Գլխավոր տեղեկություն
Համար
N 44-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.01.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.01.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2008

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

25 հունվարի 2008 թվականի N 44-Ա

 

«ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ARM-P1 ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ «SCADA/ԿԱՊԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ» ԳԼԽԱՎՈՐ ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետով հաստատված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների օրինակելի կանոնադրության 23-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի 2007 թվականի դեկտեմբերի 26-ի որոշումն ու Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի (ՄՀՃԲ) համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» վարկային ծրագրի շրջանակներում Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի կողմից տրամադրված ARM-P1 փոխառության մասով «SCADA/կապի համակարգի առաջին փուլի իրականացման» գլխավոր կապալառուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «ԱԲԲ ԱԲ և Էլթել Նեթվորկս» համատեղ ձեռնարկությունը (ABB AB և Eltel Networks)` 1330753330 ճապոնական իեն պայմանագրային գումարով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2008 թ. փետրվարի 2
Երևան