Գլխավոր տեղեկություն
Համար
N 336-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2003-29.03.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 ապրիլի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի 2003 թվականի N 336-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱՔԻՆ ՀԱԿԱՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՇԵՆՔԻ ՄԱՍ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Ատոմային կայանների անվտանգությունն ապահովող ընդհանուր դրույթներ. ԱԸԴ-88/97» ատոմային էներգետիկայի նորմերով և կանոններով (ԱԷՆԿ Գ-01-011-97) սահմանված արտակարգ իրավիճակներում ատոմային էլեկտրակայանների համար պարտադիր արտաքին վթարային կառավարման կենտրոն ունենալու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինության` Երևանի Ծովակալ Իսակովի N 50 հասցեում գտնվող շենքից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքի մաս անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը` արտաքին հակավթարային կառավարման կենտրոն ստեղծելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` 1-ամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի մասի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. ապրիլի 8
Երևան