Գլխավոր տեղեկություն
Համար
N 124-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.02.28/13(537) Հոդ.273
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 փետրվարի 2007 թվականի N 124-Ն

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԿՆՔՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով նախորդ տարիներին կնքված առանձին շինարարական աշխատանքների պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման համար քաղաքաշինական բնագավառը կարգավորող նորմերով սահմանված առանձնահատկությունների պահպանման անհրաժեշտությունից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ֆինանսական հատկացումների շրջանակներում որոշ աշխատանքների շարունակման համար պայմանագրերում փոփոխությունների կատարումը պայմանավորված չէ գնման առանձին ընթացակարգերի անցկացումից խուսափելու հետ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) սույն որոշման հավելվածում նշված շինարարական աշխատանքների իրականացման նպատակով 2005 և 2006 թվականներին կնքված պայմանագրերում կատարվում են ծավալային, գումարային և ժամկետային փոփոխություններ` համաձայն այդ աշխատանքների կատարման նախագծանախահաշվային փաստաթղթերի.

բ) սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված փոփոխությունները կատարվում են առանց Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնության:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 9
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 8-ի N 124-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2005 ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԿՆՔՎԱԾ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է 2007 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐԵԼ ԾԱՎԱԼԱՅԻՆ ԵՎ ԳՈՒՄԱՐԱՅԻՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐ

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

2007 թվականի
ընթացքում
սկզբնական
պայմանագրերում
կատարվելիք
ավելացումների
գումարը

1

2

3

ԸՆԴԱՄԵՆԸ

3,914,687.8

2005թ. կնքված պայմանագրեր            915,381.6
1. Քասախի N 1 դպրոցի հիմնանորոգում 181,571.3
2. Թալինի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնանորոգում 47,197.6
3. Խ. Աբովյանի տուն-թանգարանի հիմնանորոգում 6,686.3
4. Գավառի մարզադպրոցի հիմնանորոգում 9,960.7
5. Լեռնապատի դպրոցի հիմնանորոգում 64,039.4
6. Երևանի N 181 դպրոցի հիմնանորոգում 103,870.0
7. Երևանի N 180 դպրոցի հիմնանորոգում 88,670.0
8. Եղվարդի N 1 դպրոցի հիմնանորոգում 113,077.7
9. Եղվարդի N 3 դպրոցի հիմնանորոգում 118,226.6
10. Դդմաշենի դպրոցի հիմնանորոգում 88,670.0
11. Արբաթի դպրոցի հիմնանորոգում 68,829.9
12. Գառնիի մարզադպրոցի հիմնանորոգում 24,582.1
2006թ. կնքված պայմանագրեր                  2,999,306.2
1. Երևանի N 93 դպրոցի հիմնանորոգում 167,487.7
2. Երևանի N 170 դպրոցի հիմնանորոգում 275,862.1
3. Երևանի N 177 դպրոցի հիմնանորոգում 245,821.0
4. ՀՀ ՊՆ-ի սպորտի ակումբի հիմնանորոգում 147,783.2
5. Երևանի տեխնոլոգիական քոլեջի հիմնանորոգում 177,339.9
6. Եղվարդի արվեստի դպրոցի հիմնանորոգում 67,128.8
7. Թեղենիքի դպրոցի հիմնանորոգում 19,665.7
8. Ամրե թազայի մշակույթի տան հիմնանորոգում 1,957.0
9. «Ալավերդու արհեստագործական ուսումնական»
ՊՈԱԿ-ի  հիմնանորոգում
68,829.9
10. Արարատի Պ. Սևակի N 2 դպրոցի հիմնանորոգում 37,436.4
11. Մարդու իրավունքների պաշտպանի վարչական
շենքի հիմնանորոգում
29,498.5
12. Երևանի N 17 դպրոցի հիմնանորոգում 40,924.3
13. Երևանի N 155  դպրոցի հիմնանորոգում 246,305.4
14. Երևանի N 174 դպրոցի հիմնանորոգում 93,596.1
15. Արտաշատի N 5 դպրոցի հիմնանորոգում 93,117.0
16. Դալարի դպրոցի հիմնանորոգում 68,829.9
17. Ղուկասավանի դպրոցի հիմնանորոգում 68,829.9
18. Դիմիտրովի դպրոցի հիմնանորոգում 83,579.1
19. Այգավանի դպրոցի հիմնանորոգում 14,749.3
20. Արմաշի դպրոցի հիմնանորոգում 19,665.7
21. Գավառի N 5 դպրոցի հիմնանորոգում 59,113.3
22.  Ակունքի դպրոցի հիմնանորոգում 40,304.8
23. Եղվարդի N 2 դպրոցի հիմնանորոգում 124,483.8
24. Նորավանի դպրոցի կառուցում 70,929.2
25.  Լեռնանցքի դպրոցի կառուցում 88,495.6
26.  Վարդենիսի քաղաքապետարանի N 2 մարզադպրոցի
հիմնանորոգում
23,795.5
27.  ՀՀ ԳԱԱ-ի  Ա. Նազարյանի անվան երկրաֆիզիկայի
և ինժեներիայի սեյսմաբանության ինստիտուտի
անավարտ շենքի ավարտման աշխատանքներ
88,772.2
28. Արտաշատի հիվանդանոցի հիմնանորոգում 88,757.4
29.  Սևանի հոգեբուժական հիվանդանոցի հիմնանորոգում 145,069.0
30. Վարդենիսի հիվանդանոցի հիմնանորոգում 29,354.2
31. Դիլիջանի հիվանդանոցի հիմնանորոգում 49,164.2
32.  Ստեփանավանի մշակույթի պալատի հիմնանորոգում 222,660.1

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան