Գլխավոր տեղեկություն
Համար
N 1106-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.09.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2007 թվականի N 1106-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 316356.97 հազ. դրամ, այդ թվում՝ Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան ավտոճանապարհի Լեռնանցք-Ծավ կմ0+000-կմ11+000 և Ծավ-Լեռնանցք կմ1+450-կմ 6+500 ճանապարհահատվածի շինարարության համար՝ 248394.67 հազ. դրամ, իսկ Մ-16 (Մ-4)-Ոսկեպար-Նոյեմբերյան-(Մ-6) ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս ճանապարհահատվածի շինարարության համար՝ 67962.30 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգման ծախսեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված ճանապարհահատվածների շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունների կողմից ընդունված փաստացի ծավալների և նախահաշիվներով սահմանված աշխատանքների միավոր գների հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն կատարել համապատասխան փոփոխություններ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կնքված պետական կապալի 2005 թվականի ապրիլի 26-ի N ԱՇՁԲ-05/54-3 (կապալառու՝ «Դորոժնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն) և 2006 թվականի օգոստոսի 2-ի N ԱՇՁԲ-06/24 (կապալառու՝ «Էներգացանցշին» բաց բաժնետիրական ընկերություն) պայմանագրերում:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ համաձայնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի կողմից` սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրերում առաջարկվող փոփոխությունների կատարման որոշման հետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հոկտեմբերի 1
Երևան