ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2009 թվականի N 123-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 232-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 232-Ա որոշման հավելվածի 10-րդ կետի 3-րդ սյունակում «2008 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2009 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով, իսկ 4-րդ սյունակում «ՀՀ էներգետիկայի նախարարություն» բառերը` «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. փետրվարի 19 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|