Գլխավոր տեղեկություն
Համար
N 15
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.08.2005-04.06.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.04.08/9(95) Հոդ.54
Ընդունող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
11.03.2002
Ստորագրող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.06.2007

600.0015.11.03.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 մարտի 2002 թ.
ք. Երևան

N 15

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 28.06.05 N 80-Ն)

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի ե), զ) կետերը, 22-րդ հոդվածը և ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքում փոքր ՀԷԿ-երի կառուցման գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

(նախաբանը փոփ. 28.06.05 N 80-Ն)

1. ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից 2002 թվականի հունվարի 1-ից տրվող լիցենզիաներով կառուցվող փոքր ՀԷԿ-երի համար մեկ կՎտժ էլեկտրաէներգիայի առավելագույն սահմանային սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշը սահմանել 0.036 ԱՄՆ դոլար` ներառյալ ավելացված արժեքի հարկը, 0.03 ԱՄՆ դոլար` առանց ավելացված արժեքի հարկի:

(1-ին կետը փոփ. 28.06.05 N 80-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ`
Վ. Մովսեսյան