ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 2007 թվականի N 852-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 25-ի N 366 որոշմամբ Շիրակի մարզպետարանի տնօրինությանը հանձնված նախկին «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված ճաշարանի կիսաքանդ շենքի հարավային պատի վրա գտնվող Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան (Ջաջուռ)» մասնաճյուղ տեղափոխելու և այդ ծախսերն իրականացնելու նպատակով «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացնել 5578.6 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|