ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2008 թվականի N 1545-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմին իրեն սպասարկող, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել «Հայկական սփյուռք» անվամբ արտաբյուջետային հաշիվ:
2. Սահմանել, որ սույն որոշման համաձայն բացված հաշվի մուտքերը բարերարների կողմից նվիրատվություններ և օրենքով սահմանված այլ միջոցներ են, իսկ ելքերը կատարվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված նախահաշվով` Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի հրամանով հայկական սփյուռքի հետ կապված ծրագրերի ֆինանսավորման նպատակով՝ գործողության ժամկետը սահմանելով մինչև 2011 թվականի դեկտեմբեր ամիսը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 27 Երևան |
|