Գլխավոր տեղեկություն
Համար
N 416-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.05.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2009 թվականի N 416-Ա

 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հեռանկարային զարգացման ուղղությունները որոշելու, ինստիտուտի կառավարման բարեփոխումներն իրականացնելու և գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անկախ փորձագիտական գնահատում անցկացնելու համար`

1. Ստեղծել փորձագիտական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման ուղղությունների վերաբերյալ զեկույց:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 20

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թվականի

մայիսի 20-ի N 416-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Յու. Հովհաննիսյան

- Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի
Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի
գիտական ղեկավար (Ռուսաստանի Դաշնություն)
(հանձնախմբի նախագահ, համաձայնությամբ)

   

Ֆ. Ահարոնյան

- Մաքս Պլանկի ինստիտուտի աստղաֆիզիկայի խմբի ղեկավար (Գերմանիա), հանձնախմբի անդամ (համաձայնությամբ)

   

Ա. Աբրահամյան

- Նոտր Դամի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դեկան
(Ամերիկայի Միացյալ Նահանգներ), հանձնախմբի անդամ
(համաձայնությամբ)

   

Յո. Կնապպ

- Լիդսի համալսարան, Ֆիզիկայի և աստղագիտության դպրոց,
աստղաֆիզիկայի խմբի ղեկավար (Մեծ Բրիտանիա, Գերմանիա),
հանձնախմբի անդամ (համաձայնությամբ)

   

Ա. Վագներ

- ԴԵԶԻ` Գերմանական էլեկտրոնային սինքրոտրոն, տնօրենների խորհրդի նախագահ (Գերմանիա), հանձնախմբի անդամ
(համաձայնությամբ)

   

Վ. Գրայներ

- Առաջավոր գիտության Ֆրանկֆուրտի ինստիտուտի
գիտական տնօրեն (Գերմանիա), հանձնախմբի անդամ
(համաձայնությամբ)

   

Ջ. Էլլիս

- ՑԵՌՆ` Միջուկային հետազոտությունների եվրոպական
կենտրոնի տեսական բաժանմունքի ղեկավար (Մեծ Բրիտանիա), հանձնախմբի անդամ (համաձայնությամբ)

   

Ս. Գեյթս

 - ԳԱՆԻԼ` Գիտական հետազոտությունների ազգային ինստի-
տուտի ազգային լաբորատորիայի տնօրեն (Ֆրանսիա),
հանձնախմբի անդամ (համաձայնությամբ)

   

Ռ. Կալպակչիևա

 - Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի
միջուկային ռեակտորների լաբորատորիայի տնօրենի
տեղակալ (Ռուսաստանի Դաշնություն) (հանձնախմբի
քարտուղար, համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան