ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2009 թվականի N 1150-Ն
«ԲԱՐՁՐ ԷՆԵՐԳԻԱՆԵՐԻ ՍՏԵՐԵՈՍԿՈՊԻԿ ՀԱՄԱԿԱՐԳ» (H.E.S.S.) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ «Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն ընդունել «Գալակտիկա» փակ բաժնետիրական ընկերության կողմից արտադրված և վերջինիս սեփականությունը հանդիսացող` 600 միլիմետր տրամագծով 200 չերենկովյան հայելիները:
2. 600 միլիմետր տրամագծով 200 չերենկովյան հայելիները հանձնել «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` «Բարձր էներգիայի ստերեոսկոպիկ համակարգ» (H.E.S.S.) միջազգային համագործակցության վերաբերյալ 2004 թվականի ապրիլի 6-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով ամրագրված անդամակցությունը շարունակելու համար վճար կատարելու նպատակով:
3. Թույլատրել «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 600 միլիմետր տրամագծով 200 չերենկովյան հայելիներն արտահանել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` Հեյդելբերգի Մաքս Պլանկի միջուկային ֆիզիկայի ինստիտուտ, «Բարձր էներգիայի ստերեոսկոպիկ համակարգ» (H.E.S.S.) միջազգային համագործակցության դիտակայան տեղափոխելու նպատակով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |