Գլխավոր տեղեկություն
Համար
N 232-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.03.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.03.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2008 թվականի N 232-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության, Լինսի հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև կնքված պահպանման ծախսերի երկրորդ համաձայնագրին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության Ճանապարհաշինություն ծրագրի իրականացման գրասենյակ» և «Դպրոցաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկների 2007 թվականի դեկտեմբեր ամսվա և 2008 թվականի հունվար-օգոստոս ամիսների պահպանման ծախսերը ֆինանսավորելու նպատակով, ըստ համաձայնագրի Լինսի հիմնադրամից ԱՄՆ-ի դոլարով ստացվող միջոցները Հայաստանի Հանրապետության դրամի փոխարկելու ժամանակ ԱՄՆ-ի դոլար Հայաստանի Հանրապետության դրամ փոխարժեքի փաստացի ձևավորված մեծության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, Լինսի հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև կնքված պահպանման ծախսերի երկրորդ համաձայնագրի 2-րդ հոդվածի 2.2-րդ մասի «բ՝ կետով սահմանված պահպանման ծախսերի նախահաշվով նախատեսված համանման հաշվարկային մեծությանը զիջելու դեպքում Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված այդ ծախսերի գծով ֆինանսական ռեսուրսների առաջացող պակասուրդը փոխհատուցելու նպատակով, «ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» և «Դպրոցաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկներին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել մինչև 57,238.9 հագ. դրամ, այդ թվում՝ 2008 թվականի առաջին եռամսյակում՝ 22.528.7 հագ. դրամ, առաջին կիսամյակում՝ 43.354.7-հազ. դրամ և ինն ամսում՝ 57,238.9 հագ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. մարտի 21
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան