Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-041-4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.03.12/15(605) Հոդ.198
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.02.2008
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային հանձնաժողովը
1. ա) Ակտիվների
արժեթղթավորման և ակտիվներով
ապահովված արժեթղթերի մասին
բ) Ապահովված հիփոթեքային
պարտատոմսերի մասին
գ) «Բանկային գաղտնիքի
մասին» ՀՀ օրենքում լրացում
կատարելու մասին
դ) «ՀՀ կենտրոնական բանկի
մասին» ՀՀ օրենքում լրացում
կատարելու մասին
ե) «Հիմնադրամների մասին» ՀՀ
օրենքում լրացում կատարելու մասին
զ) «Ավելացված արժեքի հարկի
մասին» ՀՀ օրենքում լրացում
կատարելու մասին
է) «Բանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական
ընկերությունների սնանկության
մասին» ՀՀ օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին
ը) «Իրավաբանական անձանց
պետական գրանցման մասին» ՀՀ
օրենքում լրացում կատարելու մասին
թ) «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացում
կատարելու մասին
ժ) «Բանկերի և բանկային
գործունեության մասին» ՀՀ
օրենքում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին
Կառավարություն
29.12.2007
Ֆինանսավարկային
և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
ժա) «Գույքի նկատմամբ
իրավունքների պետական
գրանցման մասին» ՀՀ օրենքում
լրացում կատարելու մասին
ժբ) ՀՀ քաղաքացիական
օրենսգրքում լրացումներ
կատարելու մասին
ժգ) «Սնանկության մասին» ՀՀ
օրենքում լրացում կատարելու
մասին
ժդ) «Պետական տուրքի մասին»
ՀՀ օրենքում լրացումներ
կատարելու մասին
ժե) «Շահութահարկի մասին» ՀՀ
օրենքում լրացում կատարելու
մասին
   

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը 

Գլխադասային
հանձնաժողովը

                                

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը 

Գլխադասային
հանձնաժողովը

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Տ. Թորոսյան

 

25 փետրվարի 2008 թվականի,

քաղ. Երևան

Ն-041-4

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան