«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2007 թվականի N 138-Ն
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ «ՍԱԿԱՎԱՊԱՀՈՎ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ 8-ՐԴ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բարեգործական որակել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2006 թվականի մարտի 9-ին փոխանակված հայտագրի հիման վրա Ճապոնիայի կառավարության Զարգացմանն ուղղված պաշտոնական օգնության «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» (նախկինում 2KR) ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված 110 մլն իենի չափով դրամաշնորհի ծրագիրը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում 2007 թվականին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համար նրա ներկայացուցիչ «Նուռնուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հասցեով ներկրվելիք 362 տոննա պարարտանյութի, 11 տրակտորի, 5 հացահատիկահավաք կոմբայնի և դրանց պահեստամասերի ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց երկաթուղային փոխադրման, այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ճանապարհներից օգտվելու, շրջակա միջավայրի աղտոտման դիմաց վճարման, սերտիֆիկացման, մաքսային ձևակերպման, պահպանության, գործակալի գործունեության և հետագա օտարման գործարքները որակել որպես այդ ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրա համար զգալի նշանակություն ունեցող գործարքներ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 2-րդ կետում նշված ապրանքների հետագա տնօրինման կարգի վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|