Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Վրաստանի Կառավարության միջԵՎ 1995 թվականի օգոստոսի 14-ի` Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Վրաստանի Հանրապետության Կառավարության միջԵՎ ազատ առԵՎտրի մասին Համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Վրաստանի Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր, ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության և Վրաստանի Հանրապետության Կառավարության միջև ազատ առևտրի մասին 1995 թվականի օգոստոսի 14-ի Համաձայնագրում, այսուհետ` Համաձայնագիր, փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն Համաձայնագրի նպատակների համար և նրա գործողության ընթացքում Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքներից ծագած ապրանքներ ասելով` հասկացվում են այն ապրանքները, որոնք ճանաչվում են որպես Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքներից ծագած` համապատասխան Ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների, որոնք հաստատվել են Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի 2000 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ:
Հոդված 2
Համաձայնագրի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 12
Պայմանավորվող կողմերը կիրառում են ներքին շուկաների պաշտպանությանն ուղղված հատուկ պաշտպանողական, հակադեմպինգային և փոխհատուցման միջոցներ ԱՀԿ համապատասխան նորմերի և կանոնների շրջանակներում` իրենց պետությունների օրենսդրությունների հիման վրա:»
Հոդված 3
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ` Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից և հանդիսանում է Համաձայնագրի անբաժանելի մասը:
Կատարված է Թբիլիսի քաղաքում 2008 թվականի դեկտեմբերի 9-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն: Բոլոր տեքստերը հավասարապես վավերական են: Կողմերի կողմից սույն Արձանագրության դրույթների տարբեր մեկնաբանման դեպքում առավելությունը տրվում է ռուսերեն տեքստին:
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2009թ. ապրիլի 21-ին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|