Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 378-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.12.17/33(273) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.11.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 նոյեմբերի 2007 թ. թիվ 378-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 542 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Վահագն Հովհաննիսյանի 2007 թվականի նոյեմբերի 8-ի դիմումը՝ ք. Երևան, Կոմիտասի 34 շենք, բն. 46բ հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 542) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժր կորցրած ճանաչել Վահագն Հովհաննիսյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 542 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահագն Հովհաննիսյանին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Փափազյան 21/1 շենք, բն. 45) հանձնելու պահից։

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2007 թ. նոյեմբերի 30
Երևան