ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 2009 թվականի N 911-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ OՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաuտանի Հանրապետության oրենքի, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մաuին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատաuխան`
Հաuտատել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված նոյեմբերի 2-ի N 911-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառա-վարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովումը |
1 |
2 |
3 |
4 |
1. «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2009 թ.նոյեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի N 214-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2009 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 31-ի N 960-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2009 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
4. «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2009 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
5. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 6-ի N 822-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2009 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
6. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 902 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2009 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
7. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2009 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
8. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 31-ի N 380-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2009 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |