ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2007 թվականի N 1159-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Բագրատունյաց 44 հասցեում գտնվող` 456 քառ. մետր մակերեսով, 5.593.000 դրամ արժողությամբ շինությամբ և դրա սպասարկման համար անհրաժեշտ 2800 քառ. մետր հողամասով (այսուհետ` գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված, պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պետական գրանցումից հետո այն նվիրաբերել Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին` ցուցահանդեսային համալիր ստեղծելու նպատակով:
5. Լիազորել Երևանի քաղաքապետին մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարի հետ համատեղ՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի նվիրաբերության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարելով Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|