Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.03.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.11.26/6(14)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
22.08.2002
Ստորագրման ամսաթիվ
22.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2004

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳՒՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՌԵԺԻՄԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Մեքսիկայի Միացյալ Նահանգների Կառավարությունը, այսուհետ՝ «Կողմեր»,

հաշվի առնելով երկու երկրների միջև առկա բարեկամական կապերը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Դիվանագիտական և պաշտոնական վավերական անձնագրեր ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ճանապարհորդել Մեքսիկայի Միացյալ Նահանգներ, տարանցել և գտնվել նրա տարածքում առանց մուտքի արտոնագրի մինչև (90) օր ժամկետով:

2. Դիվանագիտական և պաշտոնական վավերական անձնագրեր ունեցող Մեքսիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիները կարող են ճանապարհոդել Հայաստանի Հանրապետություն, տարանցել և գտնվել նրա տարածքում առանց մուտքի արտոնագրի մինչև (90) օր ժամկետով:

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագրի հոդված 1-ում նշված անձնագրերն ունեցողներին չի ազատում Կողմերի համապատասխան իշխանությունների կողմից պահանջած միգրացիոն դրույթների կատարումից:

 

Հոդված 3

 

Կողմերի դիվանագիտական և պաշտոնական վավերական անձնագրեր ունեցող քաղաքացիները, որոնք նշանակում են ստանում մյուս Կողմի տարածքում գտնվող դեսպանություն կամ հյուպատոսություններ, իրենց նշանակման երկիր ժամանման համար համապատասխան մուտքի արտոնագիր ստանալու կարիք չունեն, սակայն պետք է հավատարմագրվեն համապատասխան արտաքին գործերի նախարարությունում երկիր մուտք գործելու օրվանից երեսուն (30) օրվա ընթացքում, երբ իրենց կտրամադրվի համապատասխան կարգավիճակ, երկրում գտնվող օտարերկրյա դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների անձնակազմի նկատմամբ գործող օրենքներին համաձայն: Այդ ընթացակարգը կտարածվի նաև դիվանագիտական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող ամուսնու և անչափահաս երեխաների վրա:

 

Հոդված 4

 

Սույն Համաձայնագիրը խոչընդոտ չի հանդիսանա Կողմերից յուրաքանչյուրի իրավասու իշխանությունների իրավունքի գործադրմանը՝ մերժելու այն անձանց մուտքը կամ կեցությունը, որոնց ներկայությունն իր տարածքում դիտվում է ոչ ցանկալի (non-grata):

 

Հոդված 5

 

Կողմերից յուրաքանչյուրը կարող է լրիվ կամ մասնակիորեն կասեցնել սույն Համաձայնագրի գործողությունը ազգային անվտանգության, հասարակական կարգի և առողջության պահպանության նկատառումներից ելնելով: Կասեցման սկիզբը և վերջը անմիջապես կտեղեկացվեն մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով, նշելով ամսաթիվը, որից ուժի մեջ կմտնի հիշյալ կասեցումը:

 

Հոդված 6

 

Կողմերը դիվանագիտական ուղիներով կփոխանակեն իրենց անձնագրերի նմուշները սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց առնվազն երեսուն (30) օր առաջ: Վերոհիշյալ անձնագրերում որևէ փոփոխության դեպքում կողմերը կծանուցեն և միմյանց կտրամադրեն համապատասխան նմուշներ՝ առնվազն (30) օր առաջ նախքան դրանց տրամադրումը:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտման մասին Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից Մեքսիկայի Միացյալ Նահանգների Կառավարությանը դիվանագիտական ուղիներով ծանուցելու օրվանից իննսուն (90) օր հետո:

Սույն Համաձայնագիրը կգործի անժամկետ: Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին դիվանագիտական ուղղիներով վաթսուն (60) օր առաջ գրավոր ծանուցելու միջոցով:

 

Ստորագրված է Մեքսիկայում, երկու հազար երկու թվականի օգոստոսի քսաներկուսին, երկու բնօրինակով, հայերեն, իսպաներեն և անգլերեն. բոլոր տեքստերը հավասարազոր են: Տեքստերի մեկնաբանության ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

*Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2004 թվականի մարտի 15-ից: