները և մեթոդները

 

69. Կառավարվող մուտքի, փորձանմուշների հավաքման, տնօրինման ու վերլուծության և տեղանքի վրայով իրականացվող թռիչքների վերաբերյալ դրույթների համաձայն՝ կարող են անցկացվել հետևյալ տեսչական գործողությունները և օգտագործվել հետևյալ տեխնիկական միջոցները.

ա) օդից և գետնի մակերևույթից որոշել դիրք` տեսչական ստուգման տեղի սահմանների և այնտեղ կոորդինատների հաստատման համար` որպես աջակցություն տեսչական ստուգման գործողություններին,

բ) տեսողական դիտարկում, վիդեո ու անշարժ լուսանկարչություն և բազմասպեկտր պատկերում, ներառյալ ենթակարմիր չափումները գետնի մակերևույթի վրա և դրա տակ, և օդից` անկանոնություններ և անբնական փաստեր որոնելու համար,

գ) մակերևույթից վերև կամ ներքև ճառագայթաակտիվության մակարդակների չափումներ, օգտագործելով գամմա ճառագայթման վերահսկողությունը և էներգիայի լուծման վերլուծությունը օդից, մակերևույթի վրա և նրա տակ անկանոնություններ հայտնաբերելու և ճանաչելու համար,

դ) շրջակա միջավայրի փորձանմուշների հավաքում և մակերևույթի վերևից, վրայից և ներքևից պինդ մարմինների, հեղուկների և գազերի վերլուծություն` անկանոնություններ երևան հանելու նպատակով,

ե) հետցնցումների պասիվ սեյսմոլոգիական դիտարկում` տեղայնացնելու համար որոնման վայրն ու դյուրացնելու համար իրադարձության բնույթի սահմանումը,

զ) ռեզոնանսի սեյսմաչափում և ակտիվ սեյսմիկ փորձաքննություն՝ որոնելու և տեղայնացնելու համար ստորգետնյա անկանոնությունները` ներառյալ խոռոչներն ու մանրաքարային գոտիները,

է) մագնիսական և ձգողական դաշտի քարտեզագրում, գետին թափանցող՝ ռադարային և էլեկտրահաղորդականության անհրաժեշտ չափումներ մակերևույթի վրա և օդից` երևան հանելու համար անկանոնությունները կամ անբնական փաստերը, և

ը) գայլիկոնով անցքի բացում` ճառագայթաակտիվ փորձանմուշներ ձեռք բերելու նպատակով:

70. 4-րդ հոդվածի 46-րդ կետի համաձայն՝ տեղում տեսչական ստուգման անցկացման հաստատումից մինչև 25 օր անց տեսչական թիմն իրավունք ունի անցկացնելու ցանկացած գործողություն և օգտագործելու ցանկացած մեթոդ` թվարկված 69-րդ կետի «ա»-ից «ե» ենթակետերում: 4-րդ հոդվածի 47-րդ կետի համաձայն՝ տեսչական թիմն իրավունք ունի իրականացնելու ցանկացած գործողություն կամ օգտագործելու 69-րդ կետի «ա»-ից «ե» ենթակետերում թվարկված ցանկացած տեխնիկական միջոց: Տեսչական թիմն իրականացնում է գայլիկոնով անցքի բացում միայն 4-րդ հոդվածի 48-րդ կետի համաձայն ործադիր խորհրդի հավանությունը ստանալուց հետո: Եթե տեսչական թիմը, 4-րդ հոդվածի 49-րդ կետի համաձայն, հայցում է երկարաձգել տեսչական ստուգման տևողությունը, նա պետք է իր հայցում մատնացույց անի, թե 69-րդ կետում թվարկված որ գործողություններն ու միջոցներն է մտադիր իրականացնելու, որպեսզի ի վիճակի լինի իր մանդատն իրագործելու:

 

Տեսչական ստուգման վայրի վրայով իրականացվող թռիչքներ

 

71. Տեսչական ստուգման թիմն իրավունք ունի անցկացնելու թռիչքներ տեսչական ստուգման վայրի վրայով` տեսչական ստուգման ընթացքում տեսչական թիմին տեսչական ստուգման վայրում ընդհանուր կողմնորոշմամբ ապահովելու, գետնի վրա անցկացվող տեսչական ստուգման վայրը նեղացնելու և օպտիմալացնելու և իրական փաստերի հավաքումը դյուրացնելու նպատակով` օգտագործելով 79-րդ կետում նշված սարքավորումը:

72. Թռիչքն իրականացվում է այնքան շուտ, ինչքան դա գործնականում հնարավոր է: Տեսչական ստուգման վայրի վրայով իրականացվող թռիչքի ընդհանուր տևողությունը պետք է լինի ոչ ավելի, քան 12 ժամ:

73. 79-րդ և 80-րդ կետերում նշված սարքավորման օգտագործմամբ լրացուցիչ թռիչքները կարող են իրականացվել տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության համաձայնությամբ:

74. Այն վայրը, որտեղ իրականացվելու են թռիչքները, չի տարածվում տեսչական ստուգման վայրից դուրս:

75. Տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունն իրավունք ունի սահմանափակումներ պարտադրելու  կամ, բացառիկ դեպքերում և հիմնավորված արդարացմամբ, արգելելու զգայուն տեղանքների վրայով և տեսչական ստուգման նպատակին չառնչվող թռիչքները: Սահմանափակումները կարող են վերաբերել թռիչքի բարձրությանը, անցումների և շրջադարձերի թվին, թռիչքի տևողությանը, օդանավի տիպին, օդանավում տեսուչների թվին և չափումների կամ դիտարկումների տիպին: Եթե տեսչական թիմը գտնում է, որ զգայուն տեղանքների վրայով իրականացվող թռիչքների նկատմամբ սահմանափակումներն ու արգելքները կարող են խափանել իր մանդատի իրագործումը, տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունը գործադրում է ամեն խելամիտ ջանք տեսչական ստուգմանն այլընտրանքային  միջոցներ տրամադրելու համար:

76. Թռիչքներն իրականացվում են ըստ թռիչքի ծրագրի, ընդունված կարգի համաձայն արձանագրված և հավանության արժանացած` տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության ավիացիայի օրենքներին և կանոններին համապատասխան: Տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության թռիչքի անվտանգության կանոնները խստորեն պահպանվում են թռիչքի գործողությունների ողջ ընթացքում:

77. Թռիչքների ընթացքում վայրէջքը, որպես կանոն, թույլատրվում է միայն տեղ հասնելու դեպքում կամ վառելիք վերալցնելու նպատակներով:

78. Թռիչքներն իրականացվում են տեսչական թիմի կողմից հայցված այնպիսի բարձրությունների վրա և տեսանելիության այնպիսի պայմաններում, որոնք համապատասխանում են իրականացվելիք գործողությունների, ինչպես նաև տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության` ավիացիայի և անվտանգության կանոններին և տեսչական ստուգման նպատակներին չառնչվող համապատասխան զգայուն տեղեկությունները պաշտպանելու նրա իրավունքին: Թռիչքներն իրականացվում են մակերևույթից առավելագույնը մինչև 1,500 մետր բարձրությամբ:

79. 71-րդ և 72-րդ կետերի համաձայն իրականացվող թռիչքների համար օդանավում կարող են օգտագործվել հետևյալ սարքավորումները.

ա) դաշտային ապակիներ,

բ) տեղանք գտնող պասիվ սարքավորում,

գ) տեսախցիկներ, և

դ) ձեռքի անշարժ տեսախցիկներ:

80. 73-րդ կետի համաձայն իրականացվող ցանկացած լրացուցիչ թռիչքի համար օդանավում գտնվող տեսուչները կարող են օգտագործել հեշտությամբ տեղափոխվող, դյուրին տեղադրվող սարքավորում.

ա) բազմասպեկտր (ներառյալ` ենթակարմիր) պատկերների,

բ) ճառագայթային սպեկտրապատճենի, և

գ) մագնիսական դաշտի քարտեզագրման համար:

81. Թռիչքներն իրականացվում են համեմատաբար թեթև ամրացված կամ պտտվող թևով օդանավով: Օդանավը պետք է հնարավորություն ընձեռի ստանալու ներքևի մակերևույթի լայնածավալ, անխաթար պատկերը:

82. Տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունն իրավունք ունի տրամադրելու իր սեփական օդանավը, նախօրոք պատշաճ կերպով սարքավորված` ըստ գործարկման համապատասխան ձեռնարկի տեխնիկական պահանջների, և անձնակազմը: Այլապես օդանավը տրամադրվում կամ վարձակալվում է Տեխնիկական քարտուղարության կողմից:

83. Եթե օդանավը տրամադրված կամ վարձակալված է Տեխնիկական քարտուղարության կողմից, տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունն իրավունք ունի ստուգելու օդանավը՝ այն հավանության արժանացած տեսչական սարքավորումով ապահովելու համար: Այդպիսի ստուգումը պետք է ավարտվի 57-րդ կետում նշված ժամանակամիջոցում:

84. Օդանավում գտնվող անձնակազմը պետք է բաղկացած լինի.

ա) օդանավի անվտանգ գործառնության համար անհրաժեշտ նվազագույն թվով թռիչքային անձնակազմից,

բ) տեսչական թիմ` մինչև չորս անդամից,

գ) տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության` մինչև երկու ներկայացուցչից,

դ) դիտորդից, եթե այդպիսին կա. տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության համաձայնությամբ, և

ե) անհրաժեշտության դեպքում՝ թարգմանչից:

85. Թռիչքների իրագործման ընթացակարգերը մանրամասն նկարագրվում են Տեղում անցկացվող տեսչական ստուգումների համար ործարկման ձեռնարկում:

 

Կառավարվող մուտք

 

86. Տեսչական թիմն իրավունք ունի մուտք գործելու տեսչական ստուգման վայր` Պայմանագրի և սույն Արձանագրության պայմանների համաձայն:

87. Տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունը մուտք է տրամադրում տեսչական ստուգման վայր` 57-րդ կետում նշված ժամանակահատվածի համաձայն:

88. 4-րդ հոդվածի 57-րդ կետից և վերոնշյալ 86-րդ կետից ելնելով` տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության իրավունքներն ու պարտականությունները ներառում են.

ա) սույն Արձանագրության համաձայն` զգայուն սարքավորումները և տեղանքները պահպանելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու իրավունքը,

բ) երբ տեսչական ստուգման վայր մուտքը սահմանափակված է, պարտավորությունը` գործադրել բոլոր ջանքերը` բավարարելու համար տեսչական ստուգման մանդատի պահանջներն այլընտրանքային միջոցներով: Տեսչական ստուգման մեկից ավելի ասպեկտների վերաբերող որևէ հարցի լուծում չպետք է հետաձգի կամ խաթարի տեսչական թիմի կողմից տեսչական ստուգման այլ ասպեկտների իրականացումը, և

գ) տեսչական թիմի ցանկացած մուտքի վերաբերյալ վերջնական որոշում ընդունելու իրավունքը` հաշվի առնելով պարտավորությունները այդ Պայմանագրի և կառավարվող մուտքի վերաբերյալ պայմանների ներքո:

89. 4-րդ հոդվածի 57.բ և վերոնշյալ 88.ա կետերի համաձայն` տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունն իրավունք ունի տեսչական ստուգման ողջ վայրում միջոցառումներ ձեռնարկելու զգայուն սարքավորումներն ու տեղանքները պահպանելու և տեսչական ստուգման նպատակին չառնչվող գաղտնի տեղեկությունների բացահայտումը խոչընդոտելու համար: Այդպիսի միջոցառումները, այդ թվում, կարող են ներառել.

ա) զգայուն էլեկտրոնային սարքերի, պահեստարանների և սարքավորման ծածկումը,

բ) ճառագայթամիջուկային գործունեության և միջուկային ճառագայթման չափումների սահմանափակումը` սահմանելով ճառագայթման այնպիսի տիպերի և էներգիաների առկայությունը կամ բացակայությունը, որոնք առնչվում են տեսչական ստուգման նպատակին,

գ) տեսչական ստուգման նպատակին չառնչվող` ճառագայթաակտիվ կամ այլ ապրանքների առկայությունը կամ բացակայությունը սահմանելու համար փորձանմուշներ վերցնելու կամ վերլուծելու սահմանափակումը,

դ) 90-րդ և 91-րդ կետերի համաձայն` շենքերի և այլ կառույցների մուտքի կառավարումը, և

ե) 92-ից 96-րդ կետերի համաձայն` սահմանափակ մուտքով տեղանքների հայտարարագրումը:

90. Մուտքը շենքեր և այլ կառույցներ հետաձգվում է, 4-րդ հոդվածի 47-րդ կետի համաձայն, մինչև տեղանքում տեսչական ստուգման շարունակելուն հավանության ստացումը, բացառությամբ դեպի այն շենքերն ու այլ կառույցները մուտքից, որոնցից բացվում է մուտքը դեպի հանք, այլ հորեր, կամ մեծ ծավալի քարանձավներ, որոնք այլ մուտքեր չունեն: Այդպիսի շենքերի և կառույցների համար տեսչական թիմն ունի դրանք` միայն որպես տարանցիկ տարածք օգտագործելու իրավունք, ինչպես թելադրված է տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության կողմից` այդպիսի հանքեր, հորեր այլ քարանձավներ մտնելու նպատակով:

91. Եթե, 4-րդ հոդվածի 47-րդ կետի համաձայն, տեսչական ստուգումը շարունակելուն հավանություն տալուց հետո տեսչական թիմը տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությանն արժանահավատորեն ցույց տա, որ մուտքը դեպի շենքեր և այլ կառույցներ անհրաժեշտ է տեսչական ստուգման մանդատն իրագործելու համար, և որ մանդատով լիազորված անհրաժեշտ գործողությունները չեն կարող իրականացվել դրսից, տեսչական թիմն իրավունք ունի մուտք ձեռք բերել այդպիսի շենքեր և այլ կառույցներ: Տեսչական թիմի ղեկավարը խնդրում է մուտք դեպի կոնկրետ շենք` մատնացույց անելով այդպիսի մուտքի նպատակը, տեսուչների ճշգրիտ թիվը, ինչպես նաև նախատեսված գործողությունները: Մուտքին առնչվող լրացուցիչ հարցերը պետք է լինեն բանակցությունների առարկա տեսչական թիմի և տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության միջև: Տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունն իրավունք ունի սահմանափակումներ կամ, բացառիկ դեպքերում և ընդունելի արդարացումների դեպքում, արգելքներ կիրառելու դեպի շենքեր և այլ կառույցներ մուտքի հարցում:

92. Երբ սահմանափակ մուտքով տեղանքները հայտարարված են 89.ե կետից բխող, յուրաքանչյուր այդպիսի տեղանք չպետք է գերազանցի 4 քառակուսի կիլոմետրը: Տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունն իրավունք ունի հայտարարագրելու մինչև 50 քառակուսի կիլոմետրանոց սահմանափակ մուտքով տեղանքներ: Եթե հայտարարագրվում է մեկից սահմանափակ մուտքով տեղանք, յուրաքանչյուր այդպիսի տեղանք պետք է առանձնացվի ցանկացած այլ տեղանքից նվազագույնը 20 մետր հեռավորությամբ: Յուրաքանչյուր սահմանափակ մուտքով տեղանք պետք է ունենա հստակորեն սահմանված և մուտքի համար ազատ սահմաններ:

93. Սահմանափակ մուտքով տեղանքների չափը, գտնվելու վայրը և սահմանները ներկայացվում են տեսչական թիմի ղեկավարին ոչ ուշ, քան մինչև այն պահը, երբ տեսչական թիմը որոնում է մուտք դեպի այն տեղանքը, որն ամբողջովին կամ մասամբ հանդիսանում է այդպիսի տարածք:

94. Տեսչական թիմն իրավունք ունի տեղադրելու սարքավորումը և ձեռնարկելու իր տեսչական ստուգումն անցկացնելու համար անհրաժեշտ այլ քայլեր` ընդհուպ մինչև սահմանափակ մուտքով տեղանք սահմանելը:

95. Տեսչական թիմին թույլատրվում է տեղանքի սահմանից տեսողաբար դիտարկել սահմանափակ մուտքով տեղանքի բոլոր բաց տեղերը:

96. Տեսչական թիմը գործադրում է ամեն խելամիտ ջանք տեսչական ստուգման մանդատն իրագործելու համար հայտարարագրված սահմանափակ մուտքով տեղանքներից դուրս այդպիսի տեղանքներ մուտք խնդրելուց առաջ: Եթե ցանկացած ժամանակ տեսչական թիմը տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությանը արժանահավատորեն ցույց է տալիս, որ մանդատով լիազորված անհրաժեշտ գործողությունները չեն կարող իրականացվել դրսից, և որ մուտքը սահմանափակ մուտքով տեղանք անհրաժեշտ է մանդատն իրագործելու համար, տեսչական թիմի որոշ անդամների շնորհվում է տեղանք մուտք գործելու իրավունք` նրա ներսում կոնկրետ խնդիրներ կատարելու համար: Տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունն իրավունք ունի ծածկելու կամ այլ կերպ պահպանելու տեսչական ստուգման նպատակին չառնչվող զգայուն սարքավորումը, առարկաները և նյութերը: Պետք է պահվի տեսչական ստուգմանն առնչվող խնդիրներն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ տեսուչների նվազագույն թիվ: Այդպիսի մուտքին առնչվող լրացուցիչ հարցերը պետք է լինեն բանակցությունների առարկա տեսչական թիմի և տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության միջև:

 

Նմուշների հավաքումը, տնօրինումն ու վերլուծությունը

 

97. 86-ից 96-րդ և 98-ից 100-րդ կետերի համաձայն` տեսչական թիմն իրավունք ունի տեսչական ստուգման վայրից առնչվող փորձանմուշներ հավաքելու և փոխադրելու իրավունք:

98. Հնարավորության դեպքում տեսչական թիմը փորձանմուշները վերլուծում է տեղում: Տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության ներկայացուցիչներն իրավունք ունեն տեղում ներկա լինել փորձանմուշների վերլուծության ժամանակ: Տեսչական թիմի խնդրանքով` տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունը պետք է, համաձայնության արժանացած ընթացակարգերի համաձայն, օգնություն տրամադրի տեղանքում փորձանմուշների վերլուծության համար: Տեսչական թիմը պետք է իրավունք ունենա Կազմակերպության կողմից որոշված լաբորատորիաներում վերլուծության համար փորձանմուշները տեղանքից դուրս փոխադրել միայն այն դեպքում, եթե ապացուցում է, որ փորձանմուշների անհրաժեշտ վերլուծությունը չի կարող կատարվել տեղանքում:

99. Տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունն իրավունք ունի պահելու  հավաքված բոլոր փորձանմուշների մասերը, երբ այդ փորձանմուշները վերլուծության են ենթարկվել, և կարող է վերցնել փորձանմուշների կրկնօրինակները:

100. Տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունն իրավունք ունի խնդրելու, որ ցանկացած չօգտագործված փորձանմուշ կամ դրա մաս վերադարձվի:

101. Որոշված լաբորատորիաներն անցկացնում են տեղանքից դուրս վերլուծության նպատակով փոխադրված փորձանմուշների քիմիական և ֆիզիկական վերլուծություն: Այդպիսի վերլուծության մանրամասները մշակվում են Տեղում անցկացվող տեսչական ստուգումների համար գործարկման ձեռնարկում:

102. գլխավոր տնօրենն առաջնային պատասխանատվություն  է կրում փորձանմուշների անվտանգության, ամբողջականության ու պահպանության և տեղանքից դուրս վերլուծության համար փոխադրված փորձանմուշների գաղտնիության պահպանումն ապահովելու համար: գլխավոր տնօրենը վարվում է այդպես Տեղում անցկացվող տեսչական ստուգումների համար ործարկման ձեռնարկում նշված ընթացակարգերի համաձայն: գլխավոր տնօրենը ցանկացած դեպքում պետք է.

ա) հաստատի կառավարող փորձանմուշների հավաքման, տնօրինման, տեղափոխության և վերլուծության խիստ ռեժիմ,

բ) վկայագրի այն լաբորատորիաները, որոնցում որոշված է կատարել վերլուծության տարբեր տեսակներ,

գ) վերահսկի սարքավորման, ընթացակարգերի, շարժական սարքավորման և ընթացակարգերի ստանդարտացումը այդ սահմանված լաբորատորիաներում,

դ) վերահսկի որակն ու համընդհանուր ստանդարտները այդ լաբորատորիաների վկայագրման և շարժական սարքավորման ու ընթացակարգերի կապակցությամբ, և

ե) սահմանված լաբորատորիաներից ընտրի այն լաբորատորիաները, որոնք պետք է կատարեն վերլուծական և այլ գործառույթներ որոշակի հետազոտությունների կապակցությամբ:

103. Երբ կատարվում է տեղանքից դուրս վերլուծություն, փորձանմուշները վերլուծության են ենթարկվում առնվազն երկու սահմանված լաբորատորիաներում: Տեխնիկական քարտուղարությունն ապահովում է վերլուծության արագ ընթացքը: Նմուշները հաշվառվում են Տեխնիկական քարտուղարության կողմից, և ցանկացած չօգտագործված փորձանմուշ կամ դրա մաս վերադարձվում է Տեխնիկական քարտուղարությանը:

104. Տեխնիկական քարտուղարությունը համադրում է փորձանմուշների` տեսչական ստուգման նպատակին առնչվող լաբորատոր վերլուծության արդյունքները: 4-րդ հոդվածի 63-րդ կետի համաձայն` գլխավոր տնօրենը ցանկացած այդպիսի արդյունք արագորեն փոխանցում է տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությանը և, հետագայում, ործադիր խորհրդին ու բոլոր այլ Մասնակից պետություններին` դիտողությունների համար, և ներառում է մանրամասն տեղեկություններ սահմանված լաբորատորիաների կողմից գործածվող սարքավորման և մեթոդաբանության վերաբերյալ:

 

Որևէ պետության իրավասության շրջանակից կամ հսկողությունից դուրս վայրերում տեսչական ստուգումների անցկացումը

 

105. Որևէ պետության իրավասության շրջանակից կամ հսկողությունից դուրս գտնվող վայրում անցկացվող տեսչական ստուգման դեպքում գլխավոր տնօրենը խորհրդակցում է համապատասխան Մասնակից պետությունների հետ և համաձայնության է գալիս ցանկացած տարանցիկ կետերի կամ սկզբնակետերի շուրջ` դյուրացնելու համար տեսչական թիմի արագ ժամանումը տեսչական ստուգման վայր:

106. Այն Մասնակից պետությունները, որոնց տարածքում տեղադրված են տարանցիկ կետերը կամ սկզբնակետերը, պետք է, ինչքանով հնարավոր է, օգնեն տեսչական ստուգումը դյուրացնելու գործում, ներառյալ տեսչական թիմի, նրա ուղեբեռի և սարքավորման փոխադրումը դեպի տեսչական ստուգման վայր, ինչպես նաև համապատասխան հարմարությունների տրամադրման հարցում` 11-րդ կետի համաձայն: Կազմակերպությունն աջակցող պետություններին փոխհատուցում է նրանց բոլոր ծախսերը:

107. ործադիր խորհրդի հաստատմամբ գլխավոր տնօրենը մշտական համաձայնությունների շուրջ կարող է բանակցել Մասնակից պետությունների հետ՝ դյուրացնելու համար օգնությունը որևէ պետության իրավազորության շրջանակից կամ վերահսկողությունից դուրս վայրում անցկացվող տեսչական ստուգման դեպքում:

108. Այն դեպքերում, երբ մեկ կամ ավելի Մասնակից պետություններ անցկացնում են անհասկանալի իրադարձության հետազոտություն որևէ պետության իրավասության շրջանակից կամ հսկողությունից դուրս գտնվող վայրում մինչև այդ վայրում տեսչական ստուգման անցկացման հայց ներկայացվելը, այդպիսի հետազոտության ցանկացած արդյունք կարող է հաշվի առնվել ործադիր խորհրդի կողմից կայացված որոշումներում` համաձայն 4-րդ հոդվածի:

 

Հետտեսչական ընթացակարգեր

 

109. Տեսչական ստուգումն ավարտելուն պես տեսչական թիմը հանդիպում է տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության ներկայացուցչի հետ տեսչական թիմի նախնական հայտնաբերումների վերանայման և ցանկացած հարցի պարզաբանման համար: Տեսչական թիմը, ստանդարտացված ձևի համաձայն, տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության ներկայացուցչին գրավոր տրամադրում է իր նախնական հայտնաբերումները 98-րդ կետի համաձայն տեսչական ստուգման վայրից վերցված ցանկացած փորձանմուշի կամ այլ նյութի հետ միասին: Փաստաթուղթը ստորագրվում է տեսչական թիմի ղեկավարի կողմից: Ցույց տալու համար, որ ինքը նկատի է առել փաստաթղթի բովանդակությունը, տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունը նույնպես ստորագրում է փաստաթուղթը: Հանդիպումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան տեսչական ստուգման ավարտից 24 ժամ հետո:

 

Մեկնումը

 

110. Հետտեսչական ընթացակարգերն ավարտելուն պես տեսչական թիմը և դիտորդը պետք է հնարավորին չափ շուտ մեկնեն տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության տարածքից: Տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետությունն անում է ամեն հնարավորը` օգնություն տրամադրելու և տեսչական թիմի, սարքավորման և ուղեբեռի անվտանգ անցումը դեպի ելքի կետ ապահովելու համար: Եթե տեսչական ստուգման ենթարկվող Մասնակից պետության և տեսչական թիմի միջև այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, ելքի կետը պետք է լինի նույնը, ինչ մուտքի կետը:

 

Մ Ա Ս  III

 

Վստահություն ամրապնդող միջոցառումներ

 

1. 4-րդ հոդվածի 68-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր Մասնակից պետություն Տեխնիկական քարտուղարությանը կամավոր հիմունքներով ծանուցում է իր տարածքում կամ ցանկացած տեղում` իր իրավասության կամ հսկողության ներքո գտնվող տարածքում, 300 տոննա օգտագործող կամ ՏՆՏ1-ի համարժեքից ավելի մեծ պայթուցիկ նյութով պայթեցված և մեկ պայթյուն համարվող  ցանկացած քիմիական պայթյունի մասին: Հնարավորության դեպքում այդպիսի ծանուցումը տրամադրվում է նախօրոք: Այդպիսի ծանուցումը պետք է ներառի մանրամասներ տեղադրության, ժամանակի, որակի և օգտագործված պայթուցիկի տիպի, ինչպես նաև պայթուցիկի կոնֆիգուրացիայի և նախատեսված նպատակի վերաբերյալ:

2. Ցանկացած Մասնակից պետություն կամավոր հիմունքներով, սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո որքան հնարավոր է շուտ, Տեխնիկական քարտուղարությանը տրամադրում և հետագայում տարեկան ժամանակահատվածներով նորացնում է 300 տոննայից կամ ՏՆՏ-ի համարժեքից ավելի մեծ բոլոր այլ քիմիական պայթյունների ազգային օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը: Մասնավորապես, Մասնակից պետությունը ձգտում է մատնացույց անել հետևյալը.

ա) այն տեղանքների աշխարհագրական տեղադրությունը, որտեղ եղել են պայթյունները,

բ) դրանց պատճառ հանդիսացող գործունեության բնույթը և այդպիսի պայթյունների ընդհանուր պրոֆիլն ու հաճախականությունը,

գ) ցանկացած այլ առնչվող տվյալ, եթե այդպիսին կա, և

Տեխնիկական քարտուղարությանը Դիտարկման միջազգային համակարգի կողմից բացահայտված ցանկացած այդպիսի իրադարձության առաջացման պարզաբանման գործում աջակցելու համար:

3. Մասնակից պետությունը կարող է, կամավոր և փոխադարձաբար ընդունելի հիմունքներով, հրավիրել Տեխնիկական քարտուղարության կամ այլ Մասնակից պետությունների ներկայացուցիչներին իր տարածքում այցելել 1-ին և 2-րդ կետերում նշված տեղանքները:

4. Դիտարկման միջազգային համակարգը հետազոտելու նպատակով Մասնակից պետությունները կարող են կապվել Տեխնիկական քարտուղարության հետ՝ իրականացնելու համար քիմիական ստուգող պայթյուններ կամ տրամադրելու համար առնչվող տեղեկատվություն այլ նպատակներով ծրագրավորված քիմիական պայթյունների վերաբերյալ:

Արձանագրության Հավելված 1

Աղյուսակ 1.Ա. Առաջնային ցանց կազմող սեյսմոլոգիական կայանների ցուցակ

 

N/N Կայանի համար
պատասխանատու
պետություն
Տեղակայումը Լայնություն Երկայնություն Տիպ

1

Արգենտինա PLCA
Պասո Ֆլորես
40.7
հարավ
70.6
արևմուտք
3-Գ

2

Ավստրալիա WRA
Վարրամուգա,
հյուսիսային տարածք
19.9
հարավ
134.3
արևելք
սեյսմիկ
բաշխիչ

3

Ավստրալիա ASAR
Ալիս Սփրինգս,
հյուսիսային տարածք
23.7
հարավ
133.9
արևելք
սեյսմիկ
բաշխիչ

4

Ավստրալիա STKA
Ստիֆենս Քրիկ,
հարավային տարածք
31.9
հարավ
141.6
արևելք
3-Գ

5

Ավստրալիա MAW
Մաուսոն,
Անտարկտիկա
67.6
հարավ
62.9
արևելք
3-Գ

6

Բոլիվիա LPAZ
Լա Պաս
16.3
հարավ
68.1
արևմուտք
3-Գ

7

Բրազիլիա BDFB
Բրազիլիա
15.6
հարավ
48.0
արևմուտք
3-Գ

8

Կանադա ULMC
Լակ դյու
Բոնե,
Մանիտոբա
50.2
հյուսիս
95.9
արևմուտք
3-Գ

9

Կանադա YKAC
Յելոունայֆ,
հյուսիսարևմտյան
տարածքներ
62.5
հյուսիս
114.6
արևմուտք
սեյսմիկ
բաշխիչ

10

Կանադա SCH
Շեֆերվիլ,
Քվեբեք
54.8
հյուսիս
66.8
արևմուտք
3-Գ

11

Կենտրոնական
Աֆրիկայի
Հանրապետություն
BGCA
Բանգուի
05.2
հյուսիս
18.4
արևելք
3-Գ

12

Չինաստան HAI
Հայլար
49.3
հյուսիս
119.7
արևելք
3-Գ>
սեյսմիկ
բաշխիչ

13

Չինաստան LZH
Լանչժոու
36.1
հյուսիս
103.8
արևելք
3-Գ>
սեյսմիկ
բաշխիչ

14

Կոլումբիա XSA
Էլ Ռոսալ
04.9
հյուսիս
74.3
արևմուտք
3-Գ

15

Կոտ դ'Իվուար DBIC
Դիմբրորո
06.7
հյուսիս
04.9
արևմուտք
3-Գ

16

Եգիպտոս LXEG
Լուքսոր
26.0
հյուսիս
33.0
արևելք
սեյսմիկ
բաշխիչ

17

Ֆինլանդիա FINES
Լահթի
61.4
հյուսիս
26.1
արևելք
սեյսմիկ
բաշխիչ

18

Ֆրանսիա PPT
Թաիթի
17.6
հարավ
149.6
արևմուտք
3-Գ

19

Գերմանիա GEC2
Նրայունգ
48.9
հյուսիս
13.7
արևելք
սեյսմիկ
բաշխիչ

20

Ենթակա է ճշտման Ենթակա է
ճշտման
Ենթակա է
ճշտման
Ենթակա է
ճշտման
սեյսմիկ
բաշխիչ

21

Իրան
(Իսլամական
Հանրա-
պետություն)
THR
Թեհրան
35.8
հյուսիս
51.4
արևելք
3-Գ

22

Ճապոնիա MJAR
Մացուսիրո
36.5
հյուսիս
138.2
արևելք
սեյսմիկ
բաշխիչ

23

Ղազախստան MAK
Մականչի
46.8
հյուսիս
82.0
արևելք
սեյսմիկ
բաշխիչ

24

Քենիա KMBO
Կիլիմամբոգո
01.1
հարավ
37.2
արևելք
3-Գ

25

Մոնղոլիա JAVM
Ջավհլանտ
48.0
հյուսիս
106.8
արևելք
3-Գ>
սեյսմիկ
բաշխիչ

26

Նիգերիա Նոր տեղանք Ենթակա է
ճշտման
Ենթակա է
ճշտման
3-Գ>
սեյսմիկ
բաշխիչ

27

Նորվեգիա NAO
Համար
60.8
հյուսիս
10.8
արևելք
սեյսմիկ
բաշխիչ

28

Նորվեգիա ARAO
Կարասյոկ
69.5
հյուսիս
25.5
արևելք
սեյսմիկ
բաշխիչ

29

Պակիստան PRPK
Պարի
33.7
հյուսիս
73.3
արևելք
սեյսմիկ
բաշխիչ

30

Պարագվայ CPUP
Վիլյա Ֆլորիդա
26.3
հարավ
57.3
արևմուտք
3-Գ

31

Կորեայի
Հանրապետություն
KSRS
Վոնջու
37.5
հյուսիս
127.9
արևելք
սեյսմիկ
բաշխիչ

32

Ռուսաստանի
Դաշնություն
KBZ
Խաբազ
43.7
հյուսիս
42.9
արևելք
3-Գ

33

Ռուսաստանի
Դաշնություն
ZAL
Զալեսովո
53.9
հյուսիս
84.8
արևելք
3-Գ
սեյսմիկ
բաշխիչ

34

Ռուսաստանի
Դաշնություն
NRI
Նորիլսկ
69.0
հյուսիս
88.0
արևելք
3-Գ

35

Ռուսաստանի
Դաշնություն
PDY
Պելեդույ
59.6
հյուսիս
112.6
արևելք
3-Գ
սեյսմիկ
բաշխիչ

36

Ռուսաստանի
Դաշնություն
PET
Պետրո-
պավլովսկ-
Կամչատսկի
53.1
հյուսիս
157.8
արևելք
3-Գ
սեյսմիկ
բաշխիչ

37

Ռուսաստանի
Դաշնություն
USK
Ուսուրիյսկ
44.2
հյուսիս
132.0
արևելք
3-Գ
սեյսմիկ
բաշխիչ

38

Սաուդյան
Արաբիա
Նոր
հրապարակ
Ենթակա է
ճշտման
Ենթակա է
ճշտման
սեյսմիկ
բաշխիչ

39

Հարավային
Աֆրիկա
BOSA
Բոսհոֆ
28.6
հարավ
25.6
արևելք
3-Գ

40

Իսպանիա ESDC
Սոնսեկա
39.7 հյուսիս 04.0
արևմուտք
սեյսմիկ
բաշխիչ

41

Թաիլանդ CMTO
Թանգմայ
18.8
հյուսիս
99.0
արևելք
սեյսմիկ
բաշխիչ

42

Թունիս THA
Թալա
35.6
հյուսիս
08.7
արևելք
3-Գ

43

Թուրքիա BRTR
Բելբաշի, սեյս-
մաբաշխումը
ենթակա է վերատեղա-
կայման Կեսկինում
39.9
հյուսիս
32.8
արևելք
սեյսմիկ
բաշխիչ

44

Թուրքմենստան GEYT
Ալիբեկ
37.9
հյուսիս
58.1
արևելք
սեյսմիկ
բաշխիչ

45

Ուկրաինա AKASG
Մալին
50.4
հյուսիս
29.1
արևելք
սեյսմիկ
բաշխիչ

46

Ամերիկայի
Միացյալ
Նահանգներ
LJTX
Լախիտաս,
Տեխաս
29.3
հյուսիս
103.7
արևմուտք
սեյսմիկ
բաշխիչ

47

Ամերիկայի
Միացյալ
Նահանգներ
MNV
Մինա, Նևադա
38.4
հյուսիս
118.2
արևմուտք
սեյսմիկ
բաշխիչ

48

Ամերիկայի
Միացյալ
Նահանգներ
PIWY
Փայնդեյլ,
Վայոմինգ
42.8
հյուսիս
109.6
արևմուտք
սեյսմիկ
բաշխիչ

49

Ամերիկայի
Միացյալ
Նահանգներ
ELAK
Էյելսոն,
Ալյասկա
64.8
հյուսիս
146.9
արևմուտք
սեյսմիկ
բաշխիչ

50

Ամերիկայի
Միացյալ
Նահանգներ
VNDA
Վանդա, Անտարկտիկա
77.5 հարավ 161.9 արևելք 3-Գ

 

Ծանոթագրություն: 3-Գ> սեյսմիկ բաշխիչ նշանակում է, որ տեղանքը կարող է սկսել գործողությունները Դիտարկման միջազգային համակարգում որպես եռաբաղադրամասային կայան` հետագայում վերափոխվելով սեյսմիկ բաշխիչների:

 

Աղյուսակ 1.Բ. Օժանդակ ցանց կազմող սեյսմոլոգիական կայանների ցուցակ

N/N Կայանի համար
պատասխանատու
պետություն
Տեղակայումը Լայնություն Երկայնություն Տիպ
1 Արգենտինա CFA
Կորոնել Ֆոնտանա
31.6
հարավ
68.2 արևմուտք 3-Գ
2 Արգենտինա USHA
Ուշուայա
55.0 հարավ 68.0 արևմուտք 3-Գ
3 Հայաստան GNI
Գառնի
40.1
հյուսիս
44.7
արևելք
3-Գ
4 Ավստրալիա CTA
Չարտերս Թաուերս,
Քվինսլենդ
20.1
հարավ
146.3
արևելք
3-Գ
5 Ավստրալիա FITZ
Նիցրոյ Քրոսսինգ,
Արևմտյան Ավստրալիա
18.1 հարավ 125.6 արևելք 3-Գ
6 Ավստրալիա NWAO
Նարոջին, Արևմտյան
Ավստրալիա
32.9 հարավ 117.2 արևելք 3-Գ
7 Բանգլադեշ CHT
Չիտտագոնգ
22.4 հյուսիս 91.8 արևելք 3-Գ
8 Բոլիվիա SIV
Սան Իգնասիո
16.0 հարավ 61.1 արևմուտք 3-Գ
9 Բոտսվանա LBTB
Լոբացե
25.0 հարավ 25.6 արևելք 3-Գ
10 Բրազիլիա PTGA
Պիտինգա
0.7 հարավ 60.0 արևմուտք 3-Գ
11 Բրազիլիա RGNB
Ռիու Գրանդի
դու Նորտի
6.9 հարավ 37.0 արևմուտք 3-Գ
12 Կանադա FRB
Իկալուիտ, հյուսիսարևմտյան տարածքներ
63.7 հյուսիս 68.5 արևմուտք 3-Գ
13 Կանադա DLBC
Դիս Լեյք, Բրիտանական Կոլումբիա
58.4 հյուսիս 130.0 արևմուտք 3-Գ
14 Կանադա SADO
Սադովա, Օնտարիո
44.8 հյուսիս 79.1 արևմուտք 3-Գ
15 Կանադա BBB
Բելլա-Բելլա,
Բրիտանական
Կոլումբիա
52.2 հյուսիս 128.1 արևմուտք 3-Գ
16 Կանադա MBC
Մոուլդ Բեյ,
հյուսիսարևմտյան
տարածքներ
76.2 հյուսիս 119.4 արևմուտք 3-Գ
17 Կանադա INK
Ինուվիկ, հյուսիսարևմտյան տարածքներ
68.3 հյուսիս 133.5 արևմուտք 3-Գ
18 Չիլի RPN
Զատիկի կղզի
27.2 հարավ 109.4 
արևմուտք
3-Գ
19 Չիլի LVC
Լիմոն Վերդե
22.6 հարավ 68.9
արևմուտք
3-Գ
20 Չինաստան BJT
Բայցզյաջուան
40.0 հյուսիս 116.2 արևելք 3-Գ
21 Չինաստան KMI
Կանմինգ
25.2 հյուսիս 102.8 արևելք 3-Գ
22 Չինաստան SSE
Շեշան
31.1 հյուսիս 121.2 արևելք 3-Գ
23 Չինաստան XAN
Քսիյան
34.0 հյուսիս 108.9 արևելք 3-Գ
24 Կուկի Կղզիներ RAR
Ռարոտոնգա
21.2 հարավ 159.8 արևմուտք 3-Գ
25 Կոստա Ռիկա JTS
Լաս Խունտաս դե
Աբանգարես
10.3 հյուսիս 85.0 արևմուտք 3-Գ
26 Չեխիա VRAC
Վրանով
49.3 հյուսիս 16.6 արևելք 3-Գ
27 Դանիա SFJ
Սյոնդրե Ստրյոմֆյորդ, Գրենլանդիա
67.0 հյուսիս 50.6 արևմուտք 3-Գ
28 Ջիբութի ATD
Արտա Թանլ
11.5 հյուսիս 42.9 արևելք 3-Գ
29 Եգիպտոս KEG
Քոթամյա
29.9 հյուսիս 31.8 արևելք 3-Գ
30 Եթովպիա FURI
Նյուրի
8.9 հյուսիս 38.7 արևելք 3-Գ
31 Ֆիջի MSVF
Մոնասավու, Վիթի Լևու
17.8 հարավ 178.1 արևելք 3-Գ
32 Ֆրանսիա NOUC
Պորտ Լագուերե,
Նոր Կալեդոնիա
22.1 հարավ 166.3 արևելք 3-Գ
33 Ֆրանսիա KOG
Կուրու, Ֆրանսական Գայանա
5.2 հյուսիս 52.7 արևմուտք 3-Գ
34 Գաբոն BAMB
Բամբեյ
1.7 հարավ 13.6 արևելք 3-Գ
35 Գերմանիա/
Հարավային
Աֆրիկա
SANAE
կայան,
Անտարկտիկա
71.7 հարավ 2.9 արևմուտք 3-Գ
36 Հունաստան IDI
Անոգիա, Կրետես
35.3 հյուսիս 24.9 արևելք 3-Գ
37 Գվատեմալա RDG
Լաբիր
15.0 հյուսիս 90.5 արևմուտք 3-Գ
38 Իսլանդիա BORG
Բորգամես
64.8 հյուսիս 21.3 արևմուտք 3-Գ
39 Ենթակա է ճշտման Ենթակա է ճշտման Ենթակա է ճշտման Ենթակա է ճշտման ԵՃ
40 Ինդոնեզիա PACI
Կիբինոնա, Յավա
Բարատ
6.5 հարավ 107.0 արևելք 3-Գ
41 Ինդոնեզիա JAY
Ջայապուրա,
Իրիան Ջայա
2.5 հարավ 140.7 արևելք 3-Գ
42 Ինդոնեզիա SWI
Սորոնգ, Իրիան Ջայա
0.9 հարավ 131.3 արևելք 3-Գ
43 Ինդոնեզիա PSI
Պարապատ, Սումատրա
2.7 հյուսիս 98.9 արևելք 3-Գ
44 Ինդոնեզիա KAPI
Կապանգ, Սուլավեսի
Սումատան
5.0 հարավ 119.8 արևելք 3-Գ
45 Ինդոնեզիա KUG
Կուպանգ, Նուսատենգարա Թիմոր
10.2 հարավ 123.6 արևելք 3-Գ
46 Իրան KRM
Մերման
30.3 հյուսիս 57.1 արևելք 3-Գ
47 Իրան MSN
Մաշեդ է Սոլեյման
31.9 հյուսիս 49.3 արևելք 3-Գ
48 Իսրայել MBH
Էյլաթ
29.8 հյուսիս 34.9 արևելք 3-Գ
49 Իսրայել PARD
Պարոդ
32.6 հյուսիս 35.3 արևելք տարբեր
50 Իտալիա ENAS
Էննա, Սիցիլիա
37.5 հյուսիս 14.3 արևելք 3-Գ
51 Ճապոնիա JNU
Օհիտա, Կյուշու
33.1 հյուսիս 130.9 արևելք 3-Գ
52 Ճապոնիա JOW
Կունիգամի, Օկինավա
26.8 հյուսիս 128.3 արևելք 3-Գ
53 Ճապոնիա JHJ
Հաչիյոհիմա,
Իզու կղզիներ
33.1 հյուսիս 139.8 արևելք 3-Գ
54 Ճապոնիա JKA
Կամիկավա Ասահի,
Հոքայդո
44.1 հյուսիս 142.6 արևելք 3-Գ
55 Ճապոնիա JCJ
Թիչիհիմա,
Օգասավարա
27.1 հյուսիս 142.2 արևելք 3-Գ
56 Հորդանան

-

32.5 հյուսիս 37.6 արևելք 3-Գ
57 Ղազախստան BRVK
Բորովոյե
53.1 հյուսիս 70.3 արևելք տարբեր
58 Ղազախստան KURK
Կուրչատով
50.7 հյուսիս 78.6 արևելք տարբեր
59 Ղազախստան AKTO
Ակտյուբինսկ
50.4 հյուսիս 58.0 արևելք 3-Գ
60 Ղրղզստան AAK
Ալա Արչա
42.6 հյուսիս 74.5 արևելք 3-Գ
61 Մադագասկար TAN
Անտանանա Ռիվո
18.9 հարավ 47.6 արևելք 3-Գ
62 Մալի KOWA
Կոուա
14.5 հյուսիս 4.0 արևմուտք 3-Գ
63 Մեքսիկա TEYM
Տեպիք, Յուկատան
20.2 հյուսիս 88.3 արևմուտք 3-Գ
64 Մեքսիկա TUVM
Թյուզանդեպե տի, Վերակրուզ
18.0 հյուսիս 94.4 արևմուտք 3-Գ
65 Մեքսիկա LPBM
Լա պաս, Բայա
Կալիֆոռնիա Սյուր
24.2 հյուսիս 110.2 արևմուտք 3-Գ
66 Մարոկկո MDT
Միդելտ
32.8 հյուսիս 4.6 արևմուտք 3-Գ
67 Նամիբիա TSUM
Ձումեբ
19.1 հարավ 17.4 արևելք 3-Գ
68 Նեպալ EVN
Էվերեստ
28.0 հյուսիս 86.8 արևելք 3-Գ
69 Նոր Զելանդիա EWZ
Երեուհոն,
Հարավային կղզի
43.5 հարավ 170.9 արևելք 3-Գ
70 Նոր Զելանդիա RAO
Ռաուլի կղզի
29.2 հարավ 177.9 արևմուտք 3-Գ
71 Նոր Զելանդիա URZ
Ուրեվերա,
Հյուսիսային կղզի
38.3 հարավ 177.1 արևելք 3-Գ
72 Նորվեգիա SPITS
Շպիցբերգեն
78.2 հյուսիս 16.4 արևելք տարբեր
73 Նորվեգիա JMI
Յան Մայեն
70.9 հյուսիս 8.7 արևմուտք 3-Գ
74 Եման WSAR
Ուադի Սարին
23.0 հյուսիս 58.0 արևելք 3-Գ
75 Պապուա-Նոր Գվինեա PMG
Պորտ Մորեսբի
9.4 հարավ 147.2 արևելք 3-Գ
76 Պապուա-Նոր Գվինեա BIAL
Բիալա
5.3 հարավ 151.1 արևելք 3-Գ
77 Պերու CAJP
Կայամարկա
7.0 հարավ 78.0  արևմուտք 3-Գ
78 Պերու NNA
Նանա
12.0 հարավ 76.8 արևմուտք 3-Գ
79 Ֆիլիպիններ DAV
Դավաո, Մինդանաո
7.1 հյուսիս 125.6 արևելք 3-Գ
80 Ֆիլիպիններ TGY
Տագայթայ, Լուզոն
14.1 հյուսիս 120.9 արևելք 3-Գ
81 Ռումինիա MLR
Մունթելե Ռոզու
45.5 հյուսիս 25.9 արևելք 3-Գ
82 Ռուսաստանի
Դաշնություն
KIRV
Կիրով
58.6 հյուսիս 49.4 արևելք 3-Գ
83 Ռուսաստանի
Դաշնություն
KIVO
Կիսլովոդսկ
44.0 հյուսիս 42.7 արևելք տարբեր
84 Ռուսաստանի
Դաշնություն
OBN
Օբնինսկ
55.1 հյուսիս 36.6 արևելք 3-Գ
85 Ռուսաստանի
Դաշնություն
ARU
Արթի
56.4 հյուսիս 58.6 արևելք 3-Գ
86 Ռուսաստանի
Դաշնություն
SEY
Սեյմչան
62.9 հյուսիս 152.4 արևելք 3-Գ
87 Ռուսաստանի
Դաշնություն
TLY
Թալայա
51.7 հյուսիս 103.6 արևելք 3-Գ
88 Ռուսաստանի
Դաշնություն
YAK
Յակուտսկ
62.0 հյուսիս 129.7 արևելք 3-Գ
89 Ռուսաստանի
Դաշնություն
URG
Ուրգալ
51.1 հյուսիս 132.3 արևելք 3-Գ
90 Ռուսաստանի
Դաշնություն
BIL
Բիլիբինո
68.0 հյուսիս 166.4 արևելք 3-Գ
91 Ռուսաստանի
Դաշնություն
TIXI
Կիկսի
71.6 հյուսիս 128.9 արևելք 3-Գ
92 Ռուսաստանի
Դաշնություն
YSS
Յուժնո Սախալինսկ
47.0 հյուսիս 142.8 արևելք 3-Գ
93 Ռուսաստանի
Դաշնություն
MA2
Մագադան
59.6 հյուսիս 150.8 արևելք 3-Գ
94 Ռուսաստանի
Դաշնություն
ZIL
Զիլիմ
53.9 հյուսիս 57.0 արևելք 3-Գ
95 Սամոա AFI
Աֆիամալու
13.9 հարավ 171.8 արևմուտք 3-Գ
96 Սաուդյան Արաբիա RAYN
Ար Ռեյն
23.6 հյուսիս 45.6 արևելք 3-Գ
97 Սենեգալ MBO
Մբուր
14.4 հյուսիս 17.0 արևմուտք 3-Գ
98 Սողոմոնի
Կղզիներ
HNR
Հոնիարա,
Գուադալկանալ
9.4 հարավ 160.0 արևելք 3-Գ
99 Հարավային
Աֆրիկա
SUR
Սետեռլենդ
32.4 հարավ 20.8 արևելք 3-Գ
100 Շրի Լանկա COC
Կոլոնբո
6.9 հյուսիս 79.9 արևելք 3-Գ
101 Շվեդիա HFS
Հագֆորս
58.4 հյուսիս 130.0 արևմուտք 3-Գ
102 Շվեյցարիա DAVOS
Դավոս
46.8 հյուսիս 9.8 արևելք 3-Գ
103 Ուգանդա MBRU
Մբարարա
0.4 հյուսիս 30.4 արևելք 3-Գ
104 Միացյալ
Թագավորություն
EKA
Էկսդեյլմուիր
55.3 հյուսիս 3.2 արևմուտք սեյսմիկ
բաշխիչ
105 Ամերիկայի
Միացյալ
Նահանգներ
GUMO
Գուամ, Մարիանյան
կղզիներ
13.6 հյուսիս 144.9 արևելք 3-Գ
106 Ամերիկայի
Միացյալ
Նահանգներ
PMSA
Պալմերի կայան,
Անտարկտիկա
64.8 հարավ 64.1 արևմուտք 3-Գ
107 Ամերիկայի
Միացյալ
Նահանգներ
TKL
Տուկալիչի Կավերնս,
Տենիսի
35.7 հյուսիս 83.8 արևմուտք 3-Գ
108 Ամերիկայի
Միացյալ
Նահանգներ
PFCA
Պինյոն Ֆլետ,
Կալիֆոռնիա
33.6 հյուսիս 116.5 արևմուտք 3-Գ
109 Ամերիկայի
Միացյալ
Նահանգներ
YBH
Ուայրեկա,
Կալիֆոռնիա
41.7 հյուսիս 122.7 արևմուտք 3-Գ
110 Ամերիկայի
Միացյալ
Նահանգներ
KDC
Կոդիակ կղզի,
Ալյասկա
57.8 հյուսիս 152.5
արևմուտք
3-Գ
111 Ամերիկայի
Միացյալ
Նահանգներ
ALQ
Ալբուկերկ,
Նյու Մեքսիկո
35.0 հյուսիս 106.5 արևմուտք 3-Գ
112 Ամերիկայի
Միացյալ
Նահանգներ
ATTU
Ատտու կղզի, Ալյասկա
52.8 հյուսիս 172.7 արևելք 3-Գ
113 Ամերիկայի
Միացյալ
Նահանգներ
ELK
Էլկո, Նևադա
40.7 հյուսիս 115.2 արևմուտք 3-Գ
114 Ամերիկայի
Միացյալ
Նահանգներ
SPA
Հարավային բևեռ,
Անտարկտիկա
90.0 հարավ - - 3-Գ
115 Ամերիկայի
Միացյալ
Նահանգներ
NEW
Նյուպորտ,
Վաշինգտոն
48.3 հյուսիս 117.1 արևմուտք 3-Գ
116 Ամերիկայի
Միացյալ
Նահանգներ
SJG
Սան Հուան,
Պուերտո Ռիկո
18.1 հյուսիս 66.2 արևմուտք 3-Գ
117 Վենեսուելա SDV
Սանտո Դոմինգո
8.9 հյուսիս 70.6 արևմուտք 3-Գ
118 Վենեսուելա PCRV
Պուերտո լա Կրուս
10.2 հյուսիս 64.6 արևմուտք 3-Գ
119 Զամբիա LSZ
Լուսակա
15.3 հարավ 28.2 արևելք 3-Գ
120 Զիմբաբվե BUL
Բուլավայո
Ենթակա է
ճշտման
Ենթակա է
ճշտման
3-Գ

 

 

Աղյուսակ 2.Ա. Ռադիոնուկլիդային կայանների ցանկ


  Կայանի համար
պատասխանատու
պետություն
Տեղակայումը Լայնություն Երկայնություն
1 Արգենտինա Բուենոս Այրես 34.0 հարավ 58.0 արևմուտք
2 Արգենտինա Սալտա 24.0 հարավ 65.0 արևմուտք
3 Արգենտինա Բարիլոչե 41.1 հարավ 71.3 արևմուտք
4 Ավստրալիա Մելբուռն, Վիկտորիա 37.5 հարավ 144.6 արևելք
5 Ավստրալիա Մոուսոն, Անտարկտիկա 67.6 հարավ 62.5 արևելք
6 Ավստրալիա Տաունսվիլ, Կվինսլենդ 19.2 հարավ 146.8 արևելք
7 Ավստրալիա Մակուորի կղզի 54.0 հարավ  
8 Ավստրալիա Կոկոսյան կղզիներ 12.0 հարավ 97.0 արևելք
9 Ավստրալիա Դարվին, հյուսիսային
տարածք
12.4 հարավ 130.7 արևելք
10 Ավստրալիա Պերթ, Արևմտյան
Ավստրալիա
31.9 հարավ 116.0 արևելք
11 Բրազիլիա Ռիո դե Ժանեյրո 22.5 հարավ 43.1 արևմուտք
12 Բրազիլիա Ռեսիֆի 8.0 հարավ 35.0 արևմուտք
13 Կամերուն Դուալա 4.2 հյուսիս 9.9 արևելք
14 Կանադա

Վանկուվեր,
Բրիտանական
Կոլումբիա

49.3 հյուսիս 123.2 արևմուտք
15 Կանադա Ռեզոլյուտ,
հյուսիսարևմտյան
տարածքներ
74.7 հյուսիս 94.9 արևմուտք
16 Կանադա Յելոունայֆ,
հյուսիսարևմտյան
տարածքներ
62.5 հյուսիս 114.5 արևմուտք
17 Կանադա Սենտ Ջոնս,
Նյուֆաունդլենդ
47.0 հյուսիս 53.0 արևմուտք
18 Չիլի Պունտա Արենաս 53.1 հարավ 70.6 արևմուտք
19 Չիլի Հանգա Ռոա, Պասքայի
կղզի
27.1 հարավ 108.4 արևմուտք
20 Չինաստան Պեկին 39.8 հյուսիս 116.2 արևելք

21

Չինաստան

Լանչժոու

35.8 հյուսիս

103.3 արևելք

22

Չինաստան

ուանչժոու

23.0 հյուսիս

113.3 արևելք

23

Կուկի Կղզիներ

Լարոտոնգա

21.2 հարավ

159.8 արևմուտք

24

Էկվադոր

Սան Կրիբոստալ կղզի, ալապագոսյան կղզիներ

1.0 հարավ

89.2 արևմուտք

25

Եթովպիա

Ֆիլտու

5.5 հյուսիս

42.7 արևելք

26

Նիջի

Նադի

18.0 հարավ

177.5 արևելք

27

Ֆրանսիա

Պապեիտե, Թաիթի

17.0 հարավ

150.0 արևմուտք

28

Ֆրանսիա

Պուեն ա Պիտր, Գվադելուպա

17.0 հյուսիս

62.0 արևմուտք

29

Ֆրանսիա

Հեունյոն

21.1 հարավ

55.6 արևելք

30

Ֆրանսիա

 Պորտ-ո-Ֆրանս, Կերգելեն

49.0 հարավ

70.0 արևելք

31

Ֆրանսիա

Կայենա, Ֆրանսական վիանա

5.0 հյուսիս

52.0 արևմուտք

32

Ֆրանսիա

Դյումոն դ Ուրվիլ, Անտարկտիկա

66.0 հարավ

140.0 արևելք

33

Գերմանիա

Շաուինսլանդ/ Ֆրայբուրգ

47.9 հյուսիս

7.9 արևելք

34

Իսլանդիա

Ռեյկյավիկ

64.4 հյուսիս

21.9 արևմուտք

35

Ենթակա է ճշտման

Ենթակա է ճշտման

Ենթակա է ճշտման

Ենթակա է ճշտման

36

Իրան (Իսլամական Հանրապետու-թյուն)

Թեհրան

35.0 հյուսիս

52.0 արևելք

37

Ճապոնիա

Օկինավա

26.5 հյուսիս

127.9 արևելք

38

Ճապոնիա

Տակասակի, ունմա

36.3 հյուսիս

139.0 արևելք

39

Կիրիբատի

Կիրիտիմատի

2.0 հյուսիս

157.0 արևմուտք

40

Քուվեյթ

Էլ Քուվեյթ

29.0 հյուսիս

48.0 արևելք

41

Լիբիա

Միսրատահ

32.5 հյուսիս

15.0 արևելք

42

Մալայզիա

Կուալա Լումպուր

2.6 հյուսիս

101.5 արևելք

43

Մավրիտանիա

Նուակշոտ

18.0 հյուսիս

17.0 արևմուտք

44

Մեքսիկա

 Ստորին Կալիֆոռնիա

28.0 հյուսիս

113.0 արևմուտք

45

Մոնղոլիա

 Ուլանբատոր

47.5 հյուսիս

107.0 արևելք

46

Նոր Զելանդիա

Թատեմ կղզի

44.0 հարավ

176.5 արևմուտք

47

Նոր Զելանդիա

Կաիտաիա

35.1 հարավ

173.3 արևելք

48

Նիգեր

Բիլմա

18.0 հյուսիս

13.0 արևելք

49

Նորվեգիա

Շպիցբերգեն

78.2 հյուսիս

16.4 արևելք

50

Պանամա

Պանամա Սիտի

8.9 հյուսիս

79.6 արևմուտք

51

Պապուա-Նոր վինեա

Նոր Հանովեր

3.0 հարավ

150.0 արևելք

52

Ֆիլիպիններ

Քուեզոն Սիտի

14.5 հյուսիս

121.0 արևելք

53

Պորտուգալիա

Պոնտա Դելգադա, Սան
Միգել, Ազորյան կղզիներ

37.4 հյուսիս

25.4 արևմուտք

54

Ռուսաստանի
Դաշնություն

Կիրով

58.6 հյուսիս

49.4 արևելք

55

Ռուսաստանի
Դաշնություն

Նորիլսկ

69.0 հյուսիս

88.0 արևելք

56

Ռուսաստանի
Դաշնություն

Պելեդույ

59.6 հյուսիս

112.6 արևելք

57

Ռուսաստանի
Դաշնություն

Բիլիբինո

68.0 հյուսիս

166.4 արևելք

58

Ռուսաստանի
Դաշնություն

Ուսսուրիյսկ

43.7 հյուսիս

131.9 արևելք

59

Ռուսաստանի
Դաշնություն

Զալեսովո

53.9 հյուսիս

84.8 արևելք

60

Ռուսաստանի
Դաշնություն

 Պետրոպավլովսկ Կամչատսկիյ

53.1 հյուսիս

158.8 արևելք

61

Ռուսաստանի
Դաշնություն

Դուբնա

56.7 հյուսիս

37.3 արևելք

62

Հարավային
Աֆրիկա

Մարիոն կղզի

46.5 հարավ

37.0 արևելք

63

Շվեդիա

Ստոկհոլմ

59.4 հյուսիս

18.0 արևելք

64

Կանզանիա

Դար էս Սալամ

6.0 հարավ

39.0 արևելք

65

Թաիլանդ

Բանգկոկ

13.8 հյուսիս

100.5 արևելք

66

Միացյալ
Թագավորություն

Բրիտանական տարածքներ Հնդկական
օվկիանոսում/Չագոս կղզախումբ

7.0 հարավ

72.0 արևելք

67

Միացյալ
Թագավորություն

Սուրբ Հեղինեի կղզի

16.0 հարավ

6.0 արևմուտք

68

Միացյալ
Թագավորություն

Տրիստան դա Կունհա

37.0 հարավ

12.3 արևմուտք

69

Միացյալ
Թագավորություն

Հալլի, Անտարկտիկա

76.0 հարավ

28.0 արևմուտք

70

Ամերիկայի
Միացյալ Նահանգներ

Սակրամենտո, Կալիֆոռնիա

38.7 հյուսիս

121.4 արևմուտք

71

Ամերիկայի
Միացյալ Նահանգներ

Սանդ Պոինտ, Ալյասկա

55.0 հյուսիս

160.0 արևմուտք

72

Ամերիկայի
Միացյալ Նահանգներ

Մելբուռն, Ֆլորիդա

28.3 հյուսիս

80.6 արևմուտք

73

Ամերիկայի
Միացյալ Նահանգներ

Պալմեր Կայան, Անտարկտիկա

64.5 հարավ

64.0 արևմուտք

74

Ամերիկայի
Միացյալ Նահանգներ

Աշլենդ, Կանզաս

37.2 հյուսիս

99.8 արևմուտք

75

Ամերիկայի
Միացյալ Նահանգներ

Շարլոտսվիլ, Վիրջինիա

38.0 հյուսիս

78.0 արևմուտք

76

Ամերիկայի
Միացյալ Նահանգներ

Սոլչեկետ, Ալյասկա

64.4 հյուսիս

147.1 արևմուտք

77

Ամերիկայի
Միացյալ Նահանգներ

Ուեյք կղզի

19.3 հյուսիս

166.6 արևելք

78

Ամերիկայի
Միացյալ Նահանգներ

Միդուեյ կղզիներ

28.0 հյուսիս

177.0 արևմուտք

79

Ամերիկայի
Միացյալ Նահանգներ

Օահու, Հավայան կղզիներ

21.5 հյուսիս

158.0 արևմուտք

80

Ամերիկայի
Միացյալ Նահանգներ

Ուպի, Գուամ

13.7 հյուսիս

144.9 արևելք


Աղյուսակ 2-Բ. Ռադիոնուկլիդային լաբորատորիաների ցուցակ

 

Լաբորատորիայի համար պատասխանատու պետություն

Լաբորատորիայի անունն ու վայրը

1

Արգենտինա

Միջուկային կարգավորման ազգային
խորհուրդ Բուենոս Այրես

2

Ավստրալիա

Ռադիացիայի ավստրալիական լաբորատորիա, Մելբուռն, VIC

3

Ավստրիա

Հետազոտական ավստրիական կենտրոն, Սեյբերսդորֆ

4

Բրազիլիա

Ռադիացիոն պաշտպանության և
չափամետրիայի ինստիտուտ,
Ռիո դե Ժանեյրո

5

Կանադա

Կանադայի առողջապահություն, Օտտավա, Օնտարիո

6

Թինաստան

Բեյջինգ

7

Ֆինլանդիա

Ռադիացիոն և միջուկային անվտանգության կենտրոն, Հելսինկի

8

Ֆրանսիա

Ատոմային էներգիայի հանձնաժողով, Մոնթլերի

9

Իսրայել

Սորեքի միջուկային հետազոտությունների կենտրոն, Յավն

10

Իտալիա

Շրջակա միջավայրի պաշտպանության նպատակներով ազգային գործակալության լաբորատորիա, Հռոմ

11

Ճապոնիա

Ճապոնիայի ատոմային էներգիայի
հետազոտությունների ինստիտուտ,
Տոկայ, Իբարակի

12

Նոր Զելանդիա

Ազգային ռադիացիայի լաբորատորիա, Քրիստչըրչ

13

Ռուսաստանի Դաշնություն

Ռադիացիայի վերահսկողության կենտրոնական լաբորատորիա, պաշտպանության նախարարություն, Ստուգման հատուկ ծառայություն, Մոսկվա

14

Հարավային Աֆրիկա

Ատոմային էներգիայի կորպորացիա, Պենինդաբա

15

Միացյալ Թագավորություն

AWA Բլաքնեստ Չիլթոն

16

Ամերիկայի
Միացյալ Նահանգներ

Մըք Քլելանի կենտրոնական
լաբորատորիաներ, Սակրամենտո, CA


Աղյուսակ 3. Հիդրոակուստիկ կայանների ցուցակ

 

Կայանի համար
պատասխանատու
պետություն

Տեղադրության վայրը

Լայնություն

Երկայնություն

Տիպ

1

Ավստրալիա

Մեյփ Լիոուին, WA

34.4 հարավ

115.1 արևելք

Հիդրոֆոն

2

Կանադա

Քուին Շառլոտ կղզիներ, B.C.

53.3 հյուսիս

132.5 արևմուտք

T-ֆազային

3

Չիլի

Խուան Ֆերնանդեզ կղզի

33.7 հարավ

78.8 արևմուտք

Հիդրոֆոն

4

Ֆրանսիա

Կրոզետ կղզիներ

46.5 հարավ

52.2 արևելք

Հիդրոֆոն

5

Ֆրանսիա

Գոդլուպ

16.3 հյուսիս

61.1 արևմուտք

T-ֆազային

6

Մեքսիկա

Կլարիոն կղզի

18.2 հյուսիս

114.6 արևմուտք

T-ֆազային

7

Պորտուգալիա

Ֆլորես

39.3 հյուսիս

31.3 արևմուտք

T-ֆազային

8

Միացյալ
Թագավորություն

BIOT/Չագոս
Արխիպելագո

7.3 հարավ

72.4 արևելք

Հիդրոֆոն

9

Միացյալ
Թագավորություն

Տրիստան դա Քանհա

37.2 հարավ

12.5 արևմուտք

T-ֆազային

10

Ամերիկայի
Միացյալ Նահանգներ

Ասենսիոն

8.0 հարավ

14.4 արևմուտք

Հիդրոֆոն

11

Ամերիկայի
Միացյալ Նահանգներ

Ուեյք կղզի

19.3 հյուսիս

166.6 արևելք

Հիդրոֆոն


Աղյուսակ 4. Ենթահնչյունային կայանների ցուցակ

 

Կայանի համար
պատասխանատու
պետություն

Տեղադրությունը

Լայնություն

Երկայնություն

1

Արգենտինա

Պասո Ֆլորես

40.7 հարավ

70.6 արևմուտք

2

Արգենտինա

Ուշուայա

55.0 հարավ

68.0 արևմուտք

3

Ավստրալիա

Դեյվիզ բազա,
Անտարկտիդա

68.4 հարավ

77.6 արևելք

4

Ավստրալիա

Նարրոգին, WA

32.9 հարավ

117.2 արևելք

5

Ավստրալիա

Հոբարտ, TAS

42.1 հարավ

147.2 արևելք

6

Ավստրալիա

Կոկոսի կղզիներ

12.3 հարավ

97.0 արևելք

7

Ավստրալիա

Ուարամունգա, NT

19.9 հարավ

134.3 արևելք

8

Բոլիվիա

Լա Պազ

16.3 հարավ

68.1 արևմուտք

9

Բրազիլիա

Բրազիլիա

15.6 հարավ

48.0 արևմուտք

10

Կանադա

Լաս դու Բոննետ, Ման.

50.2 հյուսիս

95.9 արևմուտք

11

Մեյփ Վերդ

Քեյփ Վերդ կղզիներ

16.0 հյուսիս

24.0 արևմուտք

12

Կենտրոնական Աֆրիկյան
Հանրապետություն

Բանգուի

5.2 հյուսիս

18.4 արևելք

13

Չիլի

Զատիկի կղզի

27.0 հարավ

109.2 արևմուտք

14

Չիլի

Խուան Ֆերնանդեզ կղզի

33.8 հարավ

80.7 արևմուտք

15

Չինաստան

Բեյջինգ

40.0 հյուսիս

116.0 արևելք

16

Չինաստան

Կունմինգ

25.0 հյուսիս

102.8 արևելք

17

Փղոսկրե ափ

Դինբոկրո

6.7 հյուսիս

4.9 արևմուտք

18

Դանիա

Դունդաս, րենլանդիա

76.5 հյուսիս

68.7 արևմուտք

19

Ջիբութի

Ջիբութի

11.3 հյուսիս

43.5 արևելք

20

Էկվադոր

Գալապագոս կղզիներ

0.0 հյուսիս

91.7 արևմուտք

21

 Ֆրանսիա

Մարկեզաս կղզիներ

10.0 հարավ

140.0 արևմուտք

22

 Ֆրանսիա

Պորտ լա եր, Նոր Կալեդոնիա

22.1 հարավ

166.3 արևելք

23

Ֆրանսիա

Կերգուելեն

49.2 հարավ

69.1 արևելք

24

Ֆրանսիա

Տաիտի

17.6 հարավ

149.6 արևմուտք

25

Ֆրանսիա

Կուրու, Ֆրանսական ույանա

5.2 հյուսիս

52.7 արևմուտք

26

երմանիա

Ֆրեյունգ

48.9 հյուսիս

13.7 արևելք

27

երմանիա

եորգ ֆոն Նոյմեյեր, Անտարկտիկա

70.6 հարավ

8.4 արևմուտք

28

Ենթակա է ճշտման

Ենթակա է ճշտման

Ենթակա է ճշտման

Ենթակա է ճշտման

29

Իրանի Իսլամական
Հանրապետություն

Թեհրան

35.7 հյուսիս

51.4 արևելք

30

Ճապոնիա

Ցուկուբա

36.0 հյուսիս

140.1 արևելք

31

Ղազախստան

Ակտյուբինսկ

50.4 հյուսիս

58.0 արևելք

32

Քենիա

Կիլիմանբոգո

1.3 հարավ

36.8 արևելք

33

Մադագասկար

Անտանանարիվու

18.8 հարավ

47.5 արևելք

34

Մոնղոլիա

Ջավհլանտ

48.0 հյուսիս

106.8 արևելք

35

Նամիբիա

Ցումեբ

19.1 հարավ

17.4 արևելք

36

Նոր Զելանդիա

Չաթամի կղզի

44.0 հարավ

176.5 արևմուտք

37

Նորվեգիա

Կարասյոկ

69.5 հյուսիս

25.5 արևելք

38

Պակիստան

Լահիմյար Խան

28.2 հյուսիս

70.3 արևելք

39

Պալաու

Պալաու

7.5 հյուսիս

134.5 արևելք

40

Պապուա-Նոր Գվինեա

Ռաբաուլ

4.1 հարավ

152.1 արևելք

41

Պարագվայ

Վիլլա Ֆլորիդա

26.3 հարավ

57.3 արևմուտք

42

Պորտուգալիա

Ազորես

37.8 հյուսիս

25.5 արևմուտք

43

Ռուսաստանի
Դաշնություն

Դուբնա

56.7 հյուսիս

37.3 արևելք

44

Ռուսաստանի
Դաշնություն

Պետրոպավլովսկ Կամչատսկի

53.1 հյուսիս

158.8 արևելք

45

Ռուսաստանի
Դաշնություն

Ուսսուրիյսկ

43.7 հյուսիս

131.9 արևելք

46

Ռուսաստանի
Դաշնություն

Զալեսովո

53.9 հյուսիս

84.8 արևելք

47

Հարավային Աֆրիկա

Բոշոֆ

28.6 հարավ

25.4 արևելք

48

Թունիս

Թալա

35.6 հյուսիս

8.7 արևելք

49

Միացյալ
Թագավորություն

Տրիստան դա Քանհա

37.0 հարավ

12.3 արևմուտք

50

Միացյալ
Թագավորություն

Ասենսիոն

8.0 հարավ

14.3 արևմուտք

51

Միացյալ
Թագավորություն

Բերմուդա

32.0 հյուսիս

64.5 արևմուտք

52

Միացյալ
Թագավորություն

BIOT/Չագոս արխիպելագո

5.0 հարավ

72.0 արևելք

53

Ամերիկայի
Միացյալ Նահանգներ

Էյելսոն, AK

64.8 հյուսիս

146.9 արևմուտք

54

Ամերիկայի
Միացյալ Նահանգներ

Սիփլ Կայան, Անտարկտիկա

75.5 հարավ

83.6 արևմուտք

55

Ամերիկայի
Միացյալ Նահանգներ

Ուինդլիս Բայթ, Անտարկտիկա

77.5 հարավ

161.8 արևելք

56

Ամերիկայի
Միացյալ Նահանգներ

Նյուպորտ, WA

48.3 հյուսիս

117.1 արևմուտք

57

Ամերիկայի
Միացյալ Նահանգներ

Ճինոն Ֆլաթ, CA

33.6 հյուսիս

116.5 արևմուտք

58

Ամերիկայի
Միացյալ Նահանգներ

Միդուեյ կղզիներ

28.1 հյուսիս

177.2 արևմուտք

59

Ամերիկայի
Միացյալ Նահանգներ

Հավայի, HI

19.6 հյուսիս

155.3 արևմուտք

60

Ամերիկայի
Միացյալ Նահանգներ

Ուեյք կղզի

19.3 հյուսիս

166.6 արևելք

Արձանագրության Հավելված 2

Տվյալների միջազգային կենտրոնում երեվույթների ստանդարտ զտման համար բնորոշման պարամետրերի

ց ա ն կ

1. Երևույթների ստանդարտ զտման վերաբերյալ Տվյալների միջազգային կենտրոնի չափանիշները հիմնված են Դիտարկման միջազգային համակարգի շրջանակներում Դիտարկման բոլոր տեխնոլոգիաներից տվյալների համակցված մշակման ընթացքում որոշվող երևույթների բնորոշման ստանդարտ չափորոշիչների վրա: Տարածաշրջանային շեղումների հաշվառման համար, այնտեղ, որտեղ դա կիրառելի է, երևույթների ստանդարտ զտումը կատարվում է զտման ինչպես գլոբալ, այնպես էլ լրացուցիչ չափանիշների օգտագործմամբ:

2. Դիտարկման միջազգային համակարգի կողմից երկրաշարժային բաղադրամասի հայտնաբերվող երևույթների կիրարկմամբ կարող են օգտագործվել, այդ թվում, հետևյալ չափորոշիչները.

 երևույթի տեղանքը,

 երևույթի խորությունը,

 մակերեսային ալիքների և ծավալային ալիքների մագնիսականության հարաբերակցությունը,

 ազդանշանների հաճախական բաղադրիչը,

 փուլերի տարրապատկերային հարաբերակցությունը,

գ տարրապատկերային փոփոխականությունը,

 P-ալիքների առաջին շարժը,

 օջախի մեխանիզմը,

 երկրաշարժական փուլերի հարաբերական գրգռումը,

 այլ երևույթների և երևույթների խմբերի վերաբերյալ զուգորդված չափարկումները և,

 այնտեղ, որտեղ կիրառելի է, տարածաշրջանային դիսկրիմինանտները:

3. Դիտարկման միջազգային համակարգի կողմից հիդրոձայնաբանական բաղադրամասի հայտնաբերվող երևույթների կիրարկմամբ կարող են օգտագործվել, այդ թվում, հետևյալ չափորոշիչները.

 ազդանշանի հաճախականության բովանդակությունը, ներառյալ անկյունային հաճախականությունը, էներգետիկ գոտու լայնքը, ինչպես նաև գծի միջին կենտրոնական հաճախականությունն ու լայնքը,

 ազդանշանների հաճախականությունից կախված տևողությունը,

 տարրապատկերային հարաբերակցությունը,

 պղպջակի զարկումների ազդանշանների հատկանիշները և պղպջակի զարկումների հապաղումը,

4. Դիտարկման միջազգային համակարգի կողմից ենթաձայնային բաղադրամասի հայտնաբերվող երևույթների կիրարկմամբ կարող են օգտագործվել, այդ թվում, հետևյալ չափորոշիչները.

 հաճախական բաղադրիչը և ազդանշանի տարաբաժանումը,

 ազդանշանի տևողությունը, և

 տատանման գագաթնային մեծությունը:

5. Դիտարկման միջազգային համակարգի կողմից ռադիոնուկլիդային բաղադրամասի հայտնաբերվող երևույթների կիրարկմամբ կարող են օգտագործվել, այդ թվում, հետևյալ չափորոշիչները.

 բնական և մարդածին ֆոնային ռադիոնուկլիդների համակենտրոնացումը,

 կոնկրետ բաժանման արդյունքի և ակտիվացման համակենտրոնացումը` բացի բնականոն դիտարկումներից, և

 մեկ կոնկրետ բաժանման արդյունքի և մյուսի հետ ակտիվացման հարաբերակցությունը:

 

Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2006թ. հուլիսի 12-ից: