Գլխավոր տեղեկություն
Համար
N 639-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2009 թվականի N 639-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 561-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 561-Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմում «Ա. Գրիգորյան» բառերը փոխարինել «Գ. Ալավերդյան» բառերով, «Բ. Եսայան» բառերը` «Մ. Մկրտչյան» բառերով, «Գ. Գյուրջյան» բառերը` «Ա. Պողոսյան» բառերով, իսկ «Մ. Մելքոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)» բառերը` «Կ. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի խորհրդական, բաժնի վարիչի պարտականությունները կատարող (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 30

Երևան