ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 07-2071 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1693/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան | |
Դատավորներ՝ Գ. Մատինյան Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Մ. Դրմեյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Է. Հայրիյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի հուլիսի 24-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի Մարիետա, Մադլենա, Միքայել Բաբալյանների ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության (այսուհետ՝ Վարչություն)` բնակարան հատկացնելու պահանջի մասին և ըստ լրացուցիչ հայցի Մարիետա, Մադլենա, Միքայել Բաբալյանների ընդդեմ Կոտայքի մարզպետարանի, Վարչության, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման(այսուհետ՝ Կադաստր)` նախկին ՀՀ սոցիալական ապահովության զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության և Օլգա Տերոյանի միջև բնակարանի հատկացման վերաբերյալ 27.12.1995 թվականին կնքված պայմանագիրը, Կոտայքի մարզպետարանի 20.11.2003 թվականի թիվ 991 որոշումը, անշարժ գույքի նկատմամբ Օլգա Տերոյանի և մյուսների անվամբ տրված սեփականության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու, Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի թիվ 17 աբ քոթեջը իրենց հատկացնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով Մարիետա, Մադլենա, Միքայել Բաբալյանների վճռաբեկ բողոքը` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.07.2007 թվականի թիվ 07-2071 վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Մարիետա, Մադլենա, Միքայել Բաբալյանները պահանջել են անվավեր ճանաչել Վարչության իրավանախորդ ՀՀ սոցիալական ապահովության զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության և Տերոյանների միջև Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի թիվ 17 աբ քոթեջի հատկացման վերաբերյալ 27.12.1995 թվականին կնքված պայմանագիրը, դրա հիման վրա Կոտայքի մարզպետարանի 20.11.2003 թվականի թիվ 991 որոշումը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Օլգա Տերոյանի ինը անձից բաղկացած ընտանիքին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով բնակարան հատկացնելու մասին, Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի թիվ 17 աբ քոթեջի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիրը և վիճելի քոթեջը հատկացնել երեք անձից բաղկացած իրենց ընտանիքին:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 26.11.2004 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.07.2007 թվականի թիվ 07-2071 վճռովհայցը մերժվել է:
Դիմելով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ Դատարան)՝ Մարիետա, Մադլենա, Միքայել Բաբալյանները պահանջել են նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.07.2007 թվականի թիվ 07-2071 վճիռը:
Դատարանի 24.09.2008 թվականի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու մասին դիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի նույն օրվա որոշմամբ թիվ ԵԱՔԴ/1693/02/08 քաղաքացիական գործը Վերաքննիչ դատարանի 15.05.2008 թվականի թիվ 08-1563 որոշումը վերանայելու պահանջի մասին միացվել է ՀՀ քաղաքացիականգործերով վերաքննիչդատարանի 03.07.2007 թվականի թիվ 07-2071 վճիռը վերանայելու պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/2002/02/08 քաղաքացիական գործին:
Դատարանի 26.01.2009 թվականի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու պահանջի հիման վրա հարուցված քաղաքացիական գործն ըստ ընդդատության ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան):
Վերաքննիչ դատարանի 13.02.2009 թվականի որոշմամբ, հիմք ընդունելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.12.2008 թվականի ՀՀ օրենքի պահանջները, նշված գործն ըստ ընդդատության ուղարկվել է Վճռաբեկ դատարան:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն բողոքը քննվում է նոր երևան եկած հանգամանքների հիմքով ներքոհիշյալ հիմնավորումներով.
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի վիճելի թիվ 17աբ քոթեջը ընտանիքի ինը անձից ութին անօրինական սեփականաշնորհվելու փաստն ապացուցվում է Օլգա Տերոյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազությունում տրված 07.09.2005 թվականի բացատրությամբ այն մասին, որ վիճելի քոթեջում Տերոյանների ընտանիքը չի բնակվել՝ սեփականության իրավունքով այլ բնակարան ունենալու, ՀՀ-ից բացակայելու, ՌԴ քաղաքացի լինելու պատճառներով:
ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի թիվ 3-93(ՎԴ) որոշման ուժով Վերաքննիչ դատարանի 15.05.2008 թվականի որոշման հիմքում դրված ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.06.2006 թվականի թիվ 06-2372 և 24.10.2006 թվականի թիվ 06-3009 վճիռները չեն կարող նախադատելի նշանակություն ունենալ, քանի որ այդ վճիռները հակասում են տվյալ գործերով ներկայացված ակնհայտ և անառարկելի ապացույցներին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են նոր երևան եկած հանգամանքներով վերանայել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.07.2007 թվականի թիվ 07-2071 վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.07.2007 թվականի թիվ 07-2071 վճռի հիմքում դրվել են նույն դատարանի 30.06.2006 թվականի թիվ 06-2372 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված այն հանգամանքները, որ Մարիետա, Մադլենա և Միքայել Բաբալյանները հաշվառված չեն եղել Աբովյան քաղաքի բնակարանի կարիք ունեցող փախստականների հերթացուցակում, նրանք չեն հանդիսանում պատշաճ կողմ, և նրանց չի պատկանում վիճելի քոթեջը հատկացնելու և մյուս պահանջների իրավունքը, ինչպես նաև նույն դատարանի՝ 24.10.2006 թվականի թիվ 06-3009 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված այն հանգամանքները, որ Օլգա Տերոյանի` 7 անձից բաղկացած ընտանիքի անդամները 23.03.1991 թվականին հաշվառվել են որպես փախստականներ, և 27.12.1995 թվականին կնքված պայմանագրով նրանց հատկացվել է Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի թիվ 17աբ քոթեջը (գ.թ. 147-150, հ. 2):
2) ՀՀ գլխավոր դատախազության կողմից Մարիետա, Մադլենա և Միքայել Բաբալյանների ներկայացուցիչ Ռուզաննա Տեր-Վարդանյանին հասցեագրված 01.12.2005 թվականի գրությամբ հայտնվել է, որ նրա դիմումի կապակցությամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության և վաղեմության ժամկետն անցնելու հիմքերով Քրեական գործի վարույթը կարճելու մասին 30.11.2005 թվականի որոշմամբ շարադրվել է վկա Օլգա Տերոյանի 07.09.2005 թվականի բացատրությունը, ըստ որի՝ Օլգա Տերոյանի և ՀՀ սոցիալական ապահովության զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության միջև 27.12.1995 թվականին կնքվել է վիճելի քոթեջն իրեն և իր ընտանիքին հատկացնելու մասին պայմանագիր, նա բնակվել է այդ քոթեջում, հետագայում՝ 1998 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 1999 թվականի գարունը՝ եղբոր մահվան կապակցությամբ գտնվել է ՌԴ Ռամենսկոյե քաղաքում: 2003 թվականին քոթեջը սեփականաշնորհելու համար դիմում է ներկայացրել մարզպետին և ստացել քոթեջի սեփականաշնորհման վկայականը: Միաժամանակ հայտնել է, որ մարզպետին հասցեագրված դիմումին կից որևէ կեղծ թաստաթուղթ չի ներկայացրել և դրանում նշված փաստերը չի խեղաթյուրել (գ.թ. 84-94, հ. 1):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ
1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ
2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և
3. այդ հանգամանքներն էական նշանակություն ունեն գործի լուծման համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար, յուրաքանչյուր գործով նոր երևան եկած հանգամանքների էական լինելը որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն, թե արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե՝ ոչ:
Սույն գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.07.2007 թվականի թիվ 07-2071 վճռի հիմքում դրվել են նույն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 30.06.2006 թվականի թիվ 06-2372 վճռով հաստատված հետևյալ հանգամանքները` Մարիետա, Մադլենա և Միքայել Բաբալյանների Աբովյան քաղաքի բնակարանի կարիք ունեցող փախստականների հերթացուցակում հաշվառված չլինելու փաստը, նրանց պատշաճ կողմ չլինելու և նրանց վիճելի քոթեջը հատկացնելու և մյուս պահանջների իրավունքը չպատկանելու փաստը, ինչպես նաև նույն դատարանի 24.10.2006 թվականի թիվ 06-3009 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հետևյալ հանգամանքները` Օլգա Տերոյանի` 7 անձից բաղկացած ընտանիքի անդամների 23.03.1991 թվականին որպես փախստականներ հաշվառված լինելուն և 27.12.1995 թվականի պայմանագրով նրանց Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի թիվ 17աբ քոթեջը հատկացված լինելու փաստերը:
Վերաքննիչ դատարանի 03.07.2007 թվականի վճռի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձինք չեն ապացուցել իրենց կողմից վկայակոչված հանգամանքների նոր երևան եկած լինելու փաստը:
Մասնավորապես, բողոք բերած անձինք որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացրել են ՀՀ Գլխավոր դատախազության 01.12.2005 թվականի գրությունը, համաձայն որի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության և վաղեմության ժամկետն անցնելու հիմքերով: Քրեական գործի վարույթը կարճելու մասին 30.11.2005 թվականի որոշմամբ վկա Օլգա Տերոյանը 07.09.2005 թվականին բացատրություն է տվել այն մասին, որ իր և ՀՀ սոցիալական ապահովության զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության միջև 27.12.1995 թվականին կնքվել է վիճելի քոթեջն իրեն և իր ընտանիքին հատկացնելու մասին պայմանագիր, նա բնակվել է այդ քոթեջում, հետագայում՝ 1998 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 1999 թվականի գարունը եղբոր մահվան կապակցությամբ գտնվել է ՌԴ Ռամենսկոյե քաղաքում: 2003 թվականին քոթեջը սեփականաշնորհելու համար դիմում է ներկայացրել մարզպետին և ստացել քոթեջի սեփականաշնորհման վկայականը: Միաժամանակ հայտնել է, որ մարզպետին հասցեագրված դիմումին կից որևէ կեղծ փաստաթուղթ չի ներկայացրել և դրանում նշված փաստերը չի խեղաթյուրել:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչված Օլգա Տերոյանի 07.09.2005 թվականի բացատրությունը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 30.06.2006 թվականի թիվ 06-2372 վճռով հաստատված հանգամանքների առկայության պայմաններում սույն գործի լուծման համար էական նշանակություն չունի:
Միաժամանակ, սույն գործում առկա չէ ՀՀ գլխավոր դատախազության 01.12.2005 թվականի գրությունը և դրան կից ներկայացված «Քրեական գործի վարույթը կարճելու մասին» 30.11.2005 թվականի որոշումը բողոք բերողների կողմից իրենցից անկախ պատճառներով գործի քննության ընթացքում չներկայացնելու հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց:
Մասնավորապես, Օլգա Տերոյանի տված 07.09.2005 թվականի բացատրության մասին բողոք բերած անձինք տեղեկացվել են դեռևս ՀՀ գլխավոր դատախազության 01.12.2005 թվականի գրությամբ, այսինքն` թիվ 08-1563 քաղաքացիական գործի քննության ընթացքում բողոք բերած անձանց հայտնի է եղել իրենց վկայակոչած հանգամանքը, սակայն դատարան չի ներկայացվել:
Ինչ վերաբերում է բողոք բերած անձանց կողմից որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի թիվ 3-93(ՎԴ) որոշմանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն նույնպես նոր երևան եկած հանգամանք չէ հետևյալ պատճառաբանությամբ՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե վերացվել է այն դատական ակտը, դատավճիռը կամ այլ մարմնի որոշումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար:
Վճռաբեկ դատարանը իր 29.02.2008 թվականի թիվ 3-93(ՎԴ) որոշմամբ քննության է առել քաղաքացիական գործն ըստ հայցի «Սանթէ» ՍՊԸ-ի ըննդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների՝ հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագիրը լուծելու և հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը վերադարձնել պարտավորեցնելու պահանջների մասին, և որոշել«Սանթէ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը բավարարել և բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.11.2007 թվականի վճիռը:
Մինչդեռ, Վերաքննի դատարանի 03.07.2007 թվականի թիվ 07-2071 վճռիհիմքում դրվել են նույն դատարանի՝ 30.06.2006 թվականի թիվ 06-2372 և 24.10.2006 թվականի թիվ 06-3009 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքները:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի թիվ 3-93(ՎԴ) որոշմամբ բեկանվել է սույն գործի հետ որևէ առնչություն չունեցող Վերաքննիչ դատարանի 08.11.2007 թվականի վճիռը :
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20418-րդ, 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.07.2007 թվականի թիվ 07-2071 վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Մ. Դրմեյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
|
Է. Հայրիյան | |
|
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|