Գլխավոր տեղեկություն
Համար
N 32-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.03.01/7(247) Հոդ.95
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
06.02.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607067

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

6 փետրվարի 2007 թ.
ք. Երևան

N 32-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 29-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 19-ի «Ժամանակավորապես կամ մշտապես բնակվող և հաշվառում չունեցող, իսկ համապետական ընտրությունների դեպքում նաև այլ համայնքում հաշվառված քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգը սահմանելու մասին» N 29-Ն որոշման և որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի վերնագրերի և որոշման 1-ին կետի «ժամանակավորապես կամ մշտապես բնակվող և հաշվառում չունեցող, իսկ համապետական ընտրությունների դեպքում նաև այլ համայնքում հաշվառված» բառերը փոխարինել «ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող» բառերով:

2. Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Հաստատել ընտրողների ցուցակում ընդգրկվելու հայտի ձևը (Հավելված 2):».

3. Որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի`

ա) 1-ին կետի «քաղաքացիների» բառը փոխարինել «ընտրողների» բառով.

բ)  4-րդ կետի «Տվյալ համայնքում ժամանակավորապես կամ մշտապես բնակվող և հաշվառում չունեցող» բառերը փոխարինել «Ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող» բառերով.

գ) 5-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտը ներկայացնում են իրենց համայնքի ղեկավարին` քվեարկության օրվանից մինչև 21 օր առաջ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և հրավերների վարչության (այսուհետ` լիազոր մարմին) կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մինչև 15 օր առաջ:».

դ) 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 51 կետով.

«51. Համայնքի ղեկավարը հայտը ստանալուց հետո` 2 օրվա ընթացքում, հայտը և դրան կից փաստաթղթերը ներկայացնում է լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:

Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը հայտը ստանալուց հետո` մեկ օրվա ընթացքում, սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում հաշվառում չունեցող քաղաքացուն ընդգրկում է նրա բնակության վայրի ընտրողների ցուցակում` այդ մասին գրավոր տեղեկացնելով քաղաքացուն:»:

4. Որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի «(նշվում է ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնի կամ բաժանմունքի անվանումը)» բառերը փոխարինել «(նշվում է համայնքի կամ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)» բառերով:

5. Որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածն ուժը կորցրած ճանաչել:

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան