040.0593.04.07.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
4 հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2001 թվականի N 593
քաղ. Երևան
ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված` բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 07 խմբի 11 ենթախմբի «13. Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագրի ծախսերը` ընդամենը 34754.0 հազ. դրամ, այդ թվում`
ա) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» հրատարակումներ` 27450.6 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի.
բ) (ենթակետն ուժը կորցրել է 15.11.01 N 1105)
գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններում, պետական նոտարական գրասենյակներում, պետական ռեգիստրի տարածքային բաժիններում օգտագործվող պոլիգրաֆիական արտադրանքի (պետական գրանցումների վկայականներ, գրանցամատյաններ, ձևեր) ձեռքբերում` 7303.4 հազ. դրամ:
(1-ին կետը փոփ. 15.11.01 N 1105)
2. Սահմանել, որ`
ա) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» հրատարակման գծով գնումներն իրականացվում են «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության հետ` մինչև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրին համապատասխան.
բ) պոլիգրաֆիական արտադրանքի (պետական գրանցումների վկայականներ, գրանցամատյաններ, ձևեր) գնումներն իրականացվում են բաց մրցույթի ընթացակարգով:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 4-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» հատուկ և լրացուցիչ թողարկումների հրապարակումն էլեկտրոնային կրիչով իրականացնելու հնարավորության վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 4-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված N 1 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ
Հրատարակման անվանումը |
Քանակը |
Տարեկան տպագրման |
Մեկ համարի |
Տարեկան |
Մեկ մամուլի |
Գումարը |
«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (1000 օրինակ տպաքանակի տպագրության դեպքում) | 400 | 42 | 13 | 218,400 | 78,881 | 17.227.600 |
«Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» (800 օրինակ տպաքանակի տպագրության դեպքում) | 400 | 26 | 11 | 114,400 | 89,362 | 10.223.000 |
Ընդամենը` |
27.450.600 |
(հավելվածը խմբ. 15.11.01 N 1105)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններում, պետական նոտարական գրասենյակներում, պետական ռեգիստրի տարածքային բաժիններում օգտագործվող պոլիգրաֆիական արտադրանքի 2001 թվականի պետական պատվերի
(հավելվածը հանվել է 15.11.01 N 1105)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.11.2001, N 1105 | 15.11.2001, N 593 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|