ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2009 թվականի N 917-Ա
Ս. ՊԱՊՅԱՆԻՆ ԲԱՐՍԵԼՈՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանին 2009 թվականի նոյեմբերի 2-6-ը գործուղել Բարսելոնա (Իսպանիայի Թագավորություն)՝ «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության N 1 հավելվածում ներկայացված հատուկ աշխատանքային խմբի 9-րդ և կոնվենցիայով նախատեսված երկարաժամկետ համագործակցության հատուկ աշխատանքային խմբի 7-րդ նստաշրջաններին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Պապյանի՝ Բարսելոնա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ս. Պապյանի՝ Բարսելոնա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բարսելոնա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |