ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
11 դեկտեմբերի 2007 թ. |
N 397-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳԵՈՐԳԻ ՔՈՉԱՐՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 397) ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, քննարկելով փոխանակման կետի ներկայացրած բացատրությունները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2007 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 58 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
«Գեորգի Քոչարյան» (լիցենզիա թիվ 397) արտարժույթի փոխանակման կետի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտման համար «Գեորգի Քոչարյան» արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Տ. Սարգսյան |
2007 թ. դեկտեմբերի 17 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|