ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 2009 թվականի N 760-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՐԳԵԼՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՐԳԵԼՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ` ՆԵՐԱՌՅԱԼ ՀԵՏՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ (ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ) ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և միջուկային զենքի համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի միջև միջուկային զենքի համապարփակ արգելման պայմանագրի միջազգային մոնիթորինգային կառույցներին առնչվող գործառույթները` ներառյալ հետվկայագրման գործառույթներն իրականացնելու մասին» համաձայնագրի (համաձայնության) կնքման առաջարկությանը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 13 Երևան |
|