Գլխավոր տեղեկություն
Համար
N 714-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.08.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 2009 թվականի N 714-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի N 907-Ն որոշման 4-րդ կետի պահանջները`

Հաստատել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած անձանց ապահովագրական ստաժը սահմանող հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. օգոստոսի 25

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

օգոստոսի 25-ի N 714-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

 Գ. Եգանյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալության պետ (հանձնաժողովի նախագահ)

   

 Ռ. Մկրտչյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության կենսաթոշակային ապահովության բաժնի պետ

   

 Վ. Երիցյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
սոցիալական ապահովության պետական ծառայութան աշխատակազմի կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության կենսաթոշակային ապահովության բաժնի պետ

   

 Հ. Մանուկյան

 - ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

   

 Կ. Մադոյան

- ՀԱՄԿ-ի աշխատակազմի սոցիալ-տնտեսագիտական և աշխատանքի պաշտպանության բաժնի վարիչ (համաձայնությամբ)

   

 Է. Կիրակոսյան

- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների)
միության նախագահի գլխավոր խորհրդական (համաձայնությամբ)

   

 Ա. Հարությունյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի
միգրացիոն գործակալության փախստականների հարցերի բաժնի
պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան