ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
20 սեպտեմբերի 2007 թվականի N 1060-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման գործակալության միջև կնքված «Հայաստան. Հանրային հատվածի ներքին աուդիտ» N TF 056827 դրամաշնորհի համաձայնագրի պայմանների կատարումն ապահովելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման գործակալության միջև կնքված «Հայաստան. Հանրային հատվածի ներքին աուդիտ» N TF 056827 դրամաշնորհի համաձայնագրի շրջանակներում մատուցվելիք ծառայությունների դիմաց հաշվարկվելիք հարկերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար 2007 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել մինչև 65,577.2 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարումների կատարման ծախսեր» հոդվածով), որից` մինչև 43,721.6 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը` որպես ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկ, և մինչև 21,855.6 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը` որպես եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկ:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|