ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի |
Քաղաքացիական գործ թիվ 3-23 (Ա) |
դատարանի վճիռ
Նախագահող դատավոր՝ Ռ. Ներսիսյան
Քաղաքացիական գործ թիվ 2-562/2006 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ՝ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ՝ |
Ա. Մկրտումյանի Վ. Աբելյանի Ս. Գյուրջյանի |
2007 թվականի հուլիսի 6-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Աշոտ Մնացականյանի վճռաբեկ բողոքը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 23.06.2006 թվականի թիվ 2-562 քաղաքացիական գործով կայացրած վճռի դեմ ըստ Աշոտ Մնացականյանի հայցի ընդդեմ Մարսել Չիլինգարյանի իրավահաջորդ Նելլի Պողոսյանի՝ 34.320.000 դրամ փոխառությամբ տրված գումարը բռնագանձելու, ընդդեմ Նելլի Պողոսյանի, Հայկ Չիլինգարյանի և Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Ն. Սարգսյանի՝ ժառանգությունը ընդունելու հիմքով Հայկ Չիլինգարյանին Մարսել Չիլինգարյանի իրավահաջորդ ու նրան պատկանող գույքի 1/2 մասի սեփականատեր ճանաչելու և այդ մասով նոտար Ն. Սարգսյանի կողմից 30.11.2005 թվականին տրված ժառանգության իրավունքի թիվ 2747 վկայագիրն անվավեր ճանաչելու և հակընդդեմ հայցով Նելլի Պողոսյանի ընդդեմ Աշոտ Մնացականյանի՝ Աշոտ Մնացականյանի և Մարսել Չիլինգարյանի անունից Հայկ Չիլինգարյանի միջև 24.08.2004 թվականին կնքված 34.320.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիրն ու Հայկ Չիլինգարյանի կողմից Մարսել Չիլինգարյանի անունից տրված ստացականը անվավեր ճանաչելու և այն Հայկ Չիլինգարյանի անունից կնքած համարելու, համատեղ սեփականության իրավունքով Նելլի Պողոսյանին պատկանող՝ Երևանի Սայաթ-Նովա 20 հասցեում գտնվող կաթսայատան 24.08.2004 թվականի գրավի պայմանագիրն ու գրավի իրավունքի գրանցման՝ 27.08.2004 թվականի թիվ 018214 վկայականն անվավեր ճանաչելու, Աշոտ Մնացականյանի և Մարսել Չիլինգարյանի, որով և Նելլի Պողոսյանի միջև գոյություն ունեցող՝ 24.08.2004 թվականի փոխառության պայմանագրից, 24.08.2004 թվականի ստացականից, գրավի պայմանագրից և գրավի իրավունքի գրանցման 27.08.2004 թվականի թիվ 018214 վկայականից ծագած քաղաքացիական իրավահարաբերությունները դադարած ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 23.06.2006 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 27.10.2007 թվականի որոշմամբ սկզբնական հայցով հայցվորի Ա. Մնացականյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Աշոտ Մնացականյանը:
Վճռաբեկ բողոքին Նելլի Պողոսյանը ներկայացրել է պատասխան:
Կողմերը 07.07.2007 թվականին Վճռաբեկ դատարան են ներկայացրել 03.07.2007 թվականին գրավոր ձևակերպված հաշտության համաձայնություն և պահանջել են հաստատել այն:
Վճռաբեկ դատարանի կողմից կողմերին պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:
2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Ուսումնասիրելով 04.07.2007 թվականին ներկայացված հաշտության համաձայնությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ: Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ, 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Հաստատել Աշոտ Մնացականյանի, Նելլի Պողոսյանի և Հայկ Չիլինգարյանի՝ 04.07.2007 թվականին Վճռաբեկ դատարան ներկայացված հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.
«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
03.07.2007 թ. |
ք. Երևան |
ՀՀ վճռաբեկ դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Աշոտ Մնացականյանի ընդդեմ Մարսել Չիլինգարյանի իրավահաջորդ Նելլի Պողոսյանի՝ 34.320.000 դրամ փոխառության գումարը բռնագանձելու, ըստ հայցի Աշոտ Մնացականյանի ընդդեմ Նելլի Պողոսյանի, Հայկ Չիլինգարյանի և Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Ն. Սարգսյանի՝ ժառանգությունն ընդունելու հիմքով Հայկ Չիլինգարյանին Մարսել Չիլինգարյանի իրավահաջորդ ու նրան պատկանող գույքի 1/2 մասի սեփականատեր ճանաչելու և այդ մասով 30.11.2005 թվականի ժառանգության իրավունքի թիվ 2747 վկայագիրն անվավեր ճանաչելու և հակընդդեմ հայցի Նելլի Պողոսյանի ընդդեմ Աշոտ Մնացականյանի՝ Աշոտ Մնացականյանի և Մարսել Չիլինգարյանի անունից Հայկ Չիլինգարյանի միջև 24.08.2004 թվականին կնքված 34.320.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիրն ու Հայկ Չիլինգարյանի կողմից Մարսել Չիլինգարյանի անունից տրված ստացականն անվավեր ճանաչելու և այն Հայկ Չիլինգարյանի անունից կնքած համարելու, համատեղ սեփականության իրավունքով Նելլի Պողոսյանին պատկանող՝ Երևանի Սայաթ-Նովա 20 հասցեում գտնվող կաթսայատան 24.08.2004 թվականի գրավի պայմանագիրն ու գրավի իրավունքի գրանցման 27.08.2004 թվականի թիվ 018214 վկայականն անվավեր ճանաչելու, Աշոտ Մնացականյանի և Մարսել Չիլինգարյանի, որով և Նելլի Պողոսյանի միջև գոյություն ունեցող՝ 24.08.2004 թվականի փոխառության պայմանագրից, 24.08.2004 թվականի ստացականից, գրավի պայմանագրից և գրավի իրավունքի գրանցման 27.08.2004 թվականի թիվ 018214 վկայականից ծագած քաղաքացիական իրավահարաբերությունները դադարած ճանաչելու պահանջների մասին:
Կողմերս, ցուցաբերելով բարի կամք և օգտվելով դատարանի ընձեռած հնարավորությունից, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33, 109 հոդվածներով, կնքում ենք սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին:
1. 11.11.2004 թվականին մահացած Մարսել Չիլինգարյանի Երևանի Սայաթ- Նովա թիվ 20 հասցեում գտնվող կաթսայատան 1/2 բաժնի ժառանգությունն ընդունած ժառանգն է Նելլի Պողոսյանը: Նշված կաթսայատան մյուս 1/2 մասի սեփականատերն է Նելլի Պողոսյանը:
2. Կողմերով հրաժարվում ենք սույն քաղաքացիական գործով ներկայացրած մեր հայցապահանջներից:
3. 24.08.2004 թվականի գրավի պայմանագրով գրավադրված (24.08.2004 թվականի գրավի պայմանագիր և գրավի իրավունքի գրանցման 27.08.2004 թվականի թիվ 018214 վկայական) Երևանի Սայաթ-Նովա թիվ 20 հասցեում գտնվող կաթսայատունը և դրա նկատմամբ իրավունքները Նելլի Պողոսյանը փոխանցում է Աշոտ Մնացականյանին:
4. Աշոտ Մնացականյանը Նելլի Պողոսյանի և Հայկ Չիլինգարյանի նկատմամբ 24.08.2004 թվականին Հայկ Չիլինգարյանի հետ՝ Մարսել Չիլինգարյանի անունից, կնքված գրավի պայմանագրից և 24.08.2004 թվականի ստացականից բխող որևէ պահանջ չունի և չի ներկայացնի:
5. Նելլի Պողոսյանը Երևանի Սայաթ-Նովա թիվ 20 հասցեում գտնվող կաթսայատան վերաբերյալ Աշոտ Մնացականյանի նկատմամբ որևէ պահանջ չունի և չի ներկայացնի:
6. Հայկ Չիլինգարյանը պարտավորվում է սույն հաշտության համաձայնությունը հաստատվելուց հետո երկամսյա ժամկետում իր միջոցներով վերականգնել կաթսայատան թիթեղյա ծածկը:
7. Նելլի Պողոսյանը հավաստիացնում է, որ դիմել է Երևանի քաղաքապետարան կաթսայատան զբաղեցրած հողամասի նկատմամբ իրավունք տվող որոշում ստանալու համար և այդպիսին ընդունվելու դեպքում դրա նկատմամբ իրավունքները կփոխանցի (կզիջի) Աշոտ Մնացականյանին:
8. Հաշտության համաձայնությամբ վերացվում է սույն գործով դատարանի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը:
9. Սույն հաշտության համաձայնությունը ենթակա է կատարման օրենքով սահմանված կարգով:
10. Կողմերիս հայտնի է հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու հետևանքները:
11. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատին խնդրում ենք բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 23.06.2005 թվականի թիվ 2-562/2006թ. վճիռը, հաստատել սույն հաշտության համաձայնությունը և կարճել գործի վարույթը:
Աշոտ Մնացականյան (հաշվառված Երևան, Ռուբինյանց 28, բն.18)
անձնագիր AE 0228683 տրված 26.04.1999 թ. 007-ից |
ստորագրություն |
Նելլի Պողոսյան (հաշվառված Երևան, Մետաղագործների փող., 26 շ., բն. 22)
անձնագիր AA0554122 տրված 10.08.1996 թ. 011-ից |
ստորագրություն |
Հայկ Չիլինգարյան (հաշվառված Երևան, Թումանյան 1-ին անցում, 26 շ., բն. 22)
անձնագիր AF 0635653 տրված 18.10.2002 թ. 011-ից
սոց. քարտ 3303760276 |
ստորագրություն»: |
2. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 23.06.2006 թվականի թիվ 2-562 քաղաքացիական գործով կայացված վճիռը բեկանել, և քաղաքացիական գործի վարույթը կարճել:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան |
Դատավորներ՝ |
Ա. Մկրտումյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|