Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 55
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2008.11.28/7(60) Հոդ.17
Ընդունող մարմին
Համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
07.11.2008
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
07.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2008 թվականի թիվ 55

քաղ. Երևան

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2009 Թ. ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9, 10, 11-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին քննության առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ որոշում է.

1. Սահմանել Քանաքեռ-Զեյթուն համայնքի տարածքում տեղական վճարների 2009 թ. դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2007 թ. նոյեմբերի 8-ի թիվ 88 և 2008 թ. փետրվարի 29-ի թիվ 15 որոշումները։

 

Համայնքի ղեկավար՝

Ա. Քոթանջյան

 

 

Հավելված

համայնքի ավագանու

07.11.08 թ.

N 55 որոշման

 

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2009 Թ. ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հ/հ

Տեղական վճարի անվանումը

Վճարի տեսակը
(ՀՀ դրամ)

1.

Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար թաղապետարանի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

10000

2.

Մինչև 20 քմ մակերեսի ավարտական ակտերի ձևակերպման համար

15000

2.1

- 21 քմ-ից 100 քմ մակերեսի ավարտական ակտերի ձևակերպման համար

50000

2.2

- 101 քմ և ավելի մակերեսի ավարտական ակտերի ձևակերպման համար

100000

3.

Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հաշվառելու, հետ վերցնելու և վարձակալողին տրամադրելու դեպքում չափագրման և այլ նման աշխատանքների համար մատուցած ծառայության փոխհատուցման վճար

20000

4.

Թաղապետարանի կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցների վճար

5000

 

Աշխատակազմի քարտուղար Գ. Ավետիսյան