ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ1 նոյեմբերի 2007 թվականի N 1264-Ա
«ԲԵԿՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ Հայաստանի Հանրապետություն ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Բեկոր» փակ բաժնետիրական ընկերությանը «Թիմ Էներջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բնական գազի որոնողահետախուզական աշխատանքների իրականացման համար մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
1. Դետոնացիոն քուղ A571010 500 |
(հինգ հարյուր) ֆուտ |
2. Պերֆորատոր SDP-2875-402NT3 |
1250 (հազար երկու հարյուր հիսուն) հատ |
3. Դետոնացիոն հավաք DET-3050-008C |
25 (քսանհինգ) հատ |
4. Երկկողմ Բուստեր DET-3050-429 |
50 (հիսուն) հատ |
5. PELLET, HMX CRT-3030-400JV |
120 (հարյուր քսան) հատ |
6. Դետոնացիոն հավաք DET-3050-125S |
2 (երկու) հատ |
7. Առաջնային լիցք PUR-6000-200 |
5 (հինգ) հատ |
8. Երկրորդային լիցք PUR-6000-102 |
5 (հինգ) հատ |
9. Ուժային լիցք PUR-6000-107A |
5 (հինգ) հատ |
10. Դետոնացիոն հավաք DET-3050-115 |
50 (հիսուն) հատ |
11. Բուստեր ունիվերսալ TCP-0100-275A |
5 (հինգ) հատ |
12. Արձակող սարք Scallopoed Gun System, 2-7/8 O.D.6SPF, 600 Spiral |
1 (մեկ) հատ |
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝ սահմանված կարգով ապահովել «Բեկոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պայթուցիկ նյութերի ստացման, փոխադրման, պահեստավորման և պահպանության ու անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «Բեկոր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին.
4. Արձակող սարք Scallopoed Gun System, 2-7/8 O.D.6SPF, 600 Spiral ներմուծել ժամանակավոր, աշխատանքների ավարտից հետո վերադարձնել սեփականատիրոջը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|