ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2008 թվականի N 841-Ա
«ՕՐԻԵՆՏ ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1656-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Օրիենտ ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)` քաղ. Արտաշատ, Շահումյան 15, բն. 12 ա և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փող., 81ա) տալ հոգեմետ նյութերի արտահանման և ներմուծման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|