Գլխավոր տեղեկություն
Համար
N 01-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.08.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.30/46(501)
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
15.07.2008
Ստորագրող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ստորագրման ամսաթիվ
15.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

15 հուլիսի 2008 թ.
ք. Երևան

N 01-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի երկրորդ, երրորդ մասերով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «բ», «զ» ենթակետերով՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2006 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 01-Ն որոշման հավելվածներում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելված 1-ի 39-րդ կետից հանել «գ) վարում է գաղտնի գործավարությունը.» բառերը:

2) Հավելված 1-ը լրացնել 39.1-րդ և 39.2-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.

«39.1 Առաջին բաժինը իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) ապահովում է գաղտնիության ռեժիմը Դեպարտամենտում.

բ) հսկում է ՀՀ գաղտնիության ռեժիմն ապահովելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը, կազմակերպում և վարում է գաղտնի գործավարությունը.

գ) ապահովում է Դեպարտամենտի ներքին վերահսկողությունը:

39.2 Բաժինն ունի իր անվամբ կլոր կնիք և դրոշմակնիքներ, վարում է ինքնուրույն գործավարություն»:

3) Հավելված 2-ի 1-ին կետում ավելացնել «ը» ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

«ը) Առաջին բաժին»:

 

 

Հ. Մանուկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան