ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2008 թվականի N 549-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի մարտի 24-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգին տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու և դրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 115-Ն որոշմամբ հաստատված անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Ա. Համբարձումյան |
- | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (խորհրդի նախագահ) |
Ա. Պետրոսյան |
- | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ |
Ֆ. Բերիկյան |
- | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Ա. Ասատրյան |
- | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Տ. Հարությունյան |
- | ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ |
Ա. Սահակյան |
- | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական |
Գ. Գասպարյան |
- | ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության սոցիալական ոլորտում բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ |
Վ. Առաքելյան |
- | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի խորհրդական |
Ա. Մինասյան |
- | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ |
Հ. Գորոյան |
- | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
Է. Ավետյան |
- | ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ԾԻԳ-ի գործադիր տնօրեն |
Ս. Հարությունյան |
- | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ |
Ա. Հարությունյան |
- | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. հուլիսի 24 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|