Գլխավոր տեղեկություն
Համար
N 468-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.05.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2008 թվականի N 468-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների իրականացման նպատակով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2008 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 105,127.6 հազ. դրամ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարները սույն որոշման հավելվածում նշված պետական ոչ առևտրային կազմակերպություններին և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

3. Պաշտոնական ճաշի կազմակերպման նպատակով «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2008 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 5,310.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարը տրամադրել «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությանը նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

5. Սարդարապատի հուշահամալիրին կից, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող շարային հրապարակի բարեկարգման աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 14,500.0 հազ. դրամ, այդ թվում`

1) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար` 2008 թվականի առաջին կիսամյակում` 300.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով).

2) բարեկարգման աշխատանքների իրականացման համար` 2008 թվական առաջին կիսամյակում` 14,200.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված բարեկարգման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության պայմաններում։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. մայիսի 22
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
մայիսի 15-ի N 468-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ` ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

NN
ը/կ
Միջոցառումների և դրանք իրականացնող մարմինների անվանումները Հատկացվող
գումարը
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները
1 2 3 4
 

ՀՀ մշակույթի նախարարություն` ընդամենը

105,127.6  
 

այդ թվում`

   
1. Պ.Սևակի «Եռաձայն պատարագ» պոեմի թատերականացված ներկայացում
«Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» ՊՈԱԿ
4,955.0 ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին
2. «1918 թ. Մայիսյան հերոսամարտերը» հիմնական ցուցադրության ստեղծում
«Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» ՊՈԱԿ
19,972.0 ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին
3. Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակին նվիրված մեծ համերգ-ներկայացում
«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ
44,613.3 ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին
4. Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակին նվիրված տոնակատարություն
«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ
18,750.0 ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին
5. Այցելություն Բաշ-Ապարանի հերոսների հուշարձան, տոնական համերգ
«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ
3,438.0 ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին
6. Այցելություն Ղարաքիլիսայի հերոսների հուշարձան, տոնական համերգ
«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ
3,410.0 ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին
7. Գովազդային ցուցապաստառների պատրաստում և տեղադրում Երևանում և ՀՀ մարզերում
«Բիզնես Սթայլ» ՍՊԸ, «Միկմետալ» ՓԲԸ, «Յունիքորն գրուպ» ՓԲԸ, «Երևան փրոդաքշնս» ՓԲԸ
8,489.3 այլ ընթացիկ դրամաշնորհներ
8. «Սարդարապատ` հաղթանակների բնօրրան» գրքույկ-բուկլետի հրատարակում
«Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» ՊՈԱԿ
1,500.0 ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան